Լրահոս
2022-03-17
-
ՀայաստանԳյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դիՄարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Վերջիններիս օգնությամբ էլ փլուզված հողակույտի տակից հայտնաբերել են Վազգեն Յ-ին, ապա ահազանգել են Գյումրու շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախպատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն։Ավելին15:1717.03.22 -
ՀասարակականՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանը Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների հետ այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակներում ուսումնասիրվել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, վերջիններիս առողջության պահապանման և կրթության իրավունքների ապահովման վիճակը, արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցերը և այլն: Պաշտպանը առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ:Ավելին15:0617.03.22 -
ՀասարակականԻշխանություններն իրավասու չեն միանձնյա որոշելու ազգի համար ճակատագրական հարցերը․ հայտարարությունԱրդեն 21 օր է ինչ հատուկ ռազմական գործողություններ են իրականացվում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, որն իր կենսական, անվտանգային շահերը պաշտպանելու համար փաստացի մարտահրավեր է նետել Արևմուտքին։ Հայաստանում գրեթե բոլորն են սրտատրոփ սպասում մարտական գործողությունների ավարտին։ Ոմանք, սրտանց աջակցելով Ռուսաստանին, ակնկալում են, որ կարձանագրվի վստահ հաղթանակ, որից հետո այն իր ուշադրությունը կսևեռի Հայաստանի վրա ու կօգնի օր առաջ ձերբազատվել արևմտաթուրքամետ այս իշխանությունից և Հայաստանն, ուղղելով մեջքը, կվերականգնի երբեմնի հեղինակությունն ու անվտանգային համակարգը, իսկ ոմանք էլ արտաքուստ ցույց են տալիս, թե իբր ռուսամետ են կամ առնվազն չեզոքություն են պահպանում, սակայն իրականում տենչում են Ռուսաստանի պարտությունը՝ վստահ լինելով, որ դրանով հավերժանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարողանալու են հաշվեհարդար տեսնել երկրի ներսում առկա պրոռուսական ուժերի հետ, կարճ ժամանակ անց, գործելով արդեն բացահայտ, երես են թեքելու Ռուսաստանից և «խաղաղության դարաշրջան» սկսելու օրակարգով միանալու են Արևմուտքի շահերը տարածաշրջանում համակարգող Թուրքիային։ Իրական ռազմավարական դաշինքի գոյության դեպքում Հայաստանն առնվազն պարտավոր էր Դոնբասի և Լուգանսկի խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն առաքել, թեկուզ ներքին կարգով պայմաններ ստեղծել, նպաստել, որ Բելգրադի օրինակով, հաջակցություն Ռուսաստանի, Երևանում բազմամարդ հանրահավաք անցկացվեր (հատկապես, որ գործող իշխանությունները հանրահավաքներ կազմակերպելու հարցում ունեն անառարկելի փորձառություն), պետական մակարդակով ստեղծվեր մասնագիտական խումբ, որը գործուն աջակցություն կցուցաբերեր բնակություն հաստատելու, բիզնես ծրագրեր իրականացնելու նպատակով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց։ Հայաստանը, նույնիսկ մի փոքր կողմնապահություն դրսևորելով և ռիսկի գնալով, ուղղակի պարտավոր էր թեկուզ բարոյապես, հանրային եղանակով իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին, քանի որ Հայաստանի համար օրհասական օրերին մեր հիմնական, եթե ոչ միակ իրական դաշնակիցը եղել ու մնում է Ռուսաստանը։ Հետաքրքրական է նաև այն իրողությունը, որ նույնիսկ ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերն այս հարցում չեզոքություն պահպանեցին, այնինչ իշխանության և ընդդիմության գործուն հրապարակային քայլերը կնպաստեին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը, հետևաբար շատ ավելի դյուրին և արդյունավետ կլիներ մեր դիմակայումն ադրբեջանաթուրքական ուժերին, եթե իհարկե իշխանություններն իրականում նպատակ ունեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը այդ տանդեմի ոտնձգություններից։ Հայտնի ճշմարտություն է՝ ռազմավարական դաշինքը միակողմանի և իմիտացիոն չի լինում, հակառակ պարագայում, Հայաստանի օրինակով, դաշնակիցներից մեկը, նույնիսկ երկուսը, դատապարտված են ձախողման, իսկ դաշինքը՝ փլուզման: Եվս մի կարևոր դիտարկում. ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ մյուս իշխանավորները լիազորված չեն և իրավունք չունեն, անվերջ զիջումների գնալով, ընդունել Ադրբեջանի ու Թուրքիայի պարտադրած նախապայմանները: Նման համազգային հարցերի շուրջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծավալվեն ազնիվ ու բաց քննարկումներ և միայն կոնսենսուս ապահովելով կայացվեն ընդունելի որոշումներ՝ ի վերջո մենք ապրում ենք դեմոկրատական սկզբունքներ դավանող երկրում և մեր հայրենիքի համար վճռորոշ, ճակատագրական հարցերը պետք է բացառապես որոշի ազգը, ժողովուրդը: Հակառակ պարագայում, առանց համայն հայության կարծիքը հաշվի առնելու, ընդհուպ՝ ռեֆերենդում անցկացնելու, ադրբեջանաթուրքական տանդեմի հետ կնքած ցանկացած պայմանագիր վերջնարդյունքում դիտարկվելու է ոչ լեգիտիմ և վաղ թե ուշ վիժեցվելու է, իսկ պայմանագիրը ստորագրած անձանց գործողությունները որակվելու են համահայկական շահերի, մեր հայրենիքի դեմ ուղղված պետական դավաճանություն: Միքայել Համբարձումյան ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, պահեստազորի սպաների միության համահիմնադիրԱվելին15:0117.03.22 -
ՀասարակականԸնտանիքում 3 երեխա էին, ավագ եղբայրը ավելի վաղ է մահացել. համայնքապետը մանրամասներ է պատմում ՊՆ–ի հայտնած երկրորդ զոհի մասինՀանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի տարածքում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր։ Tert.am–ի հետ զրույցում Նոր Կյանքի համայքնապետ Արամ Գրիգորյանը հայտնեց․ «Ընտանքիում երեք երեխա էին, ավագ եղբայրը ավելի վաղ է մահացել՝ խեղդվելու հետևանքով։ Շատ լավ ընտանիքից էին»։ Էդուարդ Ռուստամյանը բանակ էր զորակչովել նախորդ տարի, 10 ամսվա զինծառայող էր։Ավելին14:5717.03.22 -
Զինված ուժերԶինվորի մահվան դեպքը պարզելու նպատակով ընթանում է քննությունՄարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:Ավելին14:4817.03.22 -
Եվս մեկ զոհ․ զորամասում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դիՄարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:Ավելին13:2417.03.22 -
ՀայաստանԱնհայր է մեծացել, անապահով ընտանիքում․ մանրամասներ՝ զոհված զինծառայողի մասինԶոհված պարտադիր ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։ Tert.am-ի հետ զրույցում Վարդաշենի նախկին համայնքապետ Գևորգ Բարխոյանն ասաց, որ Ալբերտ Սիրոյանը որբ է մեծացել․«Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը, սոցիալական անապահով պայմաններում են ապրում»։ Բարխոյանն ասաց, որ զորակոչվել էր բանակ 1 տարի 3 ամիս առաջ։ Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:Ավելին12:1117.03.22 -
ԱրցախԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվելՄարտի 17-ի դրությամբ կատարվել 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10325 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3072 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:Ավելին11:5417.03.22 -
ՀայաստանԱղի հարցը հումորի թեմա ա դարձել, բայց հիվանդությունը ձեռք ենք բերում, հետո մտածում՝ ոնց բուժենք․ վարչապետԷդ ո՞վ է ասում, որ ռեֆորմներ չկան։ Ուզում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ են մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ռեֆորմները չունեն մի ուղղություն։ Մասնավորպաես դրանք և քաղաքակրթական են, և առողջապահական են, և կառավարչական են։ Սա շատ կարևոր ուղղություն է։ Հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կշարունակենք։ Ես հիմա հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվող ռեֆորմի մասին, որը վերաբերում է աղի օգտագործման չափանիշի մասին։ Դա հիմնականում հումորի թեմա է դառնում։ Ցավոք սրտի, ոչ բոլորը գիտեն, որ աղի գերօգտագործումը ինչ ազդեցություն է ունենում հանրային առողջության վրա։ Մենք խթանում ենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածեն՝ ոնց բուժեն։ Առողջ ապրելակերպը պիտի լինի մեր ռազմավարական մոտեցումը»։Ավելին11:5217.03.22 -
Արտաքին քաղաքականությունՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Իռլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը, որի առանցքում ժողովրդավարական արժեքներն ու գործնական շահերն են: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդենք երկկողմ փոխգործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարեկեցություն»:Ավելին11:4917.03.22 -
Իրավական22-ամյա երիտասարդը հարազատ պապից գողություն էր արելՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի կողմից կատարված գողության դեպքի հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021թ. սեպտեմբեր ամվսա տարբեր օրերի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր պապի բնակարանից վերցնելով վերջինիս պատկանող ավտոտնակի բանալիների կրկնօրինակները, մուտք է գործել ավտոտնակ և չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 585.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին11:4117.03.22 -
ԱրցախՍտեփանակերտում իրար են բախվել մեքենաները․ կան վիրավորներՄարտի 16-ին ժամը 22։15-ի սահմաններում Ստեփանակետ քաղաքի Ս.Դավթի, Պ.Սևակի և Իսակովի փողոցները հատող խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ․ Ղ․-ի (ծնված՝ 1993թ.) վարած «Հոնդա ֆիտ» մակնիշի և Ա․ Մ․-ի (ծնված՝ 1990թ.) վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տ. Ղ․-ն գանգուղեղային վնասվածք, աջից քունքոսկրի կոտրվածք անցումով մաստիդալ փորոքների, ձախից էպիդուրալ հեմատոմա մինիմալ սուբարախնոիդալ, արյունազեղում գանգուղեղային սալջարդ ախտորոշմամբ, իսկ Ա. Մ․-ն ձախ նրբոլոքի պրոքսիմալ մետաֆիզի բեկորային կոտրվածք տեղաշարժով, աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:Ավելին11:3317.03.22 -
ՀայաստանՓաշինյանը կանանց կոչ է անում աշխատանքի անցնել Պարեկային ոստիկանությունում. աշխատավարձը բարձր էԿառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ 30 միլիոն 100 հազար դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանը: Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 289 միլիոն 900 հազար դրամ կհատկացվի Լոռու ու Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման նպատակով, 67 միլիոն 200 հազար դրամ՝ նույն մարզերում ավտոմոբիլների կահավորման նպատակով, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Նախագծի ընդունման դեպքում պայմանագրում կատարվելու է տրանսպորտային միջոցների մատակարարման վերջնաժամկետի փոփոխություն. 2022 թվականի մարտի 1-ի փոխարեն սահմանել համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 20 օր հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ապրիլից Պարեկային ոստիկանության ծառայությունը կգործարկվի Շիրակի ու Լոռու մարզերում: Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է ու պետք է արձանագրել, որ Պարեկային ոստիկանության արդյունքները գոհացուցիչ են: «Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, ու մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն, իհարկե, այս գործընթացն առանց թերությունների չի անցնում», - նշեց Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ Պարեկային ոստիկանություն կլինի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում. հիմա ընդունելություն է. մեկ տեղի համար մի քանի հավակնորդ կա: «Պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու անցնում են աշխատանքի: Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է հավակնություն ցուցաբերել: Ես ուզում եմ կոչ անել, որ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին», - նշեց Փաշինյանը: Նա ասաց, թե աշխատավարձը Պարեկային ոստիկանությունում բավականին ծանրակշիռ է՝ 350 հազարից սկսած: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ողջունում է, որ կանանց ներգրավվման մասին հնչում է վարչապետի կողմից:Ավելին11:2817.03.22 -
ԻրավականՀարուցվել է քրգործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:2317.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպքՄարտի 17-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք: Կատարվել է 2480 թեստավորում, առողջացել՝ 140 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 202 դեպք, որոնցից 409 047-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2924 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8589 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1642 է: Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 944 317 թեստավորում։Ավելին11:0717.03.22 -
ՏնտեսականՏնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գները բարձրացրել. Վահան Քերոբյան«Ամենօրյա կապի մեջ ենք ԵԱՏՄ գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության ընդհանուր խնդիրները լուծվեն: Հացահատիկի բավարար պաշարներ ունենք, չեմ կարծում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների որևէ խնդիր ունենանք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Դիտարկմանը, թե հակառակ նախարարության հավաստիացումներին, որ դեֆիցիտ չի լինի, քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ ապրանքներ են գնում, հնարավո՞ր է՝ այս հանգամանքը նաև նպաստի որոշ ապրանքների դեֆիցիտի առաջացմանը, նախարարը պատասխանեց. «Մեծ քանակությամբ ապրանքներ գնող մարդիկ պետք է մտածեն, եթե ապրանքների պակաս կա, ինքը պետք է ուտի՞, կողքինը՝ չուտի՞, նման վարքագիծը վիճակն ավելի է վատացնում»: Հարցին, թե հնարավո՞ր է ապրանքնրի գինը բարձրանա, Քերոբյանը նշեց. «Պահանջարկի և առաջարկի զեղումն է, պահանջարկը կտրուկ բարձրացել է, այնպես չէ, որ մարդիկ շատացել են կամ շատ հաց են ուտում, դրա համար գնային ճշգրտումներ են պետք, միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»:Ավելին10:5917.03.22 -
Սադրանք չի իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆՍոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը; Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:Ավելին10:4817.03.22