Լրահոս
Հասարակական
12:39
12.03.22
368

Ում մասին, որ գրում եմ, միայն փերֆեքթ թիվի է նայում․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

Ցավով եմ գրում, բայց լռել չեմ կարող։ Գրում եմ ու նաև գիտակցում, որ այն որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ ում մասին, որ գրում եմ, միայն փերֆեքթ թիվի է նայում, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ընկերս վերադարձել է Մոսկվայից։ Ու ասում, պնդում, որ այնտեղ խանութներ գրոհող, ոսպ, հնդկաձավար, ձեթ, մոմ և ալյուր կրող մարդկանց խմբերի չի հանդիպել։

Հայեր, ինչո՞ւ եք այնպես անում, որ Ռուսաստանից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածները երևանյան խանութներում զարմանքով ձեզ նայեն ու հարցնեն՝ իսկ յուրաքանչյուր ընտանիք ամիսը քանի կգ շաքարավազ է օգտագործում, որ այսքան շատ են գնում։

Երբ կառավարության սրտի գործարարին հարստացնելով թանկացրած ձեթն ու շաքարավազը կրում եք տուն, գոնե այդ գործողությունն անելուց առաջ մտածե՞լ եք կամ խորհրդակցե՞լ եք։

Դրա համար էլ մեր հարևան Գագոն ասում է՝ տպավորություն է, որ այս ժողովուրդը մտքում անդադար երազում է, որ իրեն կոտորեն, բռնաբարեն, աղքատացնեն ու խանութում միշտ մթերքի դեֆիցիտ լինի։ Սրանք նորմալ մարդիկ չեն։

Բայց ժողովրդին մեղադրել պետք չի։ Հաստատ պետք չի։ Մեղավորը բացառապես կառավարող ուժն է, որը ոչինչ չի անում խուճապին վերջ տալու համար, ավելին դեռ մի բան էլ նպաստում է։

Մինչ ես գրում էի այս տողերը շաքարավազ և ձեթ, անգամ հնդկաձավար ներկրողները հարստացան ևս 5 միլիոն 432 հազար 964 դրամով»։