Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:45
14.03.22
114

Բաքուն բացահայտում է «5 կետը». Երևանը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց արտգործնախարարությանը, բացահայտում են այն 5 կետանոց փաստաթղթի բովանդակությունը, որ պաշտոնական Բաքուն Երևան է ուղարկել:

Հայ փորձագետների պնդմամբ՝ հենց առաջին կետերը դիվանագիտական լեզվից թարգմանելու դեպքում ստացվում է, որ Երևանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Հրապարկված փաստաթղթի առաջին մասում կարդում ենք, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվեն տարածքային պահանջներից: