Լրահոս
Հասարակական
20:53
14.03.22
1 921

Վեդիում ՔՊ-ական տղամարդ թեկնածուն գրել է, որ ինքն «այրի» է

Img default alt hy

Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն։ Թեկնածուներն արդեն ներկայացնում են իրենց հայտարարագրերը, որտեղ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել ՔՊ-ական թեկնածուներից մեկի կողմից, գրում է hraparak.am-ը։

Վեդի համայնքի ավագանու թեկնածու Խաչատրյան Համլետն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը լրացնելիս ընտանեկան դրությունը նշել է՝ «Այրի»։ Այսինքն՝ տղամարդ թեկնածուն իրեն ամուսինը կորցրած կամ ամուսնալուծված կին է համարում։

Այսպիսի զավեշտալի դեպք գրանցվել էր նաև Դիլիջանի ընտրությունների ժամանակ, երբ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն իր սեռը նշել էր «արու», ինչպես կենդանիների դեպքում է։