Լրահոս
2022-03-17
-
ՀայաստանՓաշինյանը կանանց կոչ է անում աշխատանքի անցնել Պարեկային ոստիկանությունում. աշխատավարձը բարձր էԿառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ 30 միլիոն 100 հազար դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանը: Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 289 միլիոն 900 հազար դրամ կհատկացվի Լոռու ու Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման նպատակով, 67 միլիոն 200 հազար դրամ՝ նույն մարզերում ավտոմոբիլների կահավորման նպատակով, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Նախագծի ընդունման դեպքում պայմանագրում կատարվելու է տրանսպորտային միջոցների մատակարարման վերջնաժամկետի փոփոխություն. 2022 թվականի մարտի 1-ի փոխարեն սահմանել համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 20 օր հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ապրիլից Պարեկային ոստիկանության ծառայությունը կգործարկվի Շիրակի ու Լոռու մարզերում: Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է ու պետք է արձանագրել, որ Պարեկային ոստիկանության արդյունքները գոհացուցիչ են: «Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, ու մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն, իհարկե, այս գործընթացն առանց թերությունների չի անցնում», - նշեց Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ Պարեկային ոստիկանություն կլինի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում. հիմա ընդունելություն է. մեկ տեղի համար մի քանի հավակնորդ կա: «Պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու անցնում են աշխատանքի: Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է հավակնություն ցուցաբերել: Ես ուզում եմ կոչ անել, որ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին», - նշեց Փաշինյանը: Նա ասաց, թե աշխատավարձը Պարեկային ոստիկանությունում բավականին ծանրակշիռ է՝ 350 հազարից սկսած: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ողջունում է, որ կանանց ներգրավվման մասին հնչում է վարչապետի կողմից:Ավելին11:2817.03.22 -
ԻրավականՀարուցվել է քրգործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:2317.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպքՄարտի 17-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք: Կատարվել է 2480 թեստավորում, առողջացել՝ 140 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 202 դեպք, որոնցից 409 047-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2924 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8589 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1642 է: Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 944 317 թեստավորում։Ավելին11:0717.03.22 -
ՏնտեսականՏնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գները բարձրացրել. Վահան Քերոբյան«Ամենօրյա կապի մեջ ենք ԵԱՏՄ գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության ընդհանուր խնդիրները լուծվեն: Հացահատիկի բավարար պաշարներ ունենք, չեմ կարծում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների որևէ խնդիր ունենանք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Դիտարկմանը, թե հակառակ նախարարության հավաստիացումներին, որ դեֆիցիտ չի լինի, քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ ապրանքներ են գնում, հնարավո՞ր է՝ այս հանգամանքը նաև նպաստի որոշ ապրանքների դեֆիցիտի առաջացմանը, նախարարը պատասխանեց. «Մեծ քանակությամբ ապրանքներ գնող մարդիկ պետք է մտածեն, եթե ապրանքների պակաս կա, ինքը պետք է ուտի՞, կողքինը՝ չուտի՞, նման վարքագիծը վիճակն ավելի է վատացնում»: Հարցին, թե հնարավո՞ր է ապրանքնրի գինը բարձրանա, Քերոբյանը նշեց. «Պահանջարկի և առաջարկի զեղումն է, պահանջարկը կտրուկ բարձրացել է, այնպես չէ, որ մարդիկ շատացել են կամ շատ հաց են ուտում, դրա համար գնային ճշգրտումներ են պետք, միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»:Ավելին10:5917.03.22 -
Սադրանք չի իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆՍոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը; Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:Ավելին10:4817.03.22 -
ՀայաստանՀրազդան կիրճում ավտեմեքենան ընկել է ձորը, վարորդին և ուղևորին դուրս են բերել փրկարարներըՄարտի 17-ին, ժամը 02։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։ Պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանի հարևանությամբ, ավտոմեքենան ընկել է գետը․ վարորդը և ուղևորը չեն կարողանում դուրս գալ գետից։ Փրկարարները գետից դուրս են բերել Կ․ Ա․-ին (ծնված 2001 թ․) և Գ․ Ս․-ին (ծնված 1981 թ․)։ Կ․ Ա․-ն և Գ․ Ս․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։Ավելին10:4417.03.22 -
ԻրավականՊատմության ուսուցչի գործով դատարանում ցուցմունք տվեցին նրա աշակերտները. «Hetq.am»Երևանի թիվ 129 դպրոցի պատմության արդեն նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը, դատական նիստերի դահլիճ մտնելով, նախ իր մեղադրանքը պաշտպանող դատախազի, հետո՝ դահլիճում գտնվող մյուս կանանց միամսյակը շնորհավորեց: Քիչ անց դահլիճ եկան նաև դպրոցի սաները՝ ծնողների հետ: «Էրեխեքս են»,- ասաց Հակոբ Գրիգորյանը, ու ժպիտ հայտնվեց դեմքին: Պատմության ուսուցիչն այս պահին չի աշխատում. իր վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո դիմում է գրել ու դուրս եկել դպրոցից: Նրան մեղադրում են Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ: Ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է նրա մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել: Ուսուցիչն իր գործով առաջին դատական նիստին առանց պաշտպանի է մասնակցել: Հայտնել է, որ զղջում է իր խոսքերի համար: Այժմ նրա շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց դպրոցի 4 աշակերտ, բոլորը՝ մինչև 14 տարեկան: Դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, միջոցներ էր ձեռնարկել երեխաների հարցաքննության տեսաձայնագրման համար. դատարանում «Դատական դեպարտամենտը» տեսաձայնագրություն էր իրականացնում: Դատարան նաև հոգեբան էր հրավիրվել. մինչև 14 տարեկան երեխաները հարցաքննվում են հոգեբանի մասնակցությամբ: Դատարան հրավիրված վկա երեխաները և վերջիններիս օրինական ներկայացուցիչները նիստի մեկնարկին դուրս եկան դահլիճից. դա օրենքի պահանջն է: Մինչ հարցաքննության կհրավիրվեր երեխաներից որևէ մեկը, դատարանը հոգեբանից ճշտեց՝ գուցե երեխաները կաշկանդված են կամ վախեցած: Իսկ երեխաներից մեկն իսկապես կաշկանդված էր: Մինչև նիստի մեկնարկը, դատարանի միջանցքում ասում էր, որ ներս չի գնալու: Երեխայի դեմքից ակնհայտ էր, որ խիստ հուզված է դատարանում հայտնվելու փաստից: Ծնողներն էլ նեղսրտեցին, որ երեխային այդ տարիքում դատարան են կանչել: Հետո երեխան ասաց, որ չի ցանկանում տեանկարահանվել: Երեխայի հետ միջանցքում զրուցելուց հետո որոշվեց, որ նա առաջինը չի գնա հարցաքննության. առաջինը ներս մտավ երեխաներից նա, ով պատրաստակամություն հայտնեց: Վկա Արտակ Կարապետյանը (անունը փոխված է-հեղ․) դատարանին հայտնեց, որ Հակոբ Գրիգորյանն իր սիրելի ուսուցիչներից մեկն է: Երեխան ասաց, որ ուսուցիչը պատերազմի հետ կապված ինչ-որ բան է խոսել, բայց հստակ չհիշեց, թե ինչ: Երբ երեխային հարցրին՝ քննիչի մոտ ցուցմունք տալիս ճի՞շտ ես ասել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հորդորեց ազատորեն խոսել, որովհետև ոչ ոք իր տված ցուցմունքների համար անգամ իրավունք չունի նրան դիտողություն անել: Երեխան ասաց, որ ճիշտն է պատմել քննիչին: Հետո դատավորը փորձեց պարզել՝ երեխան չի՞ հուզվի, չի՞ նեղվի, եթե դատարանում հրապարակվի քննիչի մոտ նրա տված ցուցմունքը, երեխան ասաց, որ չի նեղվի: Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ միայն մեկ անգամ է եղել, որ ընկեր Գրիգորյանը բարկացած է եղել ու խոսել է Շուշին տալու մասին, սակայն այդ պահին նա ուղղակի ջղայնացած է եղել, ուսուցչի խոսքերն իր վրա տպավորություն չեն թողել: Երկրորդը հարցաքննվեց այն երեխան, որը, ինչպես արդեն վերը նշեցինք, չէր ցանկանում հարցաքննվել: Մինչ երեխան դահլիճ կմտներ, հոգեբանն ասաց, որ նա չի ցանկանում տեսանկարահանվել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը լրատվամիջոցներին խնդրեց դադարեցնել տեսանկարահանումը: Երեխայի հարցաքննության ընթացքում տեսաձայնագրություն իրականացնում էր միայն Դատական դեպարտամենտը: Դատավորը երեխային պարզաբանեց, որ այդ տեսաձայնագրությունը միայն գործին կցելու համար է, երեխային լրատվամիջոցներով «ցույց չեն տալու»: Երեխան ասաց, որ պատմության դասի օրը իրենց ուսուցիչն ուղղակի նեղված է եղել ու ցանկություն է ունեցել «կիսվել իրենց հետ», իսկ նրա խոսքերը իրենց՝ երեխաների մեջ չի տպավորվել: Դատախազ Վանուհի Փայտյանը հարցեր տալուց առաջ փորձեց երեխային գործին չառնվող հարցեր տալ, օրինակ՝ սիրո՞ւմ է պատմության դասը, թե՝ ոչ, որպեսզի երեխան իրեն անկաշկանդ և ապահով զգա: Երեխան ասաց, որ չգիտի՝ իրենց ուսուցիչն ինչի վրա էր բարկացած, չհիշեց՝ օրվա դասից դուրս արտահայտություն արե՞լ է, մեկին վիրավորե՞լ է, թե՝ ոչ: Երեխան հայտնեց, որ քննիչին իրականությունն է պատմել: Վկայի հարցաքննության ժամանակ հարցեր տալիս ուսուցչի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ցանկանում էր ոտքի կանգնած հարցերը տալ, սակայն դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը նշեց, որ հարցերը կողմերը պետք է նստած տան: Մելիքյանն այս դիրքորոշմանն առարկում է: Չնայած այդ հանգամանքին՝ չցանկացավ երեխաների ներկայությամբ բանավիճել ու նստած տվեց հարցերը: Մելիքյանը հետաքրքրվեց՝ դատարանում հարցաքննվող վկան ընկեր Գրիգորյանից ի՞նչ է սովորել: «Որ հայրենասեր լինենք»,- պատասխանեց երեխան: Վերջինս ասաց, որ ուսուցիչը հայրենիքը կորցնելուց էր նեղվել, նա պատերազմի մասնակից է եղել: Դատարանում հարցաքննված մյուս վկան ևս մանրամասներ չհիշեց ուսուցչի խոսքերից, նա ևս հայտնեց, որ ուսուցիչը մեկ անգամ է իրենց հետ խոսել պատերազմի թեմայով, դատարանին հայտնեց, որ երեխաներից մեկն է հարց տվել և ուսուցիչը պատասխանել է: Այս երեխան նախաքննության ընթացքում քննիչին պատմել է, որ պարոն Գրիգորյանը շատ է զայրացել ու ասել է, որ Նիկոլը դավաճան է, իրեն պետք է վառել երկրում տիրող իրավիճակի համար: Երեխայի մայրը դատարանին հայտնեց, որ իրեն տեղյակ չեն պահել այն մասին, որ երեխան հարցաքննվում է: Հարցաքննված 4-րդ վկան ասաց, որ ինքը ոչ մի բան չի հիշում, պատմության դասին էլ ուշադիր չի եղել: Երեխան նախաքննության ընթացքում ծնողի ներկայությամբ ցուցմունք է տվել ու հայտնել, որ պատմության ուսուցիչը դասերի ընթացքում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, հերթական դասի ժամանակ քննադատել է ու ասել, որ նրա ընտանիքին պետք է վերացնել, բայց նրա խոսքերն իր վրա ազդեցություն չեն գործել: Ուսուցիչն, ըստ երեխայի ցուցմունքի, նաև իրենց հորդորել է լավ սովորել, որ Նիկոլ Փաշինյանի նման չլինեն: Երեխան դատարանին հայտնեց, որ քննիչին ասածը ֆեյսբուքում տեղադրված ձայնագրությունից է պատմել: Դատախազը հարցրեց՝ դու սովորաբար ինչ ասում ես, ճի՞շտ ես ասում: «Մեկ-մեկ խաբում եմ, բաներ կան՝ խաբել եմ»,- պատասխանեց երեխան: Նշենք, որ երեխաների ցուցմունքներից պարզ է դառնում, որ վերջիններիս հարցաքննության ժամանակ կողմնակի անձինք, մասնավորապես՝ ուսուցիչներ են ներկա եղել սենյակում, ինչպես նաև՝ տնօրենը, որն այս գործով վկա է: Սա այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևս չհարցաքննված վկաների բացակայությամբ: Այսօրվա նիստի ընթացքում խոսեց նաև ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանը: Ուսուցիչն ասաց, որ կիսով չափ արցախցի է, մայրը Հադրութից է, Արցախում կռվել ու վիրավորվել է: «Հայրենիքիս հանդեպ ցավը ստիպեց, որ ես այդպես խոսեմ»,- դատարանին բացատրեց Հակոբ Գրիգորյանը:Ավելին10:3617.03.22 -
ՀասարակականԱրցախը շարունակում է մնալ առանց գազի մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում․ Ելենա ԿիրակոսյանՈւզում եմ տեղեկացնել, որ երեկ Արցախ հասնելուն պես ունեցել ենք մի քանի հանդիպումներ, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։ «Թեպետ երեկ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների կողմից համատեղ վարվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն դեռևս երեկ սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները և գազամատակարարումը կարճ ժամկետում պետք է վերականգնված լիներ, այնուամենայնիվ մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում: Եվ չնայած բնակչությունը և որոշ հաստատություններ կարողացել են ժամանակավոր լուծել ջեռուցման հարցը, բայց դպրոցները, մի շարք բուժ հաստատություններ, հանրային վայրեր շարունակում են կանգնած մնալ ջեռուցման լուրջ խնդրի առջև»:Ավելին10:2817.03.22 -
ՀասարակականԴատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին. ԱբրահամյանԴատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի գործողությանը միջամտության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նկատմամբ լայն հանրության և մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը մեծ է, տեղեկացնում եմ հետևյալը. Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։Ավելին10:2517.03.22 -
ԱրցախԱրցախում ավտոճանապարհները հիմնականում բաց ենՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են։ Դեպի ՀՀ` Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Զանգեր»-Սարավան հատվածը դժվարանցանելի է բեռնատար մեքենաների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաներ համար, դժվարանցանելի` մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և առայժմ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:Ավելին10:2217.03.22 -
ՀայաստանԹափանցիկությունից խոսող կառավարությունն ամեն ինչ գաղտնի է անում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենաբաց ու թափանցիկ» իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության նիստերի օրակարգի հարցերի մեծ մասը, ինչպես հայտնի է, դարձրել է չզեկուցվող կամ գաղտնի։ Պարզ ասած՝ նա հարկ չի համարում հանրության աչքի առաջ քննարկման առարկա դարձնել բազում հարցեր, այն պարագայում, երբ իշխանության գալու շրջանում հայտարարում էր, թե ոչինչ գաղտնի չի մնա, իսկ ավելի ուշ ասում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, եւ նրանք կարող են կառավարության դուռը ոտքով բացել։ Մինչդեռ վերջին շրջանում ամեն ինչ գաղտնագրել են՝ նիստերի օրակարգն անգամ չեն տեղադրում գործադիրի կայքում, ինչպես արվում էր միշտ, անգամ նախկինների ժամանակ։ Կառավարության՝ ամեն հինգշաբթի նախատեսված նիստերից մի քանի օր առաջ, ամենաուշը երեքշաբթի օրը, կայքում հայտնվում էր առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգը։ Երեկ աշխատանքային օրվա ավարտին անգամ կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգը չէր տեղադրվել։ Այս առումով առավել եւս զավեշտական է, երբ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։Ավելին10:1717.03.22 -
ՀայաստանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (մերկասառույց) և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների, Սյունիքի մարզի բարձրադիր հատվածների, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին10:1517.03.22 -
ԱրցախԱրձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Արցախում, գնահատվում է որպես հումանիտար ճգնաժամ կամ հումանիտար աղետ: Միևնույն ժամանակ, տպավորություն կա, որ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում, ավելին՝ նրանց, կարծես, առանձնապես չի էլ մտահոգում ստեղծված վիճակը: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստ» թերթի հետ զրույցում ասում է, թե արցախի իշխանավորներից շատերն այս ծանր շրջանում ՀՀ-ում են, ներկայացնում են, թե ինչ-որ աշխատանք են տանում, մինչդեռ անգամ չնչին աշխատանքը տեսանելի կլիներ այսօրվա իրավիճակում: «Արցախում այնպիսի ծանր վիճակ է, որ յուրաքանչյուր փոքր տեղաշարժ շատ մեծ տեսանելիություն կունենար: Մեծ հաշվով, ՀՀ իշխանությունների հետ համատեղ որևէ գործողություն չի արվում, արձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից: Անընդհատ զանգում են, մի քանիսը եղել են Արցախում: Առաջիկա օրերին ևս պատրաստվում են գալ Արցախ, պարզապես մեր կողքին լինել, որովհետև ՀՀ-ում, կարծես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ըստ էության, թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր թևն իր հնարավորություններն օգտագործի, և ինչ-որ դրական տեղաշարժ ունենանք: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ընդհանուր առմամբ, իրականում չի կարող լինել այնպես, որ ի վնաս Արցախի, ՀՀ-ի ու հայության պաշտոնական հայտարարություններ անեն, բայց ներքին կարգով դրական աշխատանքներ տարվեն: Իսկ լուռ ինչ-որ գործ անելու արդարացումները չստացված ստախոս լինելու տրամաբանության մեջ են: Իրենք, մեղմ ասած, խաբում են և խաբում են բոլորին»: Այսուհանդերձ, պատգամավորը հավաստում է, որ արցախցին իր հայրենիքում մնալու առումով ավելի ու ավելի հաստատակամ է: «Անկախ ամեն ինչից՝ արցախցին, առավել ևս հիմա, կպած է իր հողին ու չի պատրաստվում լքել հայրենիքը: Չենք պատրաստվում որևէ կերպ լքել Արցախը, փախչել Արցախից, մեր հայրենիքը զիջել թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամուն»,- ասաց Հակոբյանը»:Ավելին10:1017.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Արցախի Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ «Փաստ» Իշխանությունները խստագույնս արգելել են իրենց պատգամավորներին որևէ մեկնաբանություն և կարծիք հայտնել «հայ-թուրքական» և «հայադրբեջանական» գործընթացների վերաբերյալ։ «Հրապարակ» Չնայած արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ողջ բնակչության անունից հավաստիացնում էր, թե կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն անգամ Ադրբեջանի առաջարկած՝ նախապայման հանդիսացող հինգ կետերը ՔՊ խմբակցությունում չեն քննարկել։ «Հրապարակ» «Ամենաբաց ու թափանցիկ» իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության նիստերի օրակարգի հարցերի մեծ մասը դարձրել է չզեկուցվող կամ գաղտնի։ «Ժողովուրդ» Խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թ-ի կատարողականը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի հետ:Ավելին10:0117.03.22 -
ՀասարակականԷդուարդ Աղաջանյանը նկատի է ունեցել, որ Արցախի ժողովուրդը կարող է Ադրբեջանի կազմո՞ւմ էլ անկախ ապրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի պես ձեր խմբակցությունում շատե՞րդ եք կողմ, որ քննարկվի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը՝ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Իհարկե, ընդունելի չէ այդ մոտեցումը, բայց ես կարծում եմ, որ Աղաջանյանը դա նկատի չի ունեցել, ինքը նկատի է ունեցել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը և տարածքային ամբողջականության հարցը չպետք է խառնենք իրար»։ Այսինքն, նկատի է ունեցել, որ Արցախի ժողովուրդը կարող է Ադրբեջանի կազմո՞ւմ էլ անկախ ապրել։ «Եթե տրամաբանում ես, շատ դժվար կլինի Ադրբեջանի հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը՝ առանց իրար հետ նորմալ հարաբերություններ ունենալու, այստեղ է ողջ տրամաբանությունը»։ Դրա համա՞ր եք ուզում ադրբեջանցիների հետ բարեկամանալ՝ հույս ունենալով, որ կճանաչեն Արցախի անկախությունը։ «Ոչ թե բարեկամանանք, այլ նորմալ հարաբերություններ ստեղծենք»։ Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին, որ Ադրբեջանի տարածքում արցախցին կարող է ապրել, և կարող է ճանաչեն Արցախի անկախությունը։ «Իհարկե։ Աղաջանյանն էլ դա է նկատի ունեցել»։ Մեր տեղեկություններով, չնայած արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ողջ բնակչության անունից հավաստիացնում էր, թե կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն անգամ Ադրբեջանի առաջարկած՝ նախապայման հանդիսացող հինգ կետերը ՔՊ խմբակցությունում չեն քննարկել»։Ավելին09:5617.03.22 -
ԱրցախԽրամորթի տղամարդիկ մարտական պատրաստության են բերվել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղի կանայք եւ երեխաները երեկ էլ գյուղ չեն վերադարձել` վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ, քանի որ անվտանգությունն ապահովված չէ։ Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ Ցերեկը Խրամորթ են այցելել նաեւ Արցախի մի խումբ պատգամավորներ՝ աջակցություն հայտնելու խրամորթցիներին։ Նրանցից մեկը մեզ փոխանցեց, որ խրամորթցի տղամարդկանց տրամադրությունը երեկ ավելի մարտական էր, քան նախորդ օրերին։ «Կանանց, երեխաների առկայությունը կաշկանդում էր որոշ գործողությունների համար»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք եւ երեխաները։ Թե երբ կվերադառնան նրանք գյուղ, երեկվա դրությամբ պարզ չէր։ Բանն այն է, որ ադրբեջանցիների դիրքային առավելությունը խրամորթցիներին դրել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, եւ բարձունքի վրա գտնվելով՝ ադրբեջանցիները թիրախավորված կրակում են գյուղի վրա»:Ավելին09:4617.03.22 -
ԱրցախՆորշենը թշնամու ուղիղ նշանառության տակ շարունակում է ապրելԱռկա խնդիրներն այնքան չեն մտահոգում գյուղի բնակիչներին, որքան անվտանգության ապահովման հարցը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին ասել է Նորշեն համայնքի ղեկավարը: «Քանի օր է` ամբողջ հանրապետությունում դադարեցված է գազիֆիկացումը, էլեկտրականությունը ևս շատ հաճախ է անջատվում, բայց կենցաղային այս խնդիրներն այնքան էլ էական չեն, քանի որ անվտանգության ապահովումը դարձել է գերխնդիր: Հակառակորդի դիրքը տեղակայված է գյուղից 1 կմ հեռավորության վրա և այնտեղից վերահսկում է գյուղը: Դպրոցը գտնվում է նրանց նշանառության տակ, և այդ պայմաններում դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվը և բոլոր աշակերտները բնականոն հունով անցկացնում են դասապրոցեսը: Խնդրի մասին տեղյակ են և' շրջվարչակազմի ղեկավարը, և' պատկան մարմինները. պետք է հարցին անհապաղ լուծում տրվի»,-ասել է Գ. Հարությունյանը: 33 Մեր զրուցակիցը հավաստիացրել է, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան: «Բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Նրանց զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է: Պատերազմից հետո գյուղատնտեսական աշխատանքները տուժել են. 1.5 հա նռան այգի և 15 հա վարելահող է անցել թշնամու տիրապետության տակ: Արդեն ժամանակն է, որ պարարտանյութ տրվի արտերին, սակայն թշնամու տեղակայված դիրքերի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները իրենց բնականոն հունով չեն ընթանում»,-նշել է նա: 37 Գ. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ԱՀ Կառավարության միջոցներով այս պահի դրությամբ ջրային ներքին ցանցը փոխվում է, քանի օր խմելու ջրի խնդիր կա գյուղում, մանավանդ` ամառային շրջանում: Բացի ներքին ցանցի փոխելուց, պետք է նաև արտեզյան նոր ջրհոր փորվի. ջրի պաշարները քիչ են: Համայնքի բնակիչ Ալիք Պողոսյանը ևս մեզ հետ զրույցում փաստեց՝ հակառակորդը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքին: 35 «Նրանց դիրքերից արձակվող մեկ կրակոցից անգամ գյուղի կանայք և երեխաները անհանգստանում են: Խուճապային տրամադրություններին չենք տրվում, բայց կարելի է առանց այդ կրակոցների էլ ապրել, իսկ դրա լուծումներից մեկը թշնամու դիրքն իր տեղակայման վայրից հեռացնելն է: Գազիաֆիկացման դադարեցումն էլ իր հերթին է անհարմարություններ պատճառել բնակչությանը»,-ասել է Ա. Պողոսյանը: --00—ՀԶԱվելին09:4417.03.22 -
ՀասարակականԻնչո՞ւ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի գույքը կալանքից չեն հանում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր« ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի գույքը եւս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աμրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա եւս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան: Դատարանը բավարարել է Գեւորգյանի հայցը եւ քննիչին պարտավորեցրել վերացնել Գեւորգյանի իրավունքների խախտումները: Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աμրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գեւորգյանի գույքը եւս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աμրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել: Ի պատասխան Կոմիտեից հայտնեցին. «Գործը նախաքննության փուլում է, եւ այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»:Ավելին09:4017.03.22 -
20 տարեկան Ալբերտ Սիրոյանի դին հայտնաբերվել է մարտական դիրքումՄարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:Ավելին09:3317.03.22
2022-03-16
-
ՀայաստանՑուրտը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք. ե՞րբ կկոտրվի սառույցըԼավ լուրեր չկան լեռնային շրջաններում ապրողների համար, որտեղ բուք են կանխատեսում օդերևութաբանները: Գիշերը 5-ից 8 աստիճանով կցրտի եղանակը: Առանձին տեղերում ձյուն է գալու մինչև մարտի 21-ը: Գարնանային ցրտերը նոր վիրուսների տանգ են ստեղծում, Երևանի կենտրոնում ապրող կենդանիներն էլ լավ օրի չեն: 12 կատու պահող կինն ասել է, որ փափկամազիկների իմունիտետը ընկել է:Ավելին23:1316.03.22