Լրահոս
Իրավական
18:09
14.03.22
389

Շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել․ փաստաբան

Img default alt hy

Կենտրոնի նստավայրում տեղի է ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  դատարանին  ներկայացրել է   ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու  նոր  միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանը ներկայացված նոր միջնորդությունը հիմնավորել է՝ ասելով, որ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը վատթարացել է։

Ըստ փաստաբանի՝  շաքարային դիաբետ  ունեցող ամբաստանյալին  ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել և պատշաճ չի կազմակերպել  նրա առողջական իրավունքը։ 

Մեղադրող կողմն առարկել է փաստաբանի ներկայացրած նոր միջնորդությունը։  

Դատարանը 10 րոպե ընդմիջում է հայտարարել։