Լրահոս
2022-03-15
-
ՀասարակականՔարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձը ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» տեղական հասարակական կազմակերպություն կողմից ներկայացված ցուցակում և որևէ առնչություն չունենալով հիշյալ կազմակերպության հետ, ապօրինի ձեռք է բերել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթի ձևաթուղթ: Այնուհետև, 2021թ. հունիսի 20-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարն ընտրատեղամասերից մեկում ընդգրկված լինելով որպես դաշինքներից մեկի վստահված անձ, իր կողմից ապօրինի ձեռք բերված վերոգրյալ փաստաթղթում՝ վկայականում, լրացնելով հորեղբոր որդու տվյալները, օգտագործելու նպատակով այն տրամադրել է նրան: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին13:3415.03.22 -
ՏնտեսականՀՀ Կենտրոնական բանկը փորձում է զսպել գնաճըՀՀ ֆինանսական շուկայում ընթացող պրոցեսների բացասական ազդեցությունը, ինչպես նաև երկրում օրեցօր գրանցվող գնաճը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ գործող 8 %–ից հասցնելով 9.25%–ի: Վերջին մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը արդեն բարձրացվել է կրկնակի․ սա նման վերջին միջոցառումն է, որը այս անգամ պայմանավորված է պարենամթերքի համաշխարհային գների աճով և Ռուսաստանի դեմ արևմտյան պատծամիջոցներով։Ավելին13:1815.03.22 -
ՀայաստանՍյունիքի Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը թշնամու վերահսկողության տակ էԱդրբեջանցի զինվորականները մոտ 15 օր է վրաններ են խփել Սյունիքի մարզի Վերին Հանդ գյուղի տարածքում: Այս մասին «Հայլուրին» Ներքին Հանդի բնակիչներից Հասմիկ Ղազարյանն է հայտնել:Ավելին13:1515.03.22 -
ՀայաստանՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից. փոխնախարարՍեփական զեկուցագրի համաձայն՝ ՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Վերջինս ասաց, թե այս պահին չի կարող թվային տվյալ ներկայացնել։ «Այս խնդիրը պաշտպանության նախարարությունն այսօր էլ ունի, սակայն քայլեր են ձեռնարկվում նաև համալրման ուղղությամբ։ Իմ նշանակման օրվա դրությամբ՝ դասակի հրամանատար, վաշտի հրամանատար օղակը շատ ավելի թերհամալրված վիճակում էր գտնվում, քան՝ հիմա, վիճակը հիմա անհամեմատ բարվոք է, ունենք կատարած մեծ ու արդյունավետ աշխատանք, սակայն աշխատանքից ազատվելու գործընթացը շարունակվում է, ինչը բնական է», - հայտարարեց պաշտպանության փոխնախարարը։Ավելին12:5315.03.22 -
Ադրբեջանական զորքերը ոչ թե առաջխաղացում են ունեցել, այլ ընդամենը վերադարձել են դիրքեր․ ՀՀ ՊՆԱդրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող», - հայտնել են ՊՆ-ից: Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։ ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորել են սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։Ավելին12:4815.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ | 15.03․2022Ավելին12:4515.03.22 -
ՀասարակականԿոնկրետ ասեք՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ճանաչո՞ւմ եք․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Արցախը որեւէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ճանաչման ու իրացման անթույլատրելի է գնալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Տավուշի սահմանամերձ ամբողջ տարածքը Խորհրդային Հայաստանի հռչակման ժամանակ եւ 1920-ականների բոլոր խորհրդային քարտեզներով Հայաստանի անբաժանելի մաս է։ Հետեւաբար. ցանկացած պատճառաբանությամբ Արցախի դիտարկումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում պարզ դավաճանություն է։ Ավելին. առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ճանաչման եւ իրացման Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը կնշանակի պետական ու ազգային իղձերի ուրացում։ Նիկոլ եւ նիկոլականներ, կոնկրետ պատասխանեք՝ այս հարցերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։ «Լոլոներ» չկարդալ, այլ ասել կոնկրետ՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակպերում ճանաչու՞մ եք, թե՞՝ոչ»։Ավելին12:3515.03.22 -
ԱրցախՍտեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում չի լինելու․ ԱՀ ՆԳՆՀամացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը: Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:Ավելին12:2415.03.22 -
ՀասարակականԵրևանում Toyota Corolla-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը, կա վիրավորՄարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 16 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։Ավելին11:5515.03.22 -
ՀասարակականՓրկարար ծառայությունը համալրվել է 12 ԱԹՍ-ով․ նախարար44-օրյա պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայնության են եկել որոշակի զինամթերքի քանակի ավելացման հարցում։ Ազգային ժողովում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ասաց, թե այս որոշումով ԱԻ փրկարարները կկարողանան տարրական պատկերացում ունենալ զենքի օգտագործման վերաբերյալ։ «Մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ փրկարարները ներգրավվեցին պաշտպանական խնդիրներ կատարելու», - ասաց նա։ Նախարարի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը համալրվել է 12 անօդաչու թռչող սարքով, որնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար, իսկ մեկը մինչև 150 մետր խորության պայմաններում որոնողափրկարարական աշխատանանքեր իրականացնող ջրային դրոն է։Ավելին11:4315.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ | 15.03․2022Ավելին11:4115.03.22 -
ՀայաստանՁյան ծածկի բարձրությունը Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում կազմում է 60-90 սմԱկտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ: Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է: Այսօր ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով:Ավելին11:3715.03.22 -
ՀայաստանՆերքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել ու վրաններ տեղադրել. վարչական ղեկավարՍյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Բարերարը տնկիներ են բերել, որ գյուղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգավոր է»,– ասաց Խաչատուր Բաղդասարյանը։ Նա նշեց, որ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը առաջին օրվանից տեղյակ է խնդրից եւ պարբերաբար այցելում է իրենց համայնք։Ավելին11:2015.03.22 -
ՀասարակականԱրցախն ու արցախահայությունն այսօր մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի կարիքն ունեն. Վանեցյան«Պատիվ ունեմ» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ավարտվեց աշխատանքային այցս Արցախ։ Դժվար է առանց էմոցիաների ամփոփել այն։ Վիրավոր Արցախն այսօր լրջագույն փորձությունների մեջ է․ անվտանգային խնդիրներին, ամենօրյա ռեժիմով եկող սպառնալիքներին, քաղաքական չլուծված հարցերին ավելացել է նաև հումանիտար աղետը, որի միջոցով թշնամին փորձում է հոգեբանական ճնշման ենթարկել Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Ստեփանակերտում իմ ունեցած մի շարք հանդիպումների առանցքում հենց այս հարցերն էին՝ սոցիալական ու հումանիտար խնդիրներից մինչև ռազմական և անվտանգային մարտահրավերներ։ Խնդիրներն իսկապես շատ են, և ամեն հաջորդ այցիս ժամանակ ցավով արձանագրում եմ, որ դրանք ավելի են շատանում։ Այս ամենի հետ կապված քննարկումներ ունեցա, կարծիքներ փոխանակեցի արցախցի գործընկերներիս հետ, տեղում ծանոթացա հանրությանը հուզող հարցերին։ Այն ամենն, ինչ անձամբ տեսա ու լսեցի Արցախում խիստ մտահոգիչ էր։ Ոչ բոլոր խնդիրների լուծումներն եմ այս պահի դրությամբ հստակ պատկերացնում, բայց մի հարցում առավել քան վստահ եմ՝ այսօր բոլորս պիտի համախմբվենք Արցախի շուրջ ու Արցախի համար, օր առաջ պիտի սկսենք աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ, այլապես կկանգնենք Արցախից մնացած փոքր հատվածն էլ կորցնելու իրական վտանգի առաջ։ Ցավոք, այսքան բարդ իրավիճակում Հայաստանում չկան իշխանություններ, որ կամք ու վճռականություն կդրսևորեն լուծումներ գտնելու հարցում։ Ուստի մնում է ապավինել միայն սեփական ուժերին․ մենք բոլորս ու մեզնից յուրաքանչյուրը, հատկապես՝ քաղաքական ուժերը, պիտի կոնսոլիդացվենք Արցախի շուրջ, պիտի կանգնենք մեր արցախահայության թիկունքին։ Մեր քաղաքական ուժը մոտ օրերս քննարկումներ կնախաձեռնի՝ հասկանալու և մշակելու համար այս ուղղությամբ մեր անելիքները։ Նախատեսում ենք հնարավորինս արագ և հնարավորինս խորքային մոտեցում դրսևորել՝ գործողությունների ծրագիր մշակելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։ Արցախն ու արցախահայությունն այսօր մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի կարիքն ունեն»։Ավելին11:1115.03.22 -
ՀայաստանԽաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Վահե ՀովհաննիսյանԱյն պահին, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։ Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, Չավուշօղլուի շուրթերով, Հայաստանին ինտենսիվ հորդորում է ընդունել Արդբեջանի պայմանները։ Հորդորն այնքան ինտենսիվ է, որ խոսքն արդեն խաղաղության պարտադրման մասին է։ Ադրբեջանի ձևակերպած 5 կետերը բավական գրագետ են, միջազգային իրավունքի և հանրության տեսանկյունից՝ հասկանալի և ընդունելի։ Եվ սա դժվարացնելու է մեր հակաքայլերը։ Ադրբեջանն ասում է՝ ես խաղաղության ձեռք եմ մեկնում, եթե Հայաստանը ընդունեց, կունենանք խաղաղ տարածաշրջան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը հումանիտար աղետով խեղդում է Արցախը և պարզ հասկացնում Երևանին, որ խաղաղությունը չընդունելու դեպքում, Ադրբեջանական բանակը պատրաստ է սահմանազատում և սահմանագծում կատարել սեփական հայեցողությամբ։ Թուրքիան միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում երրորդ կողմ անհրաժեշտ չէ՝ նկատի ունենալով Ռուսաստանն ու Մինսկի խումբը։ Այդ ընթացքում Ադրբեջանը Իրանի հետ կնքում է լրջագույն համաձայնագրեր և ակնհայտորեն Իրանի հետ ձեռք է բերել ստվերային լուրջ պայմանավորվածություններ։ Պաշտոնական Երևանի արձագանքը ՀՀ ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։ Մինսկի խումբը նման մանդատ չունի, և մեր ԱԳՆ-ը դա շատ լավ գիտի։ Սա մանևրող քայլ է, և դեռ պարզ չէ, այն թե ինչ արձագանք կստանա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Այս ընդհանուր լարված և տագնապ առաջացնող ֆոնին պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը այդքան լայն և ջերմ ժպտում Չավուշօղլուին։ Այն նույն Չավուշօղլուին, որի բայրաքթարները ամիսներ առաջ ռմբակոծում էին մեր բնակավայրերը, ծննդատները։ Անհատապես Ա. Միրզոյանն ինձ չի հետաքրքրում. իհարկե պետք է հանդիպել, իհարկե պետք է քննարկել, բայց ամիսներ առաջ արյունոտ պատերազմ տեսած պետության արտգործնախարարը պարտավոր էր ավելի զուսպ լինել արյունոտ պատերազմի համահեղինակի հետ։ Սա պետության արժանապատվության խնդիրն է։ Իրական Հայաստանի արձագանքը Հայաստանը այսպիսով մտավ նոր, չափազանց բարդ փուլ. խոսքն այս պահին կա´մ նոր պատերազմիվտանգի, կա´մ պատմական էջի վավերացման մասին է։ Ու այս բարդ և պատմական որոշումները կայացվում են փակ սենյակներում՝ մի քանի հոգու որոշմամբ։ Այն նույն փակ սենյակում, որտեղ ժամանակին կայացվել են ճակատագրական սխալ որոշումներ՝ բերելով պատերազմի և պարտության։ Կա՞ արդյոք երաշխիք, որ պատմությունը չի կրկնվում։ Հայկական վերնախավերի արձագանքը 5-րդ նախագահի երդմնակալության ժամանակ դահլիճը հոտնկայս դիմավորեց Նիկոլին։ Դահլիճի նվազագույնը կեսը այլ միջավայրերում այլ կարծիքի է և Նիկոլի մասին արտահայտվում է վերջին բառերով, բայց դա չի խանգարում Նիկոլի ներկայությամբ նրան մեծարել ոտքի վրա։ Կարո՞ղ ենք այս քաղաքական-հանրային վերնախավերով պետություն պահել։ Սա ամենևին այսօրվա խնդիր չէ, սա հին պատմությամբ խնդիր է։ Դահլիճում մթնոլորտը նախապատերազմական կամ նախախաղաղության չէր, ամենևին։ Վերնախավերի արժեհամակարգում միշտ իշխել է սեփական շահը, սեփական բարեկեցությունը, սեփական ապօրինության ինդուլգենցիան, միշտ լռելու և հարմարվելու ֆոնին։ Իսկ պետությունը՝ հետո, տակը ինչ մնաց-մնաց։ Ի վիճակի՞ է այսօրվա հայկական վերնախավը այս ճակատագրական պահին միտք գեներացնելու և հասարակության տագնապ հնչեցնելու։ Կասկածելի է թվում։ Հայ ժողովրդի արձագանքը Արցախում հումանիտար աղետ է, մարդիկ տներում սառում են, հիվանդանոցները, ծննդատները, դպրոցներն ու մանկապարտեզները ծայրահեղ վիճակում են։ Միտումնավոր սարքած հումանիտար աղետ, որի նպատակը առաջիկայում ստորացուցիչ պայմաններ պարտադրելն է։ Հայաստանը մեծ մասամբ անտարբեր ապրում է։ Բայց խնդիրը ժողովուրդը չէ. պետության վերնախավում չի ձևավորվում իրավիճակին համապատասխան հավաքական մթնոլորտը։ Եվ, հետևաբար, այդ ամորֆ մթնոլորտն էլ պրոյեկցվում է ողջ երկրի վրա։ Եթե իշխանության դահլիճներում լիներ ոչ թե ֆուրշետային-խնջույքային հարմարավետ մթնոլորտ, այլ՝ազգային տագնապի, ապա հասարակությունն էլ կլիներ այդպիսին։ Իսկ եթե վերնախավում այսպես է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ հասարակ քաղաքացին էլ Մեքսիկայով արտագաղթում է ԱՄՆ կամ որպես լրահոս է ընկալում իր առաջիկա ստորացուցիչ կապիտուլյացիան կամ պատերազմի վտանգը։ Էջմիածինը տագնապ է հնչեցնում Պատահական չէ, որ վերջին շրջանի ամենապատկառելի խոսքը Վեհափառինն էր։ Այդ խոսքը մտավ հարյուր հազարավոր ընտանիքներ, և դա շատ լավ է։ Մարդիկ կարիք ունեն նման խոսքի։ Հենց պետականությունը փլուզվում է, եկեղեցին սկսում է վերցնել հայապահպանության ղեկը։ Սա մեր բազմադարյա պատմական ցիկլն է։ Սա ամենևին պարզապես եկեղեցու կարևորության արձանագրումը չէ, սրան պետք է նայել հակառակ կողմից. եթե եկեղեցին սկսում է իր վրա նման գործառույթներ վերցնել, ուրեմն պետությունը լուրջ ճգնաժամի մեջ է։ Այլոց արձագանքը Առանձին և կարևոր քննարկման թեմա է ընդդիմության, հանրային գործիչների, մտահոգ հասարակության, դիվանագիտական ռեսուրսի, ունակ անհատների արձագանքը։ Սրա մասին անպայման պետք է խոսել։Ավելին11:0715.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է 4 մահՄարտի 15-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Կատարվել է 2170 թեստավորում, առողջացել՝ 237 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 076 դեպք, որոնցից 408 799-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3060 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8579 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1638 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 938 644 թեստավորում։Ավելին11:0615.03.22 -
ՀայաստանԱդրբեջանցի զինվորականները 15 օր առաջ վրաններ են խփել գյուղի գերեզմանոցի մոտ. Ներքին Հանդի բնակչուհին ահազանգում էՍյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի բնակչուհի, թոշակառու Հասմիկ Ղազարյանն այսօր կապ հաստատեց ArmDaily.am-ի խմբագրություն և ասաց, որ չի կարողանում այցելել Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ զոհված որդու գերեզմանին, քանի որ ադրբեջանցիները մոտ 15 օր առաջ տեղավորվել ու վրաններ են խփել նախկին Վերին Հանդ գյուղի տարածքում, որտեղ գտնվում է նաև Ներքին Հանդի գերեզմանոցը։ Ներքին Հանդի բնայչուհին ասաց, որ ադրբեջանցիների հայտնվելը նորություն էր ու գյուղի բնակիչները նրանց նկատել են պատահաբար, երբ գերեզմանի մոտակայքում կենդանիներին են տարել արոտի։ «Ներկա պահին մեր գյուղի անմիջապես դիմացն են կանգնած։ Արդեն երկու հատ վրան դրել են, երեքն էլ կան ու փաստացի հինգ հատ վրան կա մեր տարածքում։ Այս րոպեին կարող եմ ասել, փաստորեն փետրվարի 27 կամ 28-ին են եկել՝ մարտին այնտեղ են եղել՝ հաստատ եմ ասում Ձեզ և նոր են հայտնվել»,-ասաց տիկին Հասմիկը։ Ներքին Հանդի բնակչուհին ասաց, որ ամբողջ գյուղի գերեզմանոցն է այժմ թշնամու վերահսկողության տակ, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրը ևս այնտեղ է գտնվում, որտեղ այս պահին ադրբեջանցի զինվորականներն են տեղակայվել։ «Մեր մահացածները ամփոփված են այդ գերեզմանոցում, մեր գյուղում ով մահանում է՝ այդտեղ ենք թաղում, մեր ջուրն այնտեղից է գալիս՝ անմիջապես իրենց դիմացն է։ Փաստացի հիմա այնտեղ են ադրբեջանցիները՝ հինգ վրան խփած։ Մենք ի՞նչ կարող ենք անել, գյուղացի մարդիկ ենք, ոչինչ կարող ենք»,-ասաց տիկին Հասմիկը։ Ներքին Հանդի բնակչուհին նշեց, որ բազմաթիվ մարդիկ բանջարեղենների մեծ տարածքներ ունեին, իրենց կենդանիների արոտավայրերն են ու փաստացի գյուղի առաջ ապրուստի խնդիր է առաջանալու։ Բանջարեղենի տարածք ունեցող գյուղացին վախենում է գնալ իր տարածք, քանի որ չգիտի ինչ խնդիր կարող են ունենալ ադրբեջանցի զինվորականների հետ, բացի այդ մի քանի տարի առաջ Կառավարությունն իրենց մրգատու ծառերի տնկիներ էին տվել, սակայն մարդիկ վախենում են գնալ այդ կողմ։ «Մենք այնտեղից կանաչի էինք հավաքում, անասունների հերթն էր, մեր հարևանի հերթն էր, ամուսինս իր եղբոր հտ գնացել են այդ կողմերը՝ տեսել են՝ վրաններ են խփած, երկուսը դատարկ են եղել, երրորդի միջից արդեն բարձր ձայներ են լսել։ Հետո որ իջան մեր պոստ, մեր հայ զինվորականները ասել են՝ ինչի՞ եք գնացել այնտեղ։ Չհասկացանք, մեր գյուղն է, մեր ապրուստն է, մենք դրանով ենք ապրում՝ ոնց թե ինչի ենք գնացել։ Մեր սեփական հողերն է փաստացի, մեր գյուղն է դա, իսկ հիմա չենք կարողանում գնալ՝ վախենում ենք»,-ասաց Հասմիկը։ Ներքին Հանդի բնակչուհին նշեց, որ աշխարհազորի ղեկավարն այսօրվա դրությամբ իր ամուսնու և տղայի հետ գնացել են, նայել են ադրբեջանցի զինվորականների նոր դիրքավորումը, սակայն ոչինչ անել չեն կարող, քանի որ վերադասից որևէ գործողության դիմելու հրաման չկա։ «Այսօրվա դրությամբ աշխարհազորի պետն ասում է, որ փաստացի մեզ հրաման չեն տալիս։ Ասում է՝ ՊՆ-ն պետք է հրահանգ տա, որ տեսնենք ինչ ենք անում՝ հրահանգ չկա։ Գյուղում նորմալ է, բայց վախով ենք ապրում։ Չորս օր առաջ կրակոցներ էին հնչում, 400 մետրի վրա ենք, իրենց պոստը մեր գյուղի դիմացն է՝ ասում են՝ ինչ-որ պալիգոն են սարքել»,-ասաց Ներքին Հանդի բնակչուհին։ Ահազանգի մասով փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՆ-ից եւ ԳՇ-ից, սակայն մեր զանգերը, ինչպես միշտ, անպատասխան մնացին։Ավելին10:5815.03.22 -
ՀասարակականՀայկական կողմի համար սկզբունքային է՝ վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Արարատ ՄիրզոյանՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։Ավելին10:5115.03.22