Լրահոս

2022-03-12
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրություններում քվեարկությունն ավարտված է
    Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացն ավարտված է, երկրում փակվել են ընտրատեղամասերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Երկրի տարածքում գրանցված 2577, իսկ արտերկրում գրանցված 41 ընտրատեղամասերում ընտրելու իրավունք ուներ 3.4 մլն մարդ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը ավելի քան 86 տոկոս է: Նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, որոնց շարքում գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը: Հաղթող է ճանաչվելու ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:
    16:36
    12.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում տանը գազի բալոն է պայթել
    Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են: ⛔️ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել: 🔶 Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան: 🔶 Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։ 🔶 Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։ 🔶 Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։ ‼️ ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: ☎️ Հեռ. 911,101,112 /047/ 94 09 11
    16:35
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բախվել են Нива-ն ու Honda-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Կարեն Սարգսյանի վարած Honda մակնիշի և 43-ամյա Վահրամ Հովսեփյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Մելիք Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բենզալցակայանի տարածքում՝ բախվելով երկաթե սյանը։
    16:26
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով
    «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին ու Հայաստանին, այլև տարածաշրջանի այլ երկրների, ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը», Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պնդելով, թե Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։ Բայրամովի խոսքով՝ Վրաստանը ևս կարող է օգտվել «միջանցքից», քանի որ այժմ Վրաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա, իսկ «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ այդ երկրները երկաթուղային հաղորդակցություն կունենան։ Ջեյհուն Բայրամովը պնդել է նաև, որ Ադրբեջանն սկսել է իրականացնել ենթակառուցվածքների ապաշրջափակումն իր տարածքում։ «Ադրբեջանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան, բայց, ցավոք, նույն ջանքերը Հայաստանի կողմից չենք տեսնում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «Ադրբեջանը հայերի համար բաց է պահում» Գորիս-Կապան ճանապարհը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է նաև, թե Ադրբեջանը թույլատրել է ռուսական գազը Հայաստան տեղափոխել Ադրբեջանով՝ Վրաստանի տարածքում ծագած դժվարությունների պատճառով։ Բայրամովն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը։ «Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։
    16:18
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շինծու գործերի ընթացքը հստակ է ցույց տալիս դա սարքողների անբարոյականությունը․ Լևոն Քոչարյան
    Ծնունդդ շնորհավոր, Առուշ ջան: Դու իսկական հայ տղամարդ ես՝ չվախեցող, խիզախ, սկզբունքային ու հայրենասեր: Այս շինծու գործերի ընթացքը շատ ավելի հստակ է ցույց տալիս և՛ դա սարքողների անբարոյականությունը, և՛ քո բարձր արժանապատվությունը:
    16:16
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ պահեստազորի սպաները պահանջում են ստուգել կենսալաբորատորիաների աշխատանքը
    ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պահանջում է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող 12 կենսաբանական լաբորատորիայում։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի մամուլի ծառայությունը։ «Կարծում ենք` ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել պարզելու համար, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ում տնօրինության տակ են գործել, արդյոք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ինչ փորձարկումներ են իրականացվել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել»,– ասվում է Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ: ՀՀ տարածքում նման լաբորատորիաները 12-ն են, որոնցից 3-ը` Երևանում։ Այդ կենտրոնները փակ ռեժիմով են գործում։ ԱԱԾ պահեստազորի սպաները նաև հիշեցրել են, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում բացահայտվել է Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը։ Նշվում է նաև, որ վերջին տարիներին Վրաստանում հաճախակի էին դարձել կարմրուկի դեպքերը, իսկ Հայաստանում` խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերը։
    16:14
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արան շատ ավելի լավ կթարգմանի». զավեշտալի դրվագ` Թուրքիայում Միրզոյանի ելույթի ժամանակ
    Այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո զավեշտալի դրվագ է եղել։ Նախարարի և հայկական պատվիրակության անդամի խոսակցությունը լսվել է ուղիղ եթերում. - Պարոն Միրզոյան, Արան շատ ավելի լավ կթարգմանի, եթե կարելի է։ - Վերջին նախադասությունն եմ ասում։ - Լավ։
    16:04
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, Արցախում ստեղծված իրավիճակ. կայացել է Միրզոյան-Բորել հանդիպումը
    Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ: Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
    16:01
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշ Առուշանյանի գործով երեկ ՔՊ-ական է հարցաքննվել. փաստաբանը մանրամասներ է հաղորդում
    Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է Առուշ Առուշանյանի գործով վերջին դատական նիստերից մի քանի կարևոր դրվագներ, որոնք, ըստ նրա, յուրաքանչյուր անաչառ դիտորդի մոտ չի կարող կասկած նույնիսկ առաջացնել Առուշանյանին առաջադրված մեղադրանքի շինծու և ակնհայտ ապօրինի լինելու վերաբերյալ։ «Ինչպես հայտնի է Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, թե իբր նա, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ի սկզբանե Առուշ Առուշանյանի մեղադրանքի հիմքում դրվել է միայն ու միայն Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքներն առ այն, որ իբր Առուշ Առուշանյանը նրան ասել է, որ բոլոր այն անձինք, ովքեր իրենց ձայնը կտան «Հայաստան» դաշինքին, ընտրություններից հետո կստանան սոցիալական օգնություն, ինչպես նաև հայտնել է, թե իբր Առուշ Առուշանյանն իրեն կարգադրել է նաև 2021 թվականի մայիս ամսին սոց․ օգնություն ստացած բոլոր անձանց մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Բազմիցս հայտնել ենք հանրությանը, որ քննության ամենասկզբում Լուսինե Ավետյանը երկու անգամ ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանը որևէ տեսակի հանցագործություն չի կատարել, իսկ սոցիալական օգնությունների հարցի հետ կապված հստակ հայտնել է, որ ինքը չի կարող ասել, թե այդ օգնություններն արդյող եղել են քողարկված կաշառք Առուշ Առուշանյանի սատարած կուսակցության հանրահավաքին, ընտրություններին նրանց մասնակցելու և կողմ քվեարկելու դիմաց, քանի որ այդ մասին խոսակցություններ որևէ մեկի, այդ թվում՝ Առուշ Առուշանյանի հետ, նա չի ունեցել, հավելելով, որ թեև, այդ շրջանում բնակիչներին նման չափերով օգնություն տրամադրելու հանգամանքից ինքը մտածել է (ընդամենը ենթադրություն), որ դա ընտրությունների համար է, բայց այդ թեմայով կոնկրետ խոսակցություն նա որևէ մեկի հետ չի ունեցել, ով իրեն կասեր, որ այդ օգնությունը հենց ընտրության հարցով է։ Հիշյալ ցուցմունքը տալուց հետո Լուսինե Ավետյանը կալանավորվում է։ Կալանավորվելուց հետո վերջինս մեկ օր անց լրացուցիչ ցուցմունք է տալիս այն մասին, որ իբր ստել է նախկինում, երբ ասել է, որ Առուշ Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել՝ հայտնելով, որ իրականում Առուշանը նախապատրաստել է ընտրակաշառք տալը և իր միջոցով կազմակերպել է երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, ինչը նա պնդել է նաև Առուշանյանի հետ առերեսման ընթացքում։ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո՝ օրեր անց, ՀՀ դատախազության որոշմամբ Լուսինե Ավետյանը գրավով ազատ է արձակվել։ Ակնհայտ է, որ Լուսինե Ավետյանի նկատմամբ ավելի նվազ տեսակի խափանման միջոց է ընտրվել միայն այն բանից հետո, երբ վերջինս իր տված լրացուցիչ ցուցմունքները փաստացի պնդել է Առուշ Առուշանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ։ Մասնավորապես՝ Լուսինե Ավետյանի և Առուշ Առուշանյանի միջև առերես հարցաքննությունը տեղի է ունեցել 19․07․2021թ-ին, իսկ Լ․Ավետյանի խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է առերեսման հաջորդ օրը՝ 20․07․2021թ-ին, և ուշագրավը հենց այդ որոշման մեջ առկա պատճառաբանական մասն է, որը թույլ է տալիս հանգելու ողջամիտ այն հետևության, որ գործել է փաստացի «ցուցմունք՝ ազատության դիմաց» չգրված կանոնը։ Դրանից հետո, երբ Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Լուսինե Ավետյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանի դեմ իր կողմից քննիչի մոտ տրված վերջին երկու ցուցմունքներն՝ առ այն, որ Առուշ Առուշանյանը հանցանք է կատարել, սուտ են, և ինքը նման տեղեկություններ է հայտնել, որպեսզի կալանքից ազատ արձակվի, քանզի հասկացել է, որ այստեղ խնդիրն ինքը չէ, այլ Առուշ Առուշանյանն է՝ հավելելով, որ այլևս չի կարող լռել և անմեղ տեղը մեղադրել Առուշ Առուշանյանին։ Այնուհետև, դատարանում հարցաքննվել են դատակոչված 6 վկաներից 4-ը (սոցիալական օգնություն ստացած անձինք), ովքեր հայտնել են, որ իրենք կարիքավոր են և Առուշ Առուշանյանից խնդրել են օգնություն, վերջինս էլ իրենց օգնել է։ Հայտնել են նաև, որ Առուշ Առուշանյանն իրենց հետ երբեք ընտրություններից չի խոսել, ընտրակաշառք չի տվել և ինչպես անձամբ, այնպես էլ Լուսինե Ավետյանի միջոցով չի ստիպել նրանց մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին կամ քվեարկել այդ քաղաքական ուժի օգտին։ Ավելին՝ վերջին դատական նիստերից ակնհայտ դարձավ, որ այդ վկաներից մի քանիսը, ովքեր ամենասկզբում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ-ում և ՀՀ ոստիկանությունում, ոչ միայն չեն հասկացել, թե ինչ են գրել հաղորդման մեջ, այլև դրանցից երկուսը հայտնել են, որ ՔՊ-ականներ Ներսես Խաչատրյան և Մարգարիտա Հովսեփյան անվամբ անձինք այցելել են իրենց տուն, և նրանց ասել, որ ստացված հիշյալ սոցիալական օգնությունը եղել է քողարկված ընտրակաշառք՝ առաջարկելով, որ գնան ոստիկանություն և դրա մասին հայտնեն։ Նշված վկաները հայտնել են Ներսես Խաչատրյանին և Մարգարիտա Հովսեփյանին, որ իրենք սոցիալական օգնություն են ստացել, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն Ներսես Խաչատրյանը պնդել է, որ դա ընտրակաշառք է եղել և ասել նրանց, որ , եթե իրենք դրա մասին չհայտնեն իրավապահներին, ապա կձերբակալվեն։ Հիշյալ վկաները դատական նիստի ժամանակ հստակ հայտնեցին, որ վախենալով այդ խոսքերից ( որ կարող են ձերբակալվել) գնացել են ոստիկանություն, սակայն ոստիկանությունում նույնպես հայտնել են, որ ստացված գումարը հանդիսացել է սոց․օգնություն, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն, քանի որ գրել չգիտեն, հետաքննիչի կողմից տառ առ տառ թելադրանքով գրել են, թե իբր ստացված գումարը եղել է ընտրակաշառք։ Դրանից հետո, Դատարանում հաստատվեց այն հանգամանքը, որ այդ վկաներից երկուսն իսկապես գրել և կարդալ չգիտեն, մասնավորապես՝ դատական նսիտի ընթացքում փոքրիկ փորձարարություն կատարվեց, որի ժամանակ վկաները ոչ միայն իրենց գրածը չկարողացան կարդալ, այլև հետագայում քննիչի կողմից տպագրված իրենց ցուցմունքները նույնպես կարդալ չկարողացան։ Տեղեկացնենք հասարակությանը, որ երեկ դատական նիստի ժամանակ հարցաքննվել է նաև այդ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը, ով ընդունել է, որ ինքն իսկապես գնացել է այդ վկաների բնակավայր հետաքրքրվելու, թե նրանց կողմից ստացված սոց․օգնությունը ինչի՞ համար է տրվել, ինչպես ինքն է նշում «ցանկացել եմ բացահայտում կատարել» , սակայն Մարգարիտա Հովսեփյանն այդպես էլ որևէ ողջամիտ կերպով չկարողացավ պաշտպանության կողմին և Դատարանին բացատրել, թե ո՞վ է նա և ի՞նչ իրավունքով է գնացել այդ վկաների բնակավայրեր նման հարցադրումներ կատարելու համար։ Սակայն վերջում պարզ դարձավ, որ Մարգարիտա Հովսեփյանը, ում ամուսնու հետ նախկինում Առուշ Առուշանյանը ենթադրաբար ունեցել է խնդիրներ, պարզապես ատելությամբ է լցված Առուշանյանի նկատմամբ և ներկայումս ուրախ է, որ Առուշանյանը կալանավորված է։ Նշվածից, կարծես թե, պարզ է, թե ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի կողմից հիշյալ վկաների բնակավայրեր այցելելու և նրանց հետ զրուցելու իրական նպատակը որն է եղել։ Հարգելի հայրենակիցներ, վերջին դատական նիստերի ժամանակ այլ բացահայտումներ ևս եղել են, որոնց մասին դեռ կխոսենք, սակայն կարծում ենք այսքանն արդեն իսկ բավարար է փաստելու, որ քաղաքական իշխանության կողմից գործել է հետևյալ սխեման՝ ստիպել ոչ տառաճանաչ մարդկանց հաղորդումներ և ցուցմունքներ տալ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ, ով իր հերթին էլ ստիպված ցուցմունքներ կտա Առուշ Առուշանյանի դեմ, ինչն էլ հնարավորություն կտա վերջինիս ազատությունից զրկել երկար ժամանակով։ Այսինքն, գործել է Առուշ Առուշանյանին ամեն գնով կալանավորելու օպերացիան։ Հավատացե՛ք, վերը նկարագրվածն է ողջ երեսն այս խայտառակ քրեական գործի, և նման պայմաններում Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չորակել որպես ապօրինի և քաղաքական՝ ուղղակի միամտություն է»,-ասված է Ալեքսանյանի տարածած հայտարարությունում:
    15:55
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արկը պայթել է շինության բակում և պատճառել գույքային վնաս. Արցախի դատախազություն
    Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: «Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»,-ասված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում:
    15:49
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի քանի օր անց ավելի կսրվի իրավիճակը ու սա կբավարարի Ադրբեջանի 5 պահանջները․ Շարմազանով
    Հիշու՞մ եք, որ ասում էի կապիտուլյացիայից հետո այս իշխանությունը նոր զիջումների է գնալու։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։ «Գորիս-Կապան ճանապարհի փաստացի հանձնումը,ադրբեջանական մաքսատան տեղադրումն ու Հայաստանի 41 քառ կմ տարածքի օկուպացումը վկա։ Հիշու՞մ եք,որ ասում էի Փաշինյանն ու Ալիեւը «պասերով» խաղում են։ Տեսեք. Նիկոլը Շուշին ու Հադրութը օկուպացված չի անվանում, Ադրբեջանի որեւէ սադրանքի չի պատասխանում, լռում է Արցախում գազի անջատման ու ադրբեջանական կրակոցների պայմաններում ու միայն խոսում է խաղաղության մասին։ Հիմա էլ Թուրքիա է ուղարկել իր աշխատողներին, որ քննարկեն Ադրբեջանի 5 կետանոց պահանջները։ Մի քանի օր անց ավելի կսրվի իրավիճակը ու սա կբավարարի Ադրբեջանի 5 պահանջները։ Հետո էլ կասի ՝ 3 միլիոն մարդ փրկեցի կոտորածից ու «խաղաղություն» բերեցի։ Եվ դրանից հետո Հայաստանը փաստացի կվերածվի «թուրքական վիլայեթի»։ Արեւմուտքը ողջունելու է «խաղաղության» դարաշրջանը,ռուսների «գլուխը խառն» է Ուկրաինայով ,եւ տանդեմի համար լավ առիթ է այս օպերացիան իրականացնել։ Հետաքրքիր է,ինչպե՞ս այս ամենին կարձագանքի Իրանը։ Բայց Ռուսաստանում էլ պետք է հասկանան,որ թուրք- հայկական «մերձեցումից» հետո իշխանությունն աստիճանաբար սկիզբ կդնի Ռուսաստանին տարածաշրջանից «զուռնա դհոլով» ճանապարհելու գործընթացին։ Հայաստանը «թուրքական վիլայեթ» դառնալու պարագայում ոչ ռուսական ռազմաբազայի եւ ոչ էլ Արցախում ռուս խաղաղապահների իմաստ չի լինելու։ Ուստի եւ Ռուսաստանը ,եւ Իրանը չպետք է թույլ տան թուրքական սցենարի իրականացումը»,-գրել է նա։
    15:44
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատերազմի երկու շաբաթ Ուկրաինայում․ The Guardian-ը ֆոտոշարք է ներկայացրել
    «Պատերազմի երկու շաբաթ Ուկրաինայում»․․ այսպես է վերնագրել բրիտանական The Guardian հայտնի պարբերականը Ուկրաինայում ընթացող իրադարձություններին ծավալուն ֆոտոշարքով իր անդրադարձը։
    15:14
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարողակարգային հարցերում գտնվում են ձևեր` դիմացինի հանդեպ վերաբերմունքն արտահայտելու համար․ Էդգար Ղազարյան
    Դիվանագիտության մեջ, նույնիսկ արարողակարգային հարցերում, պատահականություններ գրեթե չեն լինում և գտնվում են ձևեր` դիմացինի հանդեպ վերաբերմունքն արտահայտելու համար։ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսպիսի անդրադարձ է կատարել ֆեյսբուքի իր էջում։
    15:05
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացին
    Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Ո՞րն է մեր դերը: Մենք բանակցային կողմ չենք, թեև չենք խուսափում պատասխանատվությունից և պատրաստ ենք մասնակցել բանակցային գործընթացին և նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը, եթե դրա կարիքը լինի և մեզ դա առաջարկեն»,- ասել է նա։
    14:58
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են անվտանգային հարցերը
    Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Թուրքիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ բանակցությունների ընթացքում գնահատականներ են տրվել անվտանգային արդի հարցերին:
    14:49
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տաքսիստը գողացել էր ուղևորի ուղեբեռը. օդանավակայանի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
    Մարտի 11-ին ոստիկանությունում հաղորդում տված ԻԻՀ քաղաքացին հայտնել էր, որ մարտի 8-ին Թեհրան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից տաքսի ծառայություն մատուցող անհայտ անձի հետ «Օպել»-ով ուղևորվել է Այգեստանի փողոց, որտեղ վարորդը իր 4 ուղեբեռներից 1-ը գողացել է՝ պատճառելով 120.000 դրամի վնաս: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 42-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը վերադարձվել է: Նախապատրաստվում են նյութեր:
    14:35
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խնդրում ենք խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները․ «Արցախէներգո» ՓԲԸ
    Խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները: Այս մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲԸ սպասարկման որակի կառավարման և հանրային կապերի բաժնից: ««Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացնում է, որ սկսած սույն թվականի մարտի 8-ից «Արցախբանկ», «Արցախփոստ», «Հայբիզնեսբանկ», «Հայէկոնոմբանկ» և «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունների համապատասխան սպասարկման կետերում, «Իդրամ», «Մոբիդրամ», «Թել-Սել» էլեկտրոնային հարթակներում և pay.artsakhenergo.am կայքում տեղադրված է տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին: Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակ։ Խնդրում ենք Ձեզ, մինչև սույն թվականի մարտի15-ը մարել Ձեր կողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը: Կանխավ շնորհակալ ենք»:
    14:28
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ձյուն է, ցուրտ, իսկ մարդիկ 5-րդն օրն է՝ գազ չունեն. Ադրբեջանը թույլ չի տալիս վերանորոգել գազատարը
    5-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղում մարդիկ զրկված են գազամատակարարումից, իսկ Արցախում ձյուն է, եղանակը ցրտել է: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լուսանկար է հրապարակել ձյունածածկ Արցախից: Այս ցուրտ եղանակի պայմաններում արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախում/Լեռնային Ղարաբաղում մարդիկ զրկված են գազամատակարարումից, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախյան կողմին վերանորոգել Հայաստանից եկող մայրուղային գազատարը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ստեփանյանը:
    14:19
    12.03.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք» ստեղծելու մասին՝ Բաքու-Թեհրան հուշագիր
    Ադրբեջանը Իրանի տարածքով ավտոճանապարհ, երկաթուղի է կառուցելու դեպի Նախիջևան, ինչպես նաև էներգամակատարարման ուղիներ են ստեղծվելու: Թեհրանի ու Բաքվի ներկայացուցիչները այս մասին փաստաթուղթ են ստորագրել: Այն կոչվում է «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին հուշագիր:
    14:14
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում գործող հայտնի հյուրանոցներից մեկում մաքրուհին գողացել է ՌԴ զբոսաշրջիկների 2000 դոլար
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը՝ ժամը 23։40-ին, ոստիկանություն է ահազանգել Վարդանանց փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ իրենց հյուրանոցում բնակվող հյուրերից մեկի մոտից գողացել են 2000 ԱՄՆ դոլար։ Ոստիկանները պարզել են, որ մարտի 3-ին՝ ժամը 15։00-ից մինչև մարտի 6-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում, նշված հյուրանոցի մաքրուհիներից մեկը, օտվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 27-ամյա Վլադիսլավ Պ-ի և 28-ամյա Ալեքսանդր Շ-ի՝ սենյակնաներում չգտնվելու հանգամանքից, նրանց գումարները գողացել է։ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է հյուրանոցում որպես մաքրուհի աշխատող Արարատի մարզի բնակչուհի՝ 53-ամյա Ալլա Ս-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ մաքրուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
    14:09
    12.03.22
    Ավելին