Լրահոս
2022-03-14
-
Հասարակական«Հայաստան» խմբակցությունը պատվիրակություն կուղարկի Արցախ և կնախաձեռնի ՀՀ ԱԺ հրատապ նիստ«Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Արցախ: Նաև պահանջելու են Հայաստան-Արցախ միջխորհրդրանական հանձնաժողովի հրատապ նիստ հրավիրել:Ավելին22:1414.03.22 -
Արցախ43 արկ և հոգեբանական գրոհ՝ Արցախի գյուղերի ուղղությամբ. սադրանք՝ նաև ռուսների դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀումանիտար ճգնաժամը Արցախում խորանում է: Ավելի քան 100 հազար մարդ դեռ զրկված է գազից, լույսը պարբերաբար անջատվում է: Դպրոցները ստիպված մեկ շաբաթ շուտ են աշակերտներին արձակուրդ ուղարկել, մանկապարտեզների մի մասը փակվել է: Գազատարը նորոգելու համար ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները: Հարցը հրատապ լուծելու խնդրանքով Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել Ռուսաստանի օմբուդսմենին:Ավելին22:0014.03.22 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն բացահայտում է «5 կետը». Երևանը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱդրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց արտգործնախարարությանը, բացահայտում են այն 5 կետանոց փաստաթղթի բովանդակությունը, որ պաշտոնական Բաքուն Երևան է ուղարկել: Հայ փորձագետների պնդմամբ՝ հենց առաջին կետերը դիվանագիտական լեզվից թարգմանելու դեպքում ստացվում է, որ Երևանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Հրապարկված փաստաթղթի առաջին մասում կարդում ենք, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվեն տարածքային պահանջներից:Ավելին21:4514.03.22 -
Տարածաշրջան22 հայ կամավորականներ պատրաստ են կռվել՝ հանուն Ռուսաստանի. աջակցության ակցիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանի 22 քաղաքացի դիմել է Ռուսաստանի դեսպանատուն՝ կամավորագրվելու և ռազմաճակատ մեկնելու համար: Դաշնությանն աջակցողները նամակ-խնդրանք են տարել դեսպանատուն՝ այն վստահությամբ, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնողներին չի կարելի մենակ թողնել:Ավելին21:3014.03.22 -
ՄիջազգայինԱվերակներ՝ Դոնեցկում և Կիևում. ինչո՞ւ են «դանդաղ առաջ շարժվում» ռուսներըՏեսակապով բանակցային 4-րդ ռաունդը շարունակվում է: Բանակցությունների ընթացքը ծանր է անվանել պաշտոնական Կիևը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այսօրվա դիվանագիտական մենամարտում հաղթած է Մոսկվան ու կարող է կապիտուլյացիա պարտադրել:Ավելին21:2214.03.22 -
ՀասարակականՎեդիում ՔՊ-ական տղամարդ թեկնածուն գրել է, որ ինքն «այրի» էՄարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն։ Թեկնածուներն արդեն ներկայացնում են իրենց հայտարարագրերը, որտեղ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել ՔՊ-ական թեկնածուներից մեկի կողմից․ տեղեկացնում է hraparak.am-ը։ Վեդի համայնքի ավագանու թեկնածու Խաչատրյան Համլետն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը լրացնելիս ընտանեկան դրությունը նշել է՝ «Այրի»։ Այսինքն՝ տղամարդ թեկնածուն իրեն ամուսինը կորցրած կամ ամուսնալուծված կին է համարում։ Նշենք, որ այսպիսի զավեշտալի դեպք գրանցվել էր նաև Դիլիջանի ընտրությունների ժամանակ երբ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն իր սեռը նշել էր «արու», ինչպես կենդանիների դեպքում է։ ՔՊ-ականներից, փաստորեն, այսպիսի երևույթները հեռու չեն, քանի որ նրանց մեծ մասը, հատկապես համայնքներում, տարրական գրագիտությունից զուրկ են, մեծ մասը բարձրագույն կրթություն չունի, իսկ որոշներն անգամ նորմալ գրել-կարդալ չգիտեն։Ավելին20:5314.03.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար էՌուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ընթացող բանակցություններում տեխնիկական դադար է հայտարարվել, այն կշարունակվի մինչև վաղը, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։ «Բանակցություններում մինչև մարտի 15-ը տեխնիկական դադար է հայտարարվել՝ աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին ձևակերպումներ հստակեցնելու համար։ Բանակցությունները շարունակվում են»,- գրել է Պոդոլյակը «Թվիթերում»։ Նշենք, որ ռուսական ու ուկրաինական պատվիրակությունների բանակցություններն այսօր անցկացվել են հեռավար ձևաչափով, իսկ մարտի 12-ին Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում աշխատանքային հատուկ ենթախմբեր են ստեղծվել։Ավելին18:4614.03.22 -
Զորամասում մարտավարական զորավարժություն է անցկացվելԱնձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, օպերատիվ և ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացման նպատակով N զորամասում մարտի 14-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Ստորաբաժանումներն, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել, ճշգրտել կոորդինատները և դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստությունը և փոխգործակցությունը, մատնանշել արձանագրված որոշակի թերությունները և հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ։Ավելին18:2014.03.22 -
ԻրավականՇաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել․ փաստաբանԿենտրոնի նստավայրում այսօր տեղի է ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին ներկայացրեց՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու նոր միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանը ներկայացված նոր միջնորդությունը հիմնավորեց ՝ Նարեկ Մանթաշյանի վատթարացած առողջական խնդրով։ Ըստ փաստաբանի, շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել և պատշաճ չի կազմակերպել նրա առողջական իրավունքը։ Մեղադրող կողմն առարկեց փաստաբանի ներկայացրած նոր միջնորդությունը։ Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։Ավելին18:0914.03.22 -
ՀասարակականԿապիտուլյանտ Նիկոլը յուր կոֆե դնողին նշանակել է դեսպան․ Աննա ՄկրտչյանԿապիտուլյանտ նիկոլը յուր կոֆե դնողին նշանակել է դեսպան։ Լավ, եղածն էլ հատուկ հանձնարարություններով դեսպան է ընդամենը։ Պատերազմից հինգ պակաս հայտարարել, որ ամեն ինչ ընտիր է Արցախում, ողբերգությունից հետո կազմակերպել նիկոլի մեծարման երեկոներ, ընտրություններից հետո խաղալ վերջին արտախորհրդական ընդդիմության դերը, անել ամեն ինչ միայն թե նիկոլի դավաճանություններից շեղի հայ հանրության ուշադրությունը։ Կոֆե դնելու դիմաց դեսպան՝օկ։ Բայց ախր մի քիչ էժանով չբարիշեցի՞ր, էսքան արածներիդ դիմաց։ Հ.Գ. Այսուհետ միայն հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»։Ավելին18:0414.03.22 -
ԻրավականԴավիթ Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը․ Գոռ ԱբրահամյանՀաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։ Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել։Ավելին17:5114.03.22 -
ՀասարակականՊատերազմի մասնակիցների՝ դիահերձարանում մնացած մասունքները «հարազատները պատրաստ չեն վերցնելու»44-օրյա պատերազմի մասնակիցների՝ դիահերձարանում մնացած մնասունքները, ըստ Առողջապահության նախարարի, ինչ-որ ժամանակ կհուղարկավորեն անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանոցում:Ավելին17:4814.03.22 -
ՄշակույթՔո գործը մի’շտ կապրի, Պա՜պ․ Մանե Գրիգորյանը՝ Երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊՊաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊ պաշտոնը։ Ես մեծացել ու կայացել եմ երգի թատրոնի ստեղծագործական միջավայրում և տեսել՝ ինչպես է հորս ջանքերի, տաղանդի, համառության ու հայրենասիրության շնորհիվ այս թատրոնը միս ու արյուն ստացել, ձայն ու հնչողություն, որն այսօր լսելի է ամենուր։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր 28 տարիների ընթացքում աշխատել են երգի թատրոնում. մենք երկար ճանապարհ ենք անցել ու դեռ շատ անելիքներ ունենք միասին։ Ամեն ինչ արվելու է՝ Հայաստանի երգի պետական թատրոնի անունը բարձր ու հնչեղ պահելու համար և շարունակելու եմ պահպանել հայրիկիս՝ երգարվեստում սահմանած բարձր նշաձողը և ստեղծելով նորը՝ զարգացնել նրանից ժառանգած ավանդույթները: Քո գործը մի’շտ կապրի, Պա՜պ…Ավելին17:3914.03.22 -
ՀասարակականԷդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպանՏեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:Ավելին17:3414.03.22 -
Հասարակական«Խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով պաշտոնի նշանակելու վերջը տալու սկիզբը դրվել է 2018-ին․ ԱվանեսյանՊետական կառավարման համակարգում բնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակմանը վերջ դրվելու սկզբը դրվել է 2018-ին եւ այդ քաղաքականությունը հետեւողական կերպով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե այդ սկզբունքով պաշտոնների նշանակման վերջը ե՞րբ է տրվելու: Դիտարկմանը, թե նման բազմաթիվ օրինակներ կան, նախարարն արձագանքեց. «Ինձ հայտնի չեն նման օրինակներ: Իհարկե, մեր երկիրն այնքան փոքր է, որ բոլորս բոլորիս ճանաչում ենք, ծանոթ ենք եւ բացառել ծանոթությունները, որ մինչեւ համակարգում աշխատելը էլի միմյանց չենք ճանաչել, կարծում եմ՝ անհնար է»:Ավելին17:2714.03.22 -
ՀասարակականԻսկ թե ո՛վ է դատական իշխանության հեղինակությունը բարձրացնում և ո՛վ՝ իջեցնում, ակնհայտ է. ՄելիքյանԻրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Բարձրագույն դատական խորհուրդի կողմից դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելուն, գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց մերժել դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։ Դա լավ լուրն է։ Վատ լուրն էլ այն է, որ ԲԴԽ 4 անդամ կողմ է եղել միջնորդությունը բավարարելուն։ Ընդ որում, նրանցից երկուսը՝ Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատրյանը, պատրաստվում են հատուկ կարծիք գրել։ Փաստորեն, Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատրյանը գրավոր «հիմնավորելու են», որ երկարատև արձակուրդ մեկնելիս գործերը վերամակագրման հանձնելով՝ դատավոր Ռշտունին վնասել է դատական իշխանության հեղինակությունը։ Շատ հետաքրքիր կլինի կարդալ պարոնների հիմնավորումները։ Իսկ թե ո՛վ է դատական իշխանության հեղինակությունը բարձրացնում և ո՛վ՝ իջեցնում՝ Ռշտունի՞ն, թե՞ պարոնայք Քոչարյանն ու Խաչատրյանը, կարծում եմ ակնհայտից էլ ակնհայտ է»։Ավելին17:2114.03.22 -
ՀասարակականՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարները սինքրոն աշխատում են․ Գեղամ ՄանուկյանՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարները սինքրոն աշխատում են, նման հապշտապ, մեկը մեկին հաջորդող և լրացնող հայտարարությունները դրա մասին են խոսում: Ադրբեջանը մի կողմից հայտարարություն է տարածում, Հայաստանը դրան արձագանքում է, մյուս ձեռքով էլ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի գյուղերը, հումանիտար աղետի է մատնում Արցախը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ այսօր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Ընդդիմադիր պատգամավորի համար անհասկանալի է՝ ի վերջո Հայաստանն ընդունե՞լ է Ադրբեջանի նախապայմանները, թե՞ քննարկելու է դրանք. «Ձևակերպումն այնպիսինն է, որ անհայտ է՝ համաձայնվե՞լ են Ադրբեջանի առաջարկներին, մերժե՞լ են, ի՞նչ առաջարկներ են եղել, չեմ հասկանում՝ այս մարդիկ ի՞նչ են անում Մինսկի խումբը զբաղվում է Արցախի հարցի կարգավորմամբ, նման դիմումով նաև փորձում են այդ մանդատը ձևախեղել»,-նկատեց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջիկա քառօրյայի ընթացքում Արցախի հետ կապված քննարկում է նախաձեռնել, որին հրավիրված է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը.Ավելին17:0114.03.22 -
ՀայաստանՔաղցրաշեն գյուղի մի քանի տներում ծորակներից հոսող խմելու ջուրը կապույտ երանգ է ստացելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։ Տեղեկության մասին իմանալով՝ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի կարգադրությամբ ժամանել են նաև քաղաքապետարանի համապատասխան կառույցների ղեկավարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Մի քանի տների ծորակներից հոսող կապույտ ջրի նմուշները վերցվել են և պարզում են, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապույտ գույնի դարձել։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, բնակիչների կողմից ջուրը չի օգտագործվել խմելու նպատակով, և տուժածներ չկան։Ավելին16:5914.03.22