Լրահոս
Հայաստան
16:59
14.03.22
131

Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ծորակներից հոսող խմելու ջուրը կապույտ երանգ է ստացել

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 13-ին, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։

Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի կարգադրությամբ ժամանել են նաև քաղաքապետարանի համապատասխան կառույցների ղեկավարները։ 

«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները մի քանի տների ծորակներից հոսող կապույտ ջրի նմուշները վերցրել են և պարզում են, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապույտ գույնի դարձել։ 

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչները ջուրը չեն օգտագործել, տուժածներ չկան։