Լրահոս

2022-03-14
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը
    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը, որի շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ: Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, մասնավորապես՝ 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 1 հատ ձեռքի գնդացիր, 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 2 հատ Մ-75 նռնականետ, 61 հատ նռնակի պայթուցիչ, 16 հատ Դ-30 հրանոթի պայթուցիչ, այլ զինամթերք։ «Արսենալ 2022» միջոցառումը շարունակվում է։ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ:
    16:56
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի մանդատ չունեն. Աշոտյան
    «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի մանդատ չունեն։ ՀՀ ԱԳՆ կոչվող նիկոլական դուքյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։ Տվյալ հաղորդագրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ հայ ժողովրդից թաքուն պահվող ադրբեջանական առաջարկությունների իրական բովանդակության հետ կապված։ Հարցերի մյուս խումբը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին։ Տվյալ մանդատը թողարկվել է 1995 թվականի մարտի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ հունգարական նախագահության ընթացքում։ 15 կետից բաղկացած այս մանդատը չի ենթադրում հայ-ադրբեջանական խաղաղության վերացական համաձայնագրի նախապատրաստում։ Այն ծայրից ծայր շաղկապված Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ։ Կարճ ասած, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեն։ Հիմա իմ հարցերը։ 1. Եթե Նիկոլը դիմել է ՄԽ համանախագահներին, որտե՞ղ է այստեղ Արցախի հարցը։ Կա՞ նման հարց Հայաստանի դիվանագիտական օրակարգում թե՞ չէ։ 2. Եթե կա, կարգավորման ի՞նչ սկզբունքների հիման վրա (Ադրբեջանի փաթեթում բնականաբար չկա ինքնորոշման իրավունքը)։ 3. Եթե չկա, ապա ի՞նչ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առանց Արցախի»։
    16:44
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
    Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է. «Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»: Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը: Նա «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում մարտի 14-ն գրել էր իր պաշտոնավարման դադարեցման մասին: «Շուրջ 3 տարի ղեկավարեցի Հայաստանի պետական մշակութային կառույցներից մեկը՝ Երգի թատրոնը: Հաղթահարելով Կովիդի և 44-օրյա պատերազմի ծանրագույն տարին, այնուամենայնիվ եղան նաև մի շարք ձեռքբերումներ, կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արդեն իրականություն են և տեսանելի: Արածներիս և չարածներիս մասին կխոսի ժամանակը, իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ աշխատակազմին՝ կողքիս լինելու, պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրվածության համար: Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով: Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»: Ցանկանում եմ բարի ընթացք և մեծ հաջողություններ մաղթել նոր տնօրենին՝ այդ դժվար և պատասխանատու պաշտոնում և իմ պատրաստակամությունն եմ հայտնում հետագայում էլ աջակցել ուժերիս ներածին չափով: Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ: Բոլորիդ մաղթում եմ լավ օր, կհանդիպենք»,-եզրափակել էր Արմեն Սարգսյանը:
    16:42
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Մոսկվա
    Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն հայտարարել է, որ միջուկային գործարքի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են տարբեր մակարդակներով: Մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունները և ԱԳՆ-ների ղեկավարները շփումներ են իրականացնում միմյանց հետ։ Ամիր Աբդոլլահիյանը վաղը մեկնում Է Մոսկվա, որպեսզի շարունակի այդ խորհրդակցությունները։
    16:37
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Խիստ տարօրինակ է». Դատախազությունը պատասխանում է Հակակոռուպցիոն կոմիտեին
    ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե տարակուսած են՝ ինչպես է վաճառվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը կալանքի տակ է գտնվում։ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից, ի պատասխան Արթուր Դավթյանի հայտարարության, նշել էին, թե տարակուսելի է գլխավոր դատախազի արձագանքն այս թեմային։ Թեմայի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել։ «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը իր կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: Նախ՝ խիստ տարօրինակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը: Եվ դա այն դեպքում, երբ նույն 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած նախկին ՀՔԾ-ից, հենց Հակակոռուպցիոն կոմիտեում ձևավորված է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը: Դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ նման դատական ակտերն ի կատար են ածվում դրանցում նշած բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, իսկ այդ ակտերի բողոքարկման դեպքում՝ վերադաս դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո: Ակնհայտ է, որ հակառակ մոտեցման պարագայում առհասարակ իմաստազրկվում է բողոքարկման ինստիտուտը, իսկ հետևանքների առումով կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող՝ դատական ակտի կատարման համար 3-օրյա ժամկետին, ինչին հղում է կատարվում ՀՀ ՀԿ պարզաբանման մեջ, ապա այն կարող է վերաբերել միայն հիմնական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը: Այս դիրքորոշումը պաշտպանվել է նաև դատարանների իրավական մեկնաբանություններով: Մասնավորապես, հենց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ գործով գույքի վրա կալանք դնելու հարցով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ (ԵԴ/0513/11/20), վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածները՝ հստակ ամրագրել է, որ եռօրյա ժամկետը սահմանվում է հիմնական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու համար, իսկ օրենսդրի սահմանած եռօրյա այդ ժամկետը վերաբերում է դատական ակտը կայացրած դատարանին և այդ ժամկետում դատական ակտը կատարման հանձնելու դատարանի պարտականությանը, այլ ոչ դատական ակտը կատարող մարմնին: Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը, շտապելով դատարանի նշված որոշումն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները, ինչպես արդեն նշվել է, գործել է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ քրեական գործերով ձևավորած պրակտիկային հակառակ: Մասնավորապես, բազմաթիվ են նույնատիպ իրավիճակներում դատավարության մասնակիցների գրություններին ի պատասխան հենց վերոնշյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով դատական ակտը չկատարելու վերաբերյալ ՀՀ ՀԿ քննիչների գրությունները, ինչպես նաև նույն հիմքով դատական ակտերը բողոքարկելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով քննիչների կողմից հսկողություն իրականացնող դատախազին դիմելու դեպքերը, ինչը կոնկրետ այս դեպքում ՀՀ ՔԿ-ում, փաստորեն, մոռացել են անել: Ավելին, համանման վարքագիծ դրսևորել է նաև հենց այն քննիչը, որը սույն գործով գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտե: Ինչ վերաբերում է ՀՀ ՀԿ պարզաբանման այն հատվածին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն, ապա պարզաբանման հեղինակները գուցե տեղյակ չեն, որ բամաթիվ են դեպքերը, երբ դատավարության մասնակիցների կողմից նույն նորմի վկայակոչմամբ գործն ըստ էության չլուծող դատական ակտը չկատարելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՀԿ քննիչները կայացրել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ կամ դրանց անդրադառնալը հնարավոր են համարել միայն վերադաս դատարանում այդ ակտերի դեմ ներկայացված բողոքների քննության արդյունքներով պայմանավորված: Այս ամենի ֆոնին տվյալ առանձին վերցրած գործով ձևավորված կայուն պրակտիկայից ակնհայտորեն շեղվող վարքագիծ դրսևորելու և այն հրապարակայնորեն պաշտպանելու իրողությունը տարակուսելի է, հաշվի առնելով, որ դատական ակտը 2020թ. փետրվարի 11-ին ստացվելուց հետո՝ 4 օր անց՝ փետրվարի 15-ին, նախքան նույնիսկ ՀՀ դատախազության կողմից վերաքննիչ բողոք տանելը, քննիչը շտապել է առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը օտարվել է: Ակնհայտ է, որ նման տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն, ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն: Դրա մասին է նշել ՀՀ գլխավոր դատախազը՝ լրագրողների կողմից տրված հարցին ի պատասխան»,-նշված է դատախազության տարածած պարզաբանման մեջ։
    16:32
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր տան աղամանը պահարանում է, ճաշ եփելուց հանում եմ պահարանից, օգտագործում, նորից դնում տեղը․ Անահիտ Ավանեսյան
    Ուրախ եմ, որ աղի օգտագործման նախագծի թեմայով լայն հանրային քննարկում ստացվեց, մեր նպատակը առողջ ապրելակերպի և առողջ սովորությունների խթանումն է։ Այսպիսի փոքր գործողություններով շարունակելու ենք իրազեկել մեր քաղաքացիներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս ընթացքում շատերն են զարմացել, որ նման խնդիր կա, այո, Հայաստանում օրական չափաբաժնի կրկնակին ենք մենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրմանը։ Նախագիծը քննարկման փուլում է, առաջիկայում հանդիպումներ կունենանք թե՛ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, թե՛ սպառողների շահերը պաշտպանող և հանրային առողջության մասնագետների հետ։ Այն, որ մենք միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառումը սահմանափակելու ծրագրերը և թե՛ ծխախոտի դեմ պայքարը, հստակ է։ Հաճախ մարդիկ չեն էլ նկատում, որ օգտագործում են չափից շատ աղ, շաքարավազ և այլն»,-ասաց Ավանեսյանը։ Հարցին՝ իրենց տան սեղանին արդյո՞ք դրված են աղամաններ և աղի օգտագործման ինչպիսի՞ սովորություն կա նախարարի ընտանիքում, Ավանեսյանը նշեց․ «Մեր տան աղամանը իր տեղում է, պահարանում, երբ անհրաժեշտ է, պահարանից հանում եմ, ճաշ եփելուց օգտագործում եմ, նորից դնում եմ պահարանի մեջ»։
    16:25
    14.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայում Կադիրովի գլխի համար 100 հազար դոլար ու տուն են խոստանում
    Ուկրաինայում պարգև են խոստացել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, որը պնդում է, թե գտնվում է Ուկրաինայի տարածքում է, գրում է korrespondent.net-ը։ Նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Կադիրովի համար առաջարկում է 100 հազար դոլար, իսկ մեկ այլ նախկին պատգամավոր Եվգենի Ռիբչինսկին՝ տուն Կիևի մոտ և հողատարածք։ Հանգստյան օրերին ռուսական Telegram-յան ալիքները հրապարակել էին Կադիրովի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ նշվում էր, թե նա գտնվում է Կիևի մարզում:
    16:23
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պարզաբանում է պահանջել
    Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է ամբողջությամբ պարզաբանել իր ռազմակենսաբանական գործունեությունը Ուկրաինայի տարածքում։
    16:18
    14.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտեց Հայաստանին առաջարկած 5 կետերը
    Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները, հաղորդում Է Sputnik Ադրբեջանը: Այսպիսով, դրանք են՝ -Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում: - Պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն: - Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց նկատմամբ անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող քայլերից: - Սահամանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում: - Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
    15:55
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն չի խնդրել. Պեսկով
    Ռուսաստանն ունի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու անկախ ներուժ և օգնություն չի խնդրել Չինաստանից, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանն ունի օպերացիան շարունակելու անկախ ներուժ, այն զարգանում է ըստ պլանի և կավարտվի ժամանակին և ամբողջությամբ»,- ասել է նա։
    15:53
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դժվարին զրույց․ ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլն ինչպես է ընթացել
    Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի հետ բանակցությունների հերթական փուլը, որը մարտի 14-ին մեկնարկում է առցանց ձեւաչափով, որակել Է դժվարին: «Բանակցություններ – չորրորդ փուլ: Հաշտության, հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման եւ անվտանգության երաշխիքների շուրջը: Դժվարին զրույց»,- գրել է նա իր Telegram-ալիքում
    14:52
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախից զո՞րք է մեկնել՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար․ Դավիթ Բաբայանն է պարզաբանում
    Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հերքել է տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղից զորք է մեկնել՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար: «Դա պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է»,- գրել է Բաբայանը ֆեյսբուքի իր էջում: Նաև նշել է, որ Թուրքիան սիրիացի գրոհայիններ է ուղարկել՝ Ուկրաինայի կողմից կռվելու համար: «Դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն»,- շեշտել է Արցախի արտգործնախարարը:
    14:41
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպես նախագահ՝ Ալեն Սիմոնյանի վերջին որոշումը Վանեցյանի մորն աշխատանքից ազատելն է
    ՀՀ նախագահի լիազորությունները կատարած Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»։ Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրն է։ Կարգադրությունը ստորագրվել է ս․թ․ մարտի 10-ին։
    14:36
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Դավիթ Բաբայան
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբույքան էջում գրել է, թե Լեռնային Ղարաբաղից Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Այն պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է։ Իսկ այն, որ կամավորներ կան Սիրիայից, այն էլ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի դեմ կռվող, միանշանակ է։ Թուրքիայից այդպիսի գրոհայիններ տեղափոխվել են, դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն», - գրել է Բաբայանը։
    14:30
    14.03.22
    Ավելին
  • Արցախ
    Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է. Արման Թաթոյան
    Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է. 1. Մարտի 8-ից դիտավորությամբ վնասել են գազատարը և խոչընդոտում են վերանորոգումը: 2. Գազից, ջեռուցումից ու տաք ջրից [մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում] մտադրված զրկել են 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: 3. Կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկա և մյուս գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ու կրակում են թիրախային: 4. Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր: Այդ ամենն անում են ցուցադրաբար: 5. Իրենց Զինված ուժերի տեղակայման դիրքերից բարձրախոսներով ուժի սպառնալիքով հայերենով ահաբեկում են խաղաղ բնակչությանը, որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը: 6. Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր: Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ: Ընդ որում, այս իմ հաղորդումներն ուղարկվում են միջազգային կառույցներին` այս շեշտադրումները ներառյալ:
    14:23
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մի քանի րոպեից կսկսվի ռուսական պատվիրակության հետ բանակցությունների 4-րդ փուլը. Զելենսկու գրասենյակ
    Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կմեկնարկի տեսակոնֆերանսի միջոցով, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Բառացիորեն մի քանի րոպեից կսկսվեն բանակցությունները ռուսական պատվիրակության հետ՝ 4-րդ փուլ, մենք վերջապես կփորձենք նրանց ապացուցել, որ պատերազմի 19-րդ օրն Ուկրաինայի մեծ սխրանքի 19-րդ օրն է, մեր դիրքորոշումները մնում են անփոփոխ՝ խաղաղություն, անհապաղ զինադադար, ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, միայն դրանից հետո մենք կկարողանանք խոսել ցանկացած բարիդրացիական հարաբերությունների և քաղաքական կարգավորումների մասին»,- ասել է Պոդոլյակը տեսաուղերձում։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։ Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
    14:17
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին
    Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
    14:14
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զենքը թեթևսոլիկություն և անպատրաստություն չի ներում․ Կարեն Վրթանեսյան
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՆՆՈՐՄԱԼԸ ՆՈՐ ՆՈՐՄԱԼՆ Է, մաս 2րդ «Մարդկային ամեն բարդ խնդիր ունի լուծում, որը պարզ է, սրամիտ ու ... սխալ» © * * * Վերջին օրերին մի քանի տեղ տեսա այս միտքը. «Եթե վստահ եք, որ սով է լինելու, ալյուրի ու ձեթի փոխարեն փամփուշտ գնեք, քանի որ ով զենք ունի, կունենա նաև ալյուր ու ձեթ»։ Այս սրամիտ աֆորիզմը նոր չէ... Առաջին անգամ մոտ 20 տարի առաջ եմ հանդիպել, կարծեմ զենքի սիրահարների ամերիկյան մի mailing list-ում, որպես կատակ։ Ինչևէ, եկեք քննարկենք, թե ինչ է այս սրամիտ պնդումը նշանակում մեր իրավիճակում... Նախ՝ շեշտեմ. ես ինքս միշտ եղել եմ քաղաքացիների զենք ունենալու և զենքի մշակույթի զարգացման հետևողական կողմնակից։ Շվեյցարական մոդել, տարածքային ինքնապաշտպանություն ևն, ես այս թեմաներով 2000-ականներից եմ զբաղվում։ Սկսենք... ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ. Եթե ասում եք․ «Ոչ թե պարեն գնեք, այլ զենք / փամփուշտներ», ենթադրվում է, որ պարենի սուր պակասի պայմաններում զենքով եք հայթայթելու այդ պարենը։ Հարգելի ընկերնե՛ր, խնդրում եմ, մի պահ պատկերացրեք ձեզ, թե ինչպես եք զենքով սնունդ խլում ձեր հարևանից կամ թեկուզ անծանոթ մարդուց։ Ուղղակի զգացեք ձեզ այդպիսի իրավիճակում։ Անկախ ձեր՝ զենք ունենալ-չունենալուց, արդյոք ավելի ռացիոնալ չի ձեր պաշարը ունենաք, որպեսզի հետո ստիպված չլինեք վայրենանալու։ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ Անպատրաստ մարդու ձեռքին զենքն առաջին հերթին իր համար է վտանգավոր և իր շրջապատի համար, այլ ոչ թե իր հակառակորդի։ Զենքին տիրապետելը 2–3 անգամ հրաձգարանում կրակելով չէ, նույնիսկ 2–3-շաբաթանոց դասընթացներով չէ։ Զենքին տիրապետելը պահանջում է մշտական մարզումներ, այդ թվում մարտականին մոտ պայմաններում։ Զենքին տիրապետելը մշակույթ է։ Ավելին՝ զենքն արդյունավետ օգտագործելը ենթադրում է այդ զենքն օգտագործելու վճռականություն։ Այո-այո, սա այն պահն է, երբ կռիվ-կինոն վերջանում է, և սկսվում է իրական կյանքը, որում ճակատագրական որոշումներ է պետք կայացնել, ընդ որում շատ արագ։ Ես ինքս իրավիճակում եմ եղել, երբ մի դալբա... անհեռատես ու ոչ վճռական մարդ փողոցային տուրուդմփոցի եկավ ավտոմատով, գլուխներիս վրայով ամբողջ մագազինը օդ դատարկեց, իսկ հետո շան ծեծ կերավ։ Եթե դուք մերձամարտի ու փողոցային կռիվների հարուստ փորձ չունեք, ապա դանակով զինված մարդը ձեզ շարքից կհանի ավելի արագ, քան դուք հասկանաք, որ ձեր դիմացի «բոմժը» վտանգ է ներկայացնում։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ Որ պահին իշխանությունները համակարգային վտանգ զգացին (իսկ ամենայն հավանականությամբ նրանք այդ վտանգը զգալու են շատ ավելի վաղ, քան դուք, որովհետև սովորաբար ունեն ավելի շատ ինֆորմացիա և իրենց պատկերն ավելի ամբողջական է), նախօրոք հավաքելու են ձեր այդքան սիրված, փայփայված զենքերը։ Դա կանեն այնքան արագ, որ չեք հասցնի նույնիսկ մտածել, թե ինչ անել, как жить дальше... Պատկերացնում եք, դուք այդքան ձեր զենքը սիրում եք, նույնիսկ անուն եք տալիս իրեն, իսկ թաղայինն առանց զգուշացնելու, 2–3 զինված կարմիրբերետավորի ուղեկցությամբ գալիս է ու տանում այն... «Ներող, ցավդ տանեմ, վերևից հրաման է»։ * * * Ամփոփեմ... Մեր անկայուն ու պայթյունավտանգ տարածաշրջանում զենք ունենալն ու դրան տիրապետելը կարող է շատ օգտակար լինել և որոշ իրավիճակներում ձեր ու ձեր մերձավորների կյանքը փրկել։ Դա փաստ է։ Բայց զենքը թեթևսոլիկություն չի ներում։ Զենքը չի ներում անպատրաստությունը։ Զենքն ու փամփուշտը ցանկացած դեպքում չեն փոխարինելու պարենը։ Պարենն էլ, իհարկե, չի փոխարինելու զենքը։ Դրանք անվտանգության տարբեր տարրեր են։ Ընդհանրապես բարդ խնդիրները պահանջում են բարդ, բազմատարր լուծումներ։ Առանձին-առանձին այդ տարրերը ամբողջական խնդիրը (մեծ հաշվով՝ անվտանգության խնդիրը) չեն լուծում։ Բայց բոլորը տարրերը միասին խնդրի լուծմանը մոտեցնում են։ Տրամաբանական է, որ եթե քաղաքացին իր պետությունում իրեն անվտանգ չի զգում, ապա փորձում է անվտանգության խնդիրն ինքնուրույն լուծել։ Բայց այդ խնդիրը չի լուծվելու միայն հրացան ու փամփուշտ գնելով կամ միայն գրեչկա ու ձեթ գնելով, կամ միայն ջրի բաք դնելով... Մեծ հաշվով, հայ ազգի անվտանգության խնդիրը քիչ թե շատ լիարժեքորեն կարող է լուծվել ՄԻԱՅՆ ուժեղ ազգային պետություն կառուցելով։
    14:06
    14.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս բլոգերների «մութ գիշերը». Ռուսաստանը հրաժեշտ է տվել Instagram-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Այս գիշեր, ռուսները հրաժեշտ տվեցին ինստագրամին: Համաշխարհային բլոգերներն իրենց հազարավոր, նույնիսկ միլիոնավոր հետևորդներին խնդրել են տեղափոխվել սոցիալական այլ ցանցներ, որտեղ կկարողանան իրենց հետևել:
    14:02
    14.03.22
    Ավելին