Լրահոս
2022-03-14
-
ՍոցիալականԲուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարարԿառավարության ծրագրում ամրագրված է, իսկ ՀՀ առողջապահության նախարարը վերահաստատում է, որ բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովեն: Անահիտ Ավանեսյանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցին: «Մենք պետական բյուջեից տարեցտարի ավելացնում ենք Շտապօգնության ընդհանուր բյուջեն: Ծառայության մեջ ներդրումը մշտական բնույթ է կրում: Վերջին 1-2 տարիների ընթացքում մենք թարմացրել ենք ավտոպարկը՝ թե պետության կողմից գնված նոր մեքենաներով, թե ակտիվ համագործակցության արդյունքում այլ երկրներից կառավարական դրամաշնորհների շրջանակում գնվող մեքենաների ձեռքբերմամբ: Մենք այս պահին, կարելի է ասել, ունենք բավարար ավտոպարկ Շտապօգնության ողջ ծառայությունը ՀՀ-ում կազմակերպելու համար»,- ասել է Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ վերջին 2 տարում պարկը համալրել են նաև ամենագնաց մեքենաներով, որոնք այսօր բավական կարևոր դեր են կատարում սահմանամերձ, լեռնային գոտիներում ծառայությունը հասանելի դարձնելու համար: «Ոչ միայն Շտապօգնության ծառայության, այլ նաև ընդհանուր առմամբ՝ թե առաջնային օղակի, թե մնացած բժիշկների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք: Եվ դա հստակ կերպով ամրագրված է կառավարության ծրագրում»,-շեշտեց Ավանեսյանը: Նախարարությունը Երևանի Շտապօգնության ծառայության բեռը թեթևացնելու համար առանձնացել է Covid ծառայության մեքենաներ, բրիգադներ, որոնք իրենց վրա են վերցրել հիմնական կորոնավիրուսով պացիենտների տեղափոխումը:Ավելին13:5214.03.22 -
ՄիջազգայինԱվիահարվածներ Կիևին. Զելենսկին խոսել է իր և Պուտինի հանդիպման կարևորության մասինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս գիշեր ռազմական ավիացիան ու անօդաչու թռչող սարքերը խոցել են ուկրաինական ավելի ավելի քան 187 ռազմական օբյեկտ՝ այդ թվում ռազմական տեխնիկայի կուտակման 31 կայան:Ավելին13:4614.03.22 -
ՀասարակականՊահանջում եմ պաշտոնատար անձանցից լինել հետևողական խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը երաշխավորելու հարցում․ ՄԻՊԵրկու օր առաջ նախաձեռնել էի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված միջոցառումը լուսաբանող տեսագրության հրապարակման ուսումնասիրություն, գրում է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ «Ուսումնասիրությունը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսագրությունը հրապարակվել է հաստատության որոշ շահառուների բաց դեմքերով, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել նրանց ինքնությունը և հոգեկան առողջության կենտրոնում գտնվելու հանգամանքը: Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են տեսագրության, սոցիալական ցանցերում վերաբերելի հրապարակումների և մեկնաբանությունների, ինչպես նաև տեսագրության տարածման փաստի ուսումնասիրություն: Նախաձեռնվել է հարցի քննարկում խնդիրն արձանագրած լրագրողի, հաստատության տնօրինության և այլ շահագրգիռ կողմերի հետ: Պարզվել է, որ տեսագրությունը կատարվել է մասնավոր անձի կողմից նախաձեռնված բարեգործական միջոցառման ընթացքում, որի կազմակերպման համար վերջինս ստացել է հաստատության թույլտվությունը: Հաստատության տնօրենի կողմից հաստատվել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև հաստատության որոշ աշխատակիցներ: Ըստ տրամադրած տեղեկությունների՝ հաստատությունում գտնվող անձինք անգործունակ ճանաչված չեն: Միջոցառման ընթացքում որոշ շահառուներ նկարահանվելու ցանկություն են հայտնել: Այնուամենայնիվ, այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ խնդրահարույց է այն, որ հաստատությունը շահառուներին լիարժեք չի իրազեկել համացանցում իրենց մասնակցությամբ տեսագրությունների և լուսանկարների տարածման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, մարդկանց չեն պարզաբանվել տեսագրությունները (լուսանկարները) անձնական նպատակով օգտագործելու և դրանք հանրայնացնելու տարբերությունները, ինչպես նաև հնարավոր հետևանքները: Պարզվել է նաև, որ տվյալ դեպքում միջոցառման կազմակերպիչները նախապես չեն իրազեկվել այն մասին, որ մարդու արժանապատվության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից նպատակահարմար չէ համացանցում կամ այլ եղանակով տարածել կենտրոնի շահառուների՝ բաց դեմքով կամ նրանց որևէ կերպ նույնականացնող լուսանկարներ կամ տեսագրություններ: Մինչդեռ նմանատիպ միջոցառումների դեպքում հնարավոր է կանխատեսել կազմակերպիչների կողմից տեսանյութերի և լուսանկարների տարածումը: Ավելին, պետք է առաջնորդվել «Մի՛ վնասիր» սկզբունքով և հավաստիանալ, որ ձեռնարկվել են բավարար միջոցներ՝ երաշխավորելու, որ հաստատության շահառուների մասնակցությամբ որևէ միջոցառում իրականացնելիս նշված սկզբունքը կպահպանվի: Հաստատության տնօրենի տեղեկացմամբ՝ տեսագրության տարածման մասին տեղեկանալուց հետո խնդիրն իր կողմից քննարկվել է տեսագրությունը հրապարակած անձի հետ՝ խնդրելով համացանցից հեռացնել այն: Հատուկ արձանագրում եմ, որ մարդու մասնավոր կյանքի և արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք է, որի պահպանումը սկզբունքային է յուրաքանչյուր դեպքում: Այս մասին պաշտպանը բազմիցս ընդգծել է նաև տարեկան և արտահերթ զեկույցներում: Ընդ որում՝ լրացուցիչ ջանքներ են պահանջվում հատկապես պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների պաշտպանության և երաշխավորման նպատակով: Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել այնպիսի կանխարգելիչ քայլեր, որոնց արդյունքում կբացառվի անձի պիտակավորումը, թիրախավորումն ու խարանը: Հորդորում եմ բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին զերծ մնալ մարդուն նույնականացնող տվյալներ հրապարակելուց: Պահանջում եմ բոլոր իրավասու պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լինել առավել հետևողական կյանքի դժվարին իրավիճակում կամ խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու հարցում: Քննության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից նաև առաջարկվել է իրականացնել վերապատրաստում հաստատության անձնակազմի համար, ինչը Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում: Ամեն դեպքում Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է կատարվել խնդրի ուսումնասիրություն և արդյունքներով պայմանավորված կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»։Ավելին13:3514.03.22 -
ԱրցախՀակառակորդը շարունակում է կեղծ լուրեր տարածել․ ԱՀ ԱԽ գրասենյակՏեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում, հայտնում են ԱՀ ԱԽ գրասենյակից։ «Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»։Ավելին13:2514.03.22 -
ՏարածաշրջանԼարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենաՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին13:2114.03.22 -
ՄիջազգայինMeta-ն թույլ չի տալիս երկրի ղեկավարներին սպանելու կոչեր անելMeta-ն թույլ չի տալիս երկրի ղեկավարներին սպանելու կոչեր անել Facebook-ում և Instagram-ում։ Նման հայտարարություն է արել ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։ Հայտնել էինք, որ ամերիկյան Meta հոլդինգը մեղմացրել է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Սակայն այս հայտարարությանը հաջորդեց պարզաբանում` Facebook-ի ևInstagram-ի նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում՝ թույլ տալով տեղի օգտատերերին իրենց «զայրույթն» արտահայտել Ռուսաստանի զորքերի հասցեին։ Քլեգի խոսքով՝ ընկերությունն այժմ ճշգրտում է իր դիրքորոշումը, որպեսզի այն չմեկնաբանվի որպես «ռուսների դեմ ընդհանուր առմամբ» արդարացնող բռնություն։Ավելին13:0714.03.22 -
Արտաքին քաղաքականությունՀայաստան-Թուրքիա հարաբերություններ, Արցախում Ադրբեջանի սադրանքները. ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ռուբեն ՌուբինյանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:Ավելին13:0114.03.22 -
ՀայաստանԱրագածոտնում մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթար է տեղի ունեցելԱրագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթար է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ Աշտարակի կամրջի վրա Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչեւ Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Կամրջի վրա Mercedes ML-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը, և եթե նշված վթարներով, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։ Այս վթարի հետևանքով 3 հոգու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։Ավելին12:5614.03.22 -
Սպորտ2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մոնտենեգրոյի բռնցքամարտի մրցաշարից2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից: Ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը: 60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: Մեր մարզիկը մրցակցին գերազանցեց հատկապես 3-րդ ռաունդում և արժանի հաղթանակ տոնեց: Մեր երկրորդ ոսկին ապահովեց 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող մարզիկը եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթեց հույն Պանագիոտիս Կոստոուռոսին: Հայաստանի երիտասարդական հավաքականից արծաթե մեդալակիր դարձան 51 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը: 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանն էլ արժանացան բրոնզե պարգևի, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։Ավելին12:4414.03.22 -
ՏարածաշրջանՈ՞վ է ասել՝ Ադրբեջանը պետք է կարողանա անարգել օգտվել ՀՀ-ի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին գազատարից․ իրանագետԱրցախի գազամատակարարումն ապահովող վնասված կամ միգուցե թշնամու կողմից շարքից դուրս բերված գազատարը կարևոր նշանակություն ունի մեր ազգի արցախյան հատվածի կենսունակության համար, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ուստի, խոչընդոտելով դրա բնականոն աշխատանքը, թշնամին փորձում է մեզ զրկել մեր հայրենիքի մի մասում՝ Արցախում, ապրելու տարրական իրավունքից և հնարավորությունից, որն, ըստ էության, պետք է դիտարկել մեր դեմ սպիտակ ցեղասպանության փորձի հերթական բաղադրիչ։ Այս պարագայում ո՞վ է ասել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետական վարչախումբն անպայմանորեն պետք է կարողանա անարգել օգտվել և շահույթներ ստանալ բառիս բուն իմաստով Հայաստանի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին (Էրզրում) գազատարից»։Ավելին12:3714.03.22 -
ԱրցախԶոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն այս շաբաթ արդյունք չեն տվել2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան: Հրդեհի մեկ դեպք գրանցվել է մարտի 12-ին ժամը 12:50-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 7 հասցեում : Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը բնակչության ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մարել հրդեհը: Նախնական տվյալների համաձայն, Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանում այրվել է գազի բալոնից արտահոսող գազը: Մարտի 13-ին ժամը 19:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Հեքիմյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մարել է ձեռքի միջոցներով : Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել`ժամը 19:45-ին: Նախնական տվյալների համաձայն, նշված հասցեում, էլեկտրոլարերի կարճ միացումից այրվել է մոտ 1 մ էլեկտրոլար: Արձանագրված հրդեհների բոլոր դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները այս շաբաթ շարունակվել են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Ցավոք այս շաբաթ որոնումներն արդյունք չեն տվել: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ , շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք, որի արդյունքում Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ, ձեռքի 8 և նռնականետի 11 նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 31 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 7 բացում, առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 10 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:Ավելին12:3214.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Լաց ու կոծ՝ Ռուսաստանում. Instagram-ը փակվել է | 14.03.2022Ավելին12:3014.03.22 -
ՀայաստանՎստահեցնում եմ՝ եթե ես սկսեմ զբաղվել, Ձեր անհրաժեշտությունը չի լինի․ քաղաքապետը սպառնացել էԵղանակային պայմաններից ելնելով կանաչապատում տեղի չի ունենում։ Բնապահպանության վարչությունից տեղեկացրել են Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանին Սարյանի արձանի հարակից տարածքում իրականցվող բարեկարգման վերաբերյալ։ Քաղաքապետը հակադարձել է․ «Այսօր է ձյուն, վերջին մի քանի օրն է եղել, այսինքն դրանից առաջ ոչ մի բան չի՞ արվել»։ Սարգսյանին տեղեկացրել են, որ Սարյանի հարակից այգում կա հողի խնդիրը, ինչը կարծես թե զարմացրեց քաղաքպետին, քանի որ վերջինս երբեք քննարկման ներկա չի եղել, որտեղ կնշվեր Սարյանի այգում հողի խնդրի մասին։ «Էս ի՞նչ նոր բաներ են, դրա մասին երբեք չենք խոսել, հանձնարարականը տվել եմ երկու-երեք շաբաթ առաջ, հիմա նոր պարզվում է, սա է խնդիրը, հիմա այս խնդիրն է, մյուս շաբաթ ուրիշ պատճառ ի հայտ կգա։ Սարյան պուրակում մի տարի է քնած վիճակ է, ոչ մի բան չի արվում, էնպես եք ներկայացում, որ հեսա գարունը բացվեց, այդ Սարյան պուրակում ինչ կա, չորացած է լինելու։ Վստահեցնում եմ՝ եթե ես սկսեմ զբաղվել, Ձեր անհրաժեշտությունը չի լինի, Դուք Ձեր տեղում եք, որպեսզի Դուք այդ աշխատանքը անեք»։Ավելին12:2014.03.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի և ՀՀ բանակցություններում 3-րդ կողմի կարիք չպետք է լինի․ ՉավուշօղլուԹուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում։ «Իմ կարծիքով, Ադրբեջանի և ՀՀ բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի»,-ասել է նա Անթալիայում դիվանագիտական համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, գրում է Interfax.az-ը` TRT Haber-ին հղումով։ «Պատերազմ է եղել, օկուպացիա է եղել, բայց ամեն ինչ ավարտվել է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն»,-ասել է նա։ Մարտի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։Ավելին12:1514.03.22 -
ԱրցախՀրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱՀ ՊՆՄարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։Ավելին12:0414.03.22 -
ՏնտեսականՀՀ բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3.10 դրամ է, դոլարինը՝ 505Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3.10 դրամ է, վաճառքինը՝ 4.48։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 5.50 դրամ է։ Դոլարի առքի նվազագույն գինը 505 դրամ է, վաճառքինը՝ 515 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 522 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 544 դրամով, վաճառվում՝ 562 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 578 դրամ է։Ավելին12:0014.03.22 -
ՀասարակականԱնվտանգությունը՝ հայկական օրակարգի առանցք. Արթուր ՎանեցյանՄեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը։ Սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։ Ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում ուղեկցվում են մարդկության նորագույն պատմության մեջ աննախադեպ տնտեսական պատերազմով։ Չկա որևէ հաշվարկ, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզվող տնտեսական կապեր, տասնամյակների ընթացքում ձևավորված լոգիստիկ համակարգերի փլուզում, դիմացինին վատություն անելու մոտիվացիայով վատ հաշվարկված քայլեր, որոնք ունեն զգալի պոտենցիալ՝ համաշխարհային աղետ բերելու։ Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց պարզվում է , որ սա 21-րդ դարում բավարար պայման չէ՝ պատերազմ չունենալու համար։ Լինում է իրականություն, երբ նույնիսկ այդ պայմաններում ծագում է պատերազմ՝ իր ողջ հետևանքներով։ Ամբողջական հասարակություններ, ամբողջական ժողովուրդներ են այսօր բարիկադավորվել, ու սա դեռ սկիզբն է։ Չարությունը միմյանց հանդեպ, բոլորը՝ բոլորի հանդեպ ստանում է մեգամասշտաբներ։ 2020 թվականից մեր սխալների, ու նաև օբյեկտիվ իրողությունների պատճառով խոշոր ցնցումների ենթարկվեց մեր տարածաշրջանը։ Նոր իրականություն, նոր դերակատարներ, նոր դերաբաժանումներ։ Մի կողմից հիմնարար փոփոխությունների է ենթարկվում աշխարհը, մյուս կողմից՝ ինտենսիվ ընթանում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ձևավորումը։ Համաշխարհային և տարածաշրջանային փոփոխություններին Հայաստանը պետք է ներկայացնի իր հայտը։ Մեր փոխարեն ոչ ոք չի անելու։ Ուժերի գերլարումով, հայակական աշխարհի ռեսուրսներով մենք պարտավոր ենք ձևակերպել մեր հայտը և ատամներով պաշտպանել այն։ Մենք պարտավոր ենք լինել սառնասիրտ, գրագետ ու նախաձեռնող։ Համաշխարհային տուրբուլենտության այս պայմաններում հայկական օրակարգը պետք է կազմված լինի ընթացիկ՝ հակաճգնաժամային քայլերից և հեռանկարային ազգային տեսլականից։ Իսկ այս ամենի առանցքը անվտանգությունն է. Ռազմական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն։ Անվտանգություն՝ ամենալայն ու ամենասուր հասկացությամբ։ Չափազանց սուր են այսօրվա հրատապ ռիսկերը. Սկսած ռազմական բախումների հնարավորություններից մինչև պարենային սուր խնդիրներ, ֆինանսական համակարգի կայունություն։ Խոշոր պետությունները իրենց սեփական պարենային անվտանգությամբ պայմանավորված արգելում են արտահանումը։ Հայաստանը կարող է կանգնել բարդագույն խնդիրների առաջ։ Լոգիստիկ կապերի քանդումը էլ ավելի է բարդացնում վիճակը։ Հայաստանի գործող կառավարությունը, մեծ հաշվով, ճգնաժամային կառավարություն է , ինչը ենթադրում էր անելիքի և քայլերի էական վերանայում և նոր առաքելության գիտակցում։ Դատելով ամեն ինչից՝ կառավարությունը չի գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ծավալը և չի պատկերացնում Հայաստանի համար ռիսկերի սրությունը։ Բայց նույնիսկ այս իրավիճակը մեզ չպետք է շեղի հետպատերազմյան նոր հայկական տեսլականի և հեռանկարային ազգային նոր ուղենիշների ձևավորման խնդրից։ Առանց դրա պետություններն ու ազգերը չեն վերականգնվում։ Դրանք կարող են «ներառել կարմիր գծեր», դեմոգրաֆիկ նպատակներ, հայապահպանության խնդիրներ, արժեհամակարգային ուղենիշներ, գիտամշակութային վերածննունդ և այլն։ Ու այս ամենի հիմքում անվտանգությունն է, որպես հայկական օրակարգի առանցք։ Մենք այս հարցում պարտավոր ենք գտնել ճշգրիտ լուծումները. Սա այն հարցն է, որտեղ սխալվելու իրավունքը բացառվում է։Ավելին11:3214.03.22 -
Արցախ100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից․ ՄԻՊԱդրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը։ Բացի այս, ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։ Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից։ Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։ Մարդու իրավունքները համընդանուր են, դրանք պետք է դուրս դիտվեն աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից։ Այս հաղորդագրությունն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին։Ավելին11:2214.03.22 -
Միջազգային«Երեկոյան արդեն ուշ կլինի». Կադիրովը Մարիուպոլում գտնվողներին կոչ է արել շտապ հանձնվելՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Մարիուպոլում գտնվողներին կոչ է արել անհապաղ հանձնվել։ «Երեկոյան ուշ կլինի։ Մենք ձեզ կտրամադրենք անվտանգություն։ Մեր 5000 լավագույն չեչեն մարտիկները Մարիուպոլի շրջակայքում են և ներսում: Գոնե մեկ անգամ տղամարդու քայլ արեք՝ հանուն խաղաղ բնակչության ու քաղաքի։ Նորից եմ ասում՝ երեկոյան ուշ կլինի», - Telegram-ի իր ալիքում գրել է Կադիրովը։Ավելին11:0514.03.22
2022-03-13
-
ԱրցախԱրամ Վարդևանյանը Արցախում հումանիտար ճգնաժամի համառոտ վերլուծություն է անումԱրցախում հումանիտար ճգնաժամի համառոտ վերլուծություն.Ավելին23:1413.03.22