Լրահոս
Արցախ
22:00
14.03.22
121

43 արկ և հոգեբանական գրոհ՝ Արցախի գյուղերի ուղղությամբ. սադրանք՝ նաև ռուսների դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Հումանիտար ճգնաժամը Արցախում խորանում է: Ավելի քան 100 հազար մարդ դեռ զրկված է գազից, լույսը պարբերաբար անջատվում է: Դպրոցները ստիպված մեկ շաբաթ շուտ են աշակերտներին արձակուրդ ուղարկել, մանկապարտեզների մի մասը փակվել է: Գազատարը նորոգելու համար ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները:

Հարցը հրատապ լուծելու խնդրանքով Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել Ռուսաստանի օմբուդսմենին: