Լրահոս

2022-03-15
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում․ տեղեկությունը տարածել է Ուկրաինայի ԳՇ-ն
    Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։
    10:41
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.36 դրամով
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.36 դրամով, առավելագույնը՝ 4.04 դրամով, միջինը՝ 3.80 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.65 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.05 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 500 դրամ է, առավելագույնը՝ 508 դրամով, միջինը՝ 503.76 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 509 դրամով, առավելագույնը՝ 518.50, միջինը՝ 514.09։
    10:35
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախում որոշ շրջանակներ տարակուսած են ՀՀ իշխանությունների պահվածքից. Վանեցյան
    Hraparak.am-ը ներկայացնում է հարցազրույց ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ - Կիրակի օրը Հայաստանի իշխանությունն ու որոշ քաղաքական շրջանակներ մասնակցում էին ՔՊ-ի կողմից առաջադրված եւ ընտրված Հայաստանի հինգերորդ նախագահի երդմնակալության արարողությանը, իսկ Դուք մեկնել էիք Արցախ։ Կասե՞ք՝ ի՞նչ իրավիճակ է Արցախում։ - Իրականում շատ ծանր վիճակ էր Արցախում, ես կասեի՝ հումանիտար աղետ։ Չհաշվենք հետպատերազմյան խնդիրները, որոնք դեռեւս հաղթահարված չեն, բայց այսօր Արցախում բնակվող ժողովուրդը եւ, առհասարակ, Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջեւ։ Եթե ավելի պարզ ու հասկանալի լինի՝ ինչ է կատարվում այնտեղ, ասեմ, որ մարդիկ արդեն 6-7 օր է՝ զրկված են բնական գազից։ Հակառակի պես Արցախում այս օրերին շատ ցուրտ է, մինուսային ջերմաստիճան է, ձյուն է գալիս, մենք գիտենք, որ Արցախում, սովորաբար, սաստիկ տեղումներ չեն լինում, բայց կարծես համընկնում լիներ՝ գազի խողովակի վնասումն ադրբեջանցիների կողմից եւ Արցախում եղանակային պայմանների վատթարացումը։ Եվ առաջիկա մի շաբաթն էլի ցուրտ է լինելու, ուստի կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը նախօրոք իմացել է՝ ինչ եղանակ է սպասվում այնտեղ, եւ վնասել է գազատարը։ Կարծում եմ՝ այո։ Բայց մենք չպետք է դիտարկենք միայն Արցախում գազ չլինելու հանգամանքը։ Ես սա դիտարկում եմ այլ տեսանկյունից՝ ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որպեսզի զզվեցնեն արցախցիներին, որպեսզի նրանք ուղղակի թողնեն-գնան Արցախից։ Նույնկերպ Խրամորթ գյուղում օրը երկու-երեք անգամ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, թե գնացե՛ք այս գյուղից, այս գյուղը մերն է եւ այլն։ Վերջին օրերին մենք տեսանք նաեւ, որ ծանր զինատեսակներով կրակոցներ եղան Արցախի որոշ գյուղերի շրջակայքում։ Դրանից զատ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներն անմիջապես հայտնվում են հակառակորդի նշանառության տակ։ Դեռեւս չեն սպանում նրանց, բայց վախեցնում են։ Ու այս ամենը, ես կարծում եմ, մենք պետք է դիտարկենք մի շարքի մեջ․ քայլեր են իրականացվում ադրբեջանցիների կողմից Արցախը հայաթափելու ուղղությամբ։ - Իսկ արցախցիները, ինչպես նաեւ տեղի քաղաքական շրջանակներն ի՞նչ են մտածում այս ամենի վերաբերյալ։ - Ես շփվել եմ ինչպես հասարակ բնակիչների հետ՝ գյուղերում եւ Ստեփանակերտում, նաեւ շփվել եմ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ պատերազմից հետո առաջին անգամ շփվել եմ Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ, իրենց խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ է հանդիպում եղել։ Գրեթե բոլորը մտահոգված են այս իրավիճակով, հասկանում են, որ Ադրբեջանի քայլերը հենց այդ նպատակն են հետապնդում՝ հայաթափել Արցախը։ Դրանից բացի, որոշ շրջանակներ տարակուսած են Հայաստանի իշխանությունների պահվածքից եւ ուղիղ ասացին դրա մասին։ Այսինքն՝ մենք ականատես ենք, որ Հայաստանի իշխանությունները կարծես լվացել են իրենց ձեռքերն Արցախից եւ ազատվել այդ «բեռից» ու այսօր որեւէ բան չեն անում։ Դրա վառ ապացույցը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է կառավարության նիստի ժամանակ, երբ ասաց՝ Արցախի իշխանությունները եւ միջազգային գործընկերները զբաղվում են գազատարի վերականգնման աշխատանքներով, ու կարծում է, որ այդ հարցը կլուծվի։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանն այլեւս Արցախի հետ որեւէ կապ չունի՞, այսինքն՝ մենք Արցախը կորցրի՞նք։ - Ասացիք՝ գրեթե բոլորը մտահոգված են այս հարցերով, նշանակում է՝ կան շրջանակներ կամ մարդիկ, որոնց չի՞ մտահոգում այս իրավիճակը։ - Կան շրջանակներ, որոնք չեն բարձրաձայնում այդ մասին՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ - Իշխանակա՞ն շրջանակներ։ - Այո։ Ավելի ճիշտ՝ չասենք հենց իշխանական․․․ - Իսկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք։ - Արայիկ Հարությունյանի հետ ես հանդիպում չեմ ունեցել, բայց հանդիպել եմ խմբակցությունների հետ։ Նպատակը հետեւյալն է՝ ՀՀ Ազգային ժողովում մեր խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի մասին առաջիկայում կխոսենք, եւ այդ օրենսդրական նախաձեռնության շրջանակներում պատրաստվում ենք Ազգային ժողովում լսումներ անցկացնել եւ այդ լսումներին ուզում ենք հրավիրել Արցախի մեր գործընկերներին՝ թե՛ խորհրդարանի պատգամավորներին, թե՛ հասարակական, քաղաքական տարբեր գործիչների, որպեսզի կարողանանք բարձրաձայնել այս հարցերը, խոսենք Արցախի խնդրի եւ Արցախի ապագայի մասին։ Եվ նրանք մեծ սիրով ընդունեցին մեր հրավերը եւ մասնակցելու են լսումներին։
    10:34
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը. Էդգար Էլբակյան
    Շարունակելով առաջխաղացումը ՀՀ «միջազգայնորեն ճանաչված տարածքով», որի անձեռնմխելիության հանդեպ միշտ կույր լավատեսություն են ունեցել և ունեն «հիմնադիր նախագահի վերջին օրերի» աղանդավորները և կապիտուլյանտականները, Ադրբեջանը ևս 2 կմ խորացել է՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը, զրկելով գյուղը խմելու ջրից, և հայտնվել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը: Նա նաեւ հավելել է. «Նպատակն ակնհայտ է՝ օգտվել քաղաքական առավելությունից, այն է՝ Հայաստանում իրենց դրածո կամակատար իշխանության առկայությունից և, ըստ այդմ, զրոյական դիմադրությունից՝ առաջանալով Ծավ գետի հոսանքով ու կտրելով Սրաշան-Ծավ, ասել է թե՝ Կապան-Շիկահող-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը (տեղանքի քարտեզը՝ մեկնաբանությամբ)»:
    10:30
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման, ինչպես նաև քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որի արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են երկու անձինք, որոնց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը հետևողական է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման գործում։
    10:27
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը. ԱՆ
    Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը, հայտնում են ԱՆ-ից: Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը: Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ: Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից: Հիշեցնենք, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:
    10:24
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գարնան առաջին ամպրոպն իմ տարերքն է․ ե՞րբ կգա գարուն․ պարզաբանում է Սուրենյանը
    Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը: «Մարտի 15-ին հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է: Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում, նույնիսկ հովտային գոտիներում, կտեղա ձյուն, լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք։ Մարտի 16-ին ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք, տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն, իսկ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում կշարունակի տեղալ ձյուն։ Մարտի 17-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 18-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները վերսկսվելու են։ Ինչ վերաբերվում է օդի ջերմաստիճանին, ապա պետք է ասեմ, որ եղանակի տաքացում առաջիկա 5 օրերին ակնկալել պետք չէ, ջերմաստիճանը դեռ նվազելու է, մարտի 16-17-ին գիշերները կցրտեն ևս 4-6 աստիճանով», - ասել է Գագիկ Սուրենյանը։ Նա նկատել է, որ 2021թ մարտը նույնպես աչքի էր ընկել առատ տեղումներով և ջերմաստիճանի վայրիվերումներով, սակայն այս տարի ջերմաստիճանի անկման ընթացքը և ձյան առատ տեղումները բավականին տևական են։ Ինչի՞ մասին են խոսում այս ձյունառատ տեղումները, ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսական տեսանկյունից: Գագիկ Սուրենյանի խոսքով, այս տարվա ձմեռը շրջանների մեծ մասում առանձնացավ սակավ տեղումներով, սակայն, այս պահին բնությունը փոխհատուցում է։ Ինչպես շատերը, Գագիկ Սուրենյանը նույնպես սպասում է գարնանը, քանի որ այն իր ամենասիրելի եղանակն է: «Ես սիրում եմ գարունը, քանի որ գարունը համարում եմ կյանքի վերսկսում։ Գարնան առաջին ամպրոպն իմ տարերքն է, անչափ սիրում եմ», - ասել է Գագիկ Սուրենյանը։
    10:16
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակառակորդը փորձում է տիրանալ Խրամորթ և Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ թե սովորական լարում է՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, այլ՝ հատուկ օպերացիա: Արցախից մեզ հայտնում են, որ հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել և հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ և Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին։ Խոսքը Քարագլուխ բարձունքի մասին է, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, և շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը: Այս պատճառով էլ արդեն մի քանի օր է՝ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ, որոնք տարհանվել էին կրակահերթերի առաջին օրերին։ Հակառակորդի ծրագիրը շատ պարզ է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ այդ բարձունքին»։
    10:12
    15.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել եւ հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ եւ Խնապատ գյուղերի արանքում գտնվող Քարագլուխ բարձունքին, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, եւ շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը: Այս պատճառով էլ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ: «Ժողովուրդ» Մինչ Արցախում ապրող երեխաները զրկված են կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում և քննարկում կազմակերպել կրթության մասին: «ArmDaily.am» Կապանի Վերին Հանդ գյուղի տարածքում, որտեղ գտնվում է նաև Ներքին Հանդի գերեզմանոցը, ադրբեջանցիները 5 վրան են դրել: «Ժողովուրդ» Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ բանակցել է շատ ավելի վաղ: «Փաստ» ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ հատկապես այս օրերին Հայաստանում առավել ակտիվացել են հակառուսական տրամադրություններ գեներացնող որոշ շրջանակներ, փոխարենը պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:
    10:07
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ճանապարհները ձյան պատճառով դժվարանցանելի են, ցածր տեսանելություն կա
    ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ գիշերը տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Նշված ճանապարհահատվածներում տեսանելիությունը ցածր է և տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում և Սարավանում մերկասառույց է, բուք և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    10:03
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական Առաջին ալիքի խմբագիրը ձերբակալվել է
    Առաջին ալիքի «Վրեմյա» հաղորդաշարի եթերում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել։ Նա կանգնել է հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի թիկունքում և բացել է հակապատերազմական պաստառ՝ կոչով. «Առաջին ալիքը ստուգում է ուղիղ եթերի ժամանակ կադրում դրսից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։
    09:42
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է այդ հարցերի պատասխանը հրապարակային, որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, երբ միանձնյա որոշմամբ կառավարության ղեկավարը փաստի առաջ կանգնեցրեց բոլորին՝ խաղաղ պայմաններում հանձնելով Քարվաճառը, Սյունիքից որոշ հատվածներ և այլն: «Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ. 1. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախո՞վ, թե՞ առանց Արցախի, և ի՞նչ սահմաններով, 2. Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը, 3. Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին և ընդհանրապես անկլավներին (այդ թվում՝ Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում, 4. Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ, 5. Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը, 6. Արդյոք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրո՞ւմ է, որ ՀՀ սահմաններում գտնվող որևէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։ Հ. Գ. Հարցերը նաև գրավոր ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին»։
    09:36
    15.03.22
    Ավելին
2022-03-14
  • Միջազգային
    Վերջին գիշերը՝ Instagram-ում. ռուսների սոցցանցային «արտագաղթը»
    Այս գիշեր, ռուսները հրաժեշտ են տվել ինստագրամին: Կեսգիշերից է Ռուսաստանում արգլափակվել «ինստագրամ»-ը` Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշմամբ: Պատճառաբանությունն այն է, որ Instagram-ում պտտվում են ռուսների նկատմամբ բռնություն խրախուսող հաղորդագրություններ:
    23:30
    14.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Սեղան՝ առանց աղամանի և մոխրամանի. «առողջացնող» առաջարկներ
    Վաղվանից արգելվում է ծխել հասարակական վայրերում: Կառավարության առողջացնող առաջարկներից մյուսը, որ վերաբերում է աղամաններին, դեռ քննարկման փուլում է: Հնարավո՞ր է, որ մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն ճաշի մեջ՝ առանց համտեսելու աղ լցնելու համար: Խորհրդարանում այսօր ընդդիմադիրն են այս հարցը տվել առողջապահության նախարարին:
    23:16
    14.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    «Թալան՝ խանութներում». մարդիկ սոված մնալուց են վախենում
    Քաղաք մտած խուճապը շարունակում է սրբել խանութների դարակները: Համաշխարհային սովի մասին փորձագետների կանխատեսումները նաև Հայաստան են վախ մտցրել: Ոչ էկոնոմիկայի նախարարության ավելորդ գնումներ չանելու հորդորն է փրկում, ոչ էլ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներն են մարդկանց հետ պահում գնումներից: Թանկ է, բայց առնում են: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի պնդմամբ՝ գնաճին նպաստում են հենց խուճապային գնումները:
    23:02
    14.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ո՛չ լսել ենք, ո՛չ տեսել». քաղաքացիները «չեն ճանաչում» Հայաստանի 5-րդ նախագահին
    «Հետո՞ ինչ» ... ադրբեջանական կրակոցներին Վահագն Խաչատրյանի այս լակոնիկ արձագանքը երևանցիները բումերանգի պես վերադարձնում են նրան՝ հետո՞ ինչ, որ Խաչատրյանը երդվել է երկրի նախագահի պաշտոնում: Մայրաքաղաքաբնակներից շատերը երեկ սովորական վիքենդ են ունեցել ու չեն հետևել սահմանդրության գլխի ինաուգուրացիային:
    22:45
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին ԱԳՆ-ում ներկայացվել են Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու՝ Ադրբեջանի քայլերը
    ՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին ԱԳՆ-ում ներկայացվել են Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու՝ Ադրբեջանի քայլերը Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։ Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
    22:32
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում 20 օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:20–ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-օրական երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Զալոյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-օրական Ջոն Տ.-ն է, ով տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ մահացել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
    22:22
    14.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Հրթիռներ՝ ԱՄՆ հյուպատոսարանի մոտ. Իրանի «պատերազմը» Իսրայելի դեմ՝ Իրաքում
    Նորից ակտիվացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Այն ստանձնել է 12 պայթյունների պատասխանատվությունը, որ որոտացել են Իրաքի Էրբիլ քաղաքում՝ ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ: Ըստ կորպուսի հայտարարության՝ թիրախում եղել է իսրայելական «Մոսսադ» հետախուզության կենտրոնը:
    22:21
    14.03.22
    Ավելին