Լրահոս
Հասարակական
17:27
14.03.22
863

«Խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով պաշտոնի նշանակելու վերջը տալու սկիզբը դրվել է 2018-ին․ Ավանեսյան

Img default alt hy

Պետական կառավարման համակարգում բնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակմանը վերջ դրվելու սկզբը դրվել է 2018-ին և այդ քաղաքականությունը հետևողական կերպով շարունակվում է:

Այս մասին, այսօր լրագողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե այդ սկզբունքով պաշտոնների նշանակման վերջը ե՞րբ է տրվելու:

Լրագրողի այն դիտարկմանը, թե նման շատ օրինակներ կան, նախարարն արձագանքել է.

«Ինձ հայտնի չեն նման օրինակներ: Իհարկե, մեր երկիրն այնքան փոքր է, որ բոլորս բոլորիս ճանաչում ենք, ծանոթ ենք և բացառել ծանոթությունները, որ մինչև համակարգում աշխատելը էլի միմյանց չենք ճանաչել, կարծում եմ՝ անհնար է»: