Լրահոս
Հասարակական
17:01
14.03.22
134

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները սինքրոն աշխատում են․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները սինքրոն աշխատում են, նման հապշտապ, մեկը մեկին հաջորդող և լրացնող հայտարարությունները դրա մասին են խոսում: Ադրբեջանը մի կողմից հայտարարություն է տարածում, Հայաստանը դրան արձագանքում է, մյուս ձեռքով էլ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի գյուղերը, հումանիտար աղետի է մատնում Արցախը: 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել Է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը:

Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Ընդդիմադիր պատգամավորի համար անհասկանալի է՝ ի վերջո Հայաստանն ընդունե՞լ է Ադրբեջանի նախապայմանները, թե՞ քննարկելու է դրանք.

«Ձևակերպումն այնպիսինն է, որ անհայտ է՝ համաձայնվե՞լ են Ադրբեջանի առաջարկներին, մերժե՞լ են, ի՞նչ առաջարկներ են եղել, չեմ հասկանում՝ այս մարդիկ ի՞նչ են անում Մինսկի խումբը զբաղվում է Արցախի հարցի կարգավորմամբ, նման դիմումով նաև փորձում են այդ մանդատը ձևախեղել»,-նկատեց պատգամավորը:

Գեղամ Մանուկյանը նաև հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջիկա քառօրյայի ընթացքում Արցախի հետ կապված քննարկում է նախաձեռնել, որին հրավիրված է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։