Լրահոս
Արցախ
11:36
12.03.22
220

Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ․ ԱՀ ԱԺ

Img default alt hy

Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել էր թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից տեղեկացնում են, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է։