Լրահոս
Միջազգային
18:46
14.03.22
181

Ռուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար է

Img default alt hy

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ընթացող բանակցություններում տեխնիկական դադար է հայտարարվել, այն կշարունակվի մինչև վաղը, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։

«Բանակցություններում մինչև մարտի 15-ը տեխնիկական դադար է հայտարարվել՝ աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին ձևակերպումներ հստակեցնելու համար։ Բանակցությունները շարունակվում են»,- գրել է Պոդոլյակը «Թվիթերում»։

Նշենք, որ ռուսական ու ուկրաինական պատվիրակությունների բանակցություններն այսօր անցկացվել են հեռավար ձևաչափով, իսկ մարտի 12-ին Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում աշխատանքային հատուկ ենթախմբեր են ստեղծվել։