Լրահոս
2022-03-16
-
Տարածաշրջան«Բայրաքթար»՝ Ուկրաինային, բարեկամության ձեռք՝ Ռուսաստանին. թուրքական դիվանագիտության հնարքներըՄոսկվայի և Անկարայի դիրքորոշումները Ուկրաինայի հարցով չեն համընկնում, բայց Ռուսաստանը հարգում է Թուրքիայի դիրքորոշումը: Թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ է Լավրովը այդ մասին ասել: Ուկրաինային բայրաքթարներ մատակարարող Թուրքիան վստահեցնում է, որ հավասարակշռված վերաբերմունք է ցույց տվել պատերազմող կողմերին:Ավելին23:0016.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի չեզոք կարգավիճակ և Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ. Մոսկվա-Կիև օրակարգըՈւկրաինայում պատերազմի 21-րդ օրը լոկալ մարտեր են ընթանում Կիևի մոտ: Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն տիրապետում իրավիճակը մարտի դաշտում: Ուկրաինան 103 երեխայի զոհվելու մասին է հայտնում: Դիվանագիտական հատվածում առաջընթացի մասին են խոսում երկու կողմն էլ: Պուտինը նորից հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ օկուպացնել Ուկրաինան: Լավրովը հայտնել է, որ Կիևի հետ բանակցություններում քննարկվում է Ուկրանայի չեզոք կարգավիճակի հարցը: Իսկ դրա դիմաց Ռուսաստանը անվտանգության երաշխիք է տալու:Ավելին22:4816.03.22 -
ՀայաստանԱվանեսյանի՝ ուղղաթիռով «վոյաժներն» ու իրավապահների լռությունըՀՀ իրավապահ մարմինները «ջրել» են Հայաստանի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ ուղղաթիռով մարզեր մեկնելու «վոյաժների» վերաբերյալ ուսումնասիրությունները և որեւէ ընթացք չեն տվել։ Այս մասին գրում է Armday.am-ը։ «Նախորդ տարվա ընթացքում Ավանեսյանը երկու անգամ պետության հաշվին ուղղաթիռով մեկնել է հանրապետության մարզեր։ Մասնավորապես սանավիացիայի ծառայություններից մեկ անգամ նախարարն օգտվել է Տավուշի մարզ, մեկ անգամ էլ՝ Սյունիքի մարզ մեկնելու համար։ Ուղղաթիռի մեկ ժամվա արժեքը կազմում է մոտ 700 հազար դրամ։ Այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է շուրջ երկու մլն դրամ։ Թե որն է եղել այցերի հրատապությունը, որը «ստիպել» է Ավանեսյանին ծառայողական մեքենայի փոխարեն օգտվել ուղղաթիռի ծառայությունից հայտնի չէ, հատկապես, որ նույն այդ մարզեր ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունների որեւէ հրատապ իրադարձություն տեղի չի ունեցել։ Օրինակ ըստ նախարարության հաղորդագրության 2021 թվականի մայիսի 7-ին Անահիտ Ավանեսյանը, ով նախարարի պաշտոնակատարն էր այցելել է Տավուշի մարզ, որտեղ քննարկել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ: Իսկ ահա Սյունիքի մարզ Անահիտ Ավանեսյանը այցելել է տեղակալների հետ, հանդիպել մարզի ղեկավարության հետ, ապա եղել Կապանի և Գորիսի ԲԿ-ներում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ նշված չէ, որեւէ կարևոր իրադարձություն, որը կարող էր դառնալ պատճառ, որ պետական բյուջեից գումար հատկացվի սանավիացիայով մարզ գնալու համար։ Իհարկե մասնագիտությամբ իրավաբան Ավանեսյանը, իր և դարձյալ բժշկության հետ աղերս չունեցող տեղակալների հետ հարկատուների հաշվին օդ բարձրանալը մեկնաբանել էր, որպես անհրաժեշտություն և հպարտորեն տեղեկացրել, որ ինչքան պետք է, այդքան կօգտվի։ Մամուլի հրապարակումները տևակական ժամանակ է իրավապահներն իբրև թե ուսումնասիրում էին, պարզելու համար արդյո՞ք չկա պետական միջոցների անարդյունավետ ծախսման օրինակ, ու հիմա պարզվում է այդպես էլ հայրենի իրավապահներին չի հաջողվել գտնել դրանք։ Սա իհարկե խոսում է այն մասին, որ եղել է կոնկրետ հրահանգ թեման «ջրելու» և Ավանեսյանի «վոյաժների» վրա աչք փակել, գուցե առժամանակ, քանի դեռ Ավանեսյանը պետք է Նիկոլ Փաշինյանին։ Ավանեսյանը Հայաստանի առողջապահական համակարգը տանուլ տված Արսեն Թորոսյանի «արժանի» հետևորդն է, ու կշարունակի այդպիսին մնալ, քանի դեռ քաղաքական թիմը նրան փոխարինող չի գտել, քանի դեռ Անահիտ Ավանեսյանը «տեղավորվում» է Նիկոլ Փաշինյանի «ապագայի» ծրագրերի մեջ»։Ավելին22:4216.03.22 -
ՀասարակականԵթե Հայաստանն այսօր գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա կնշանակի հրաժարում Արցախից․ ԽամոյանԱդրբեջանը այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 5 սկզբունք է ներկայացրել Հայաստանի իշխանություններին։ Ամենաառանցքայինը դա փոխադարձաբար երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջն է։ Եթե Հայաստանն այսօր գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա կնշանակի հրաժարում Արցախից եւ նրա ամրագրում Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրն այսօր իր տարածքային ամբողջականության ճանաչումն է, սրանով փաստորեն իրավաբանորեն կամրագրի նաեւ 44 օրյա պատերազմի արդյունքները․ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին խոսք այլեւս չի կարող գնալ։ Ալիեւի կողմից համառորեն այս պահանջի առաջ քաշումը, բացահայտեց Նիկոլ Փաշինյանի եւս մեկ մանիպուլյացիա։ Այսպես, վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում պնդում է, թե Հայաստանը դեռ 1991թ․-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բա եթե ճանաչել է, Ալիեւը հիմա քեզանից ի՞նչ է ուզում։ Այսպես, խոսքն ընդամենը հետեւյալի մասին է՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Տաջիկստանը ու Ուզբեկստանը 1991թ. անդամակցելով ԱՊՀ-ին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց!!! Հայաստանը ընդունել է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության հիմա վրա ԱՆԿԱԽԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ։ Ղարաբաղը երբեք խորհրդային Ադրբեջանի ՄԱՍ ՉԻ ԵՂԵԼ, 1991թ․-ին Արցախը իր անկախությունը հռչակել է Խորհրդային միությունից, այսինքն 1991 թվականին ԱՊՀ պայմանագրում արձանագրված ձեւակերպումը 0 նշանակություն ու արժեք ունի Ադրբեջանի համար։ Ինչպես եւ խոստացել էի, շարունակում եմ հրապարակել նախագահ Քոչարյանի արխիվային տեսանյութերը, այսօր ձեզ կներկայացնեմ 2004թ.-ին ԵԽԽՎ-ում ( Հայաստանը ԵԽԽՎ անդամ է դարձել 2001թ.-ին) Ռոբերտ Քոչարյանի պատասխանը ադրբեջանցի պատվիրակ Սամադ Սեիդովին։Ավելին22:3216.03.22 -
ՏնտեսականԱԺ «բուֆետում» հացը թանկացել է. սերմացու ներկրողների ճանապարհը փակ էՉնայած ռուս-ուկրաինական ձգձգվող պատերազմին և Ռուսասատանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանից ներմուծումը կշարունակվի: Սակայն Բադասյանը խուսափել է պատասխանել «Հայլուր»-ի հարցին, արդյոք նման պայմանավորվածություն կամ խոստում կա՞, թե՞ դա պարզապես ՊԵԿ նախագահի հույսն է: ԱԺ բուֆետում մեկ կտոր հացը 10 դրամ թանկ են վաճառում:Ավելին22:1616.03.22 -
Երևան«Որ թուրքի անուն եմ լսում, ինչ թվում ա՝ պետք ա վիզս կտրեն». երևանցիները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինԵրևանում 54 քաղաքացուց 66 ամբողջ 7 տասնորդական տոկոսը չի ուզում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հակառակ Հայաստանի արտգործնախարարի պնդմանը: Արարատ Միրզոյանը՝ Անթալիայում թուրք պաշտոնակից Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցներին վստահեցրել էր, թե Հայաստանի բնակչության մեծ մասը՝ հենց դա է ուզում: Հայլուրը Երևանի փողոցներում հարցում է արել, պարզել, որ միայն 18,5 տոկոսի կարծիքն է համընկնում Միրզոյանի պնդմանը:Ավելին22:0016.03.22 -
Հայաստան«Եթե որոշել եք տալ Արցախը, ասեք՝ մենք տալիս ենք». ձևավորվում է «Ազգային միասնության խորհուրդ»Հայաստանի արտախորհրդարանական ուժերը՝ ազգային միասնության խորհուրդ են ձևավորում և պատրաստվում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «5165» շարժումը նորից պնդում է, որ համաժողովրդական պայքարի միջոցով պետք է հեռացնել իշխանությանը:Ավելին21:4516.03.22 -
Հասարակական«Ամո՛թ». Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարությունից էլ հույս չունեն և ապաստան են խնդրում ՖրանսիայումՀադրութից և Շուշիից տեղահանվածները Ֆրանսիայից ապաստան են խնդրում: Փախստականի կարգավիճակ պահանջող արցախցիներն այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարել են, որ հույսները կտրել են Հայաստանի իշխանությունից, որն արդեն 5-րդ անգամ հետաձգում է իրենց տուն տալու ժամկետը: Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ծնողները հենց Երևանում են տուն ուզում՝ Եռաբլուրին մոտ:Ավելին21:3016.03.22 -
Հայաստան«Առաջը՝ իրանք, հետևը՝ իրանք, աջ ու ձախ՝ իրանք». Սյունիքի Ներքին Հանդ գյուղը «տուպիկի մեջ է»Ներքին Հանդում գիշերը չեն քնում, որ հանկարծ գյուղից ուղիղ գծով 400 մետր հեռու կանգնած թշնամու ծուռ մտքերի զոհը չդառնան: Որովհետեւ, «Հողը թանկ է» ասում են գյուղի բնակիչները, որ արդեն 15 օր է ապրում են գյուղի մեջ մեկ կիլոմետր առաջ եկած ադրբեջանցի զինվորների հետ:Ավելին21:1516.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Երևանի դիմումը | 16.03.2022Ավելին20:3016.03.22 -
Արցախ«Ֆիզուլին, Կուբաթլին, Հորադիզը, մյուսները Արցա՞խ եք համարում. Արցախ 4.5 հզր քմ-ի վրա է, մնացած տարածքները Արցախը չեն». ՔՊ-ական պատգամավորԱրցախ 75 տոկոսը մենք չենք հանձնել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը: «Ինչ է, Ֆիզուլին, Կուբաթլին, Հորադիզը և մյուսները Արցա՞խ եք համարում: Արցախ Հանրապետությունը 4.5 հազար քմ-ի վրա է, մնացած տարածքները Արցախը չէ, ոնց ուզում եք ներկայացրեք»,- ասել է Ասլանյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները զրո կետից սկսելու վերաբերյալ հայտարարությանը, Ասլանյանը նշել է. «Զրո կետից սկսելը չի նշանակում մերժել նախորդների ժառանգությունը, նշանակում է՝ սկսել նոր տեսակի բանակցություններ»:Ավելին20:2716.03.22 -
Արցախ«Ադրբեջանի կազմում դառնալու ենք համակենտրոնացման ճամբար». հայկական շահի «կարմիր գծերը»Հնարավո՞ր է Ադրբեջանի կազմում անվտանգ ապրել: ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցին պատասխանել է, որ այդ գործընթացը պետք է քննարկել: Մեկ օր անց՝ ֆեյսբուքում գրել է, թե իրեն սխալ են հասկացել: Վստահեցնում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցը նկատի չի ունեցել: Արցախից արձագանքում են Աղաջանյանին. ինչ ուզում է, թող բանակցի, բայց Արցախի կարմիր գիծը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, չմոռանա:Ավելին20:2216.03.22 -
ՀասարակականՓաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:Ավելին20:1816.03.22 -
ՀայաստանՔՊ-ն պարտվեց Վարդենիսում. համայնքապետ ընտրված Խաչատրյանը «սիրով աշխատելու է» իշխանության հետԱյսօր վերջապես Վարդենիսը համայքնապետ ունեցավ: Երեք ամիս ձգձգվող համայնքապետի ընտրության հարցը հանգուցալուծվեց այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց՝ քպ-ական թեկնածուի լուսանկարը՝ դավաճանության մեջ կասկածվող զինվորականի հետ: Միայն ընդդիմությունն է կողմ քվեարկել միակ թեկնածու Ահարոն Խաչատրյանին, որը խոստացել է մեծ սիրով աշխատել իշխանության հետ:Ավելին19:3016.03.22 -
ՀայաստանԴանակահարություն՝ վարսավիրանոցում. մի քանի օր անց ներքին արյունահոսություն էր սկսվելՄարտի 10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես մեկնել էին հիվանդանոց: Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր՝ իբր օրեր առաջ տանն է վնասվել անզգուշորեն մետաղյա թիթեղների վրա ընկնելու հետևանքով, այնուամենայնիվ, ժամեր անց իրավապաhները պարզեցին եղելությունը: Դեպքը մարտի 4-ին էր կատարվել և ոչ թե տուժողի տանը, այլ Քասախ գյուղի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում: Ժամը 13.00-ի սահմաններում տուժողն անձնական հարցերի շուրջ վիճել էր վարսավիրանոցի 44-ամյա սեփականատիրոջ հետ: Գեղեցկության սրահի տերը դանակահարել էր երիտասարդին: Հետո հաշտվել էին ու վիրակապել վնասվածքները: Տուժողը ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը հիվանդանոց չէր դիմել: Կարծել էր՝ վերքը խոր չէ: Իսկ մարտի 9-ի երեկոյան, արդեն ներքին արնահոսությամբ, հիվանդանոց էր դիմել. նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դանակը հայտնաբերվել է։ Հարուցվել է քրեական գործ:Ավելին18:0616.03.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահությունից պահանջում է կազմակերպել Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստՔիչ անց կլինենք Արցախում: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի և Ելենա Կիրակոսյանի հետ Ստեփանակերտում հանդիպումներ կունենանք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության, խմբակցությունների անդամների, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախում տիրող իրավիճակը և համատեղ հետագա քայլերը: Կայցելենք նաև Արցախի տարբեր բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, արցախցիների խնդիրներին: Հիշեցնեմ, որ «Հայաստան» խմբակցությունը տևական ժամանակ բարձրաձայնում է և ՀՀ ԱԺ նախագահությունից պահանջում է կազմակերպել Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստ, որը իշխող խմբակցությունը չի իրականացնում:Ավելին17:5216.03.22 -
ՀասարակականՀադրութից ու Շուշիից տեղահանված արցախցիները «հույսները կորցրել են ՀՀ կառավարությունից»Հադրութից ու Շուշիից տեղահանված արցախցիները, այսօր նամակ են հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն՝ հումանիտար ապաստան ստանալու խնդրանքով: Փախստականի կարգավիճակ պահանջող արցախցիները հույսները կորցրել են Հայաստանի կառավարությունից, իշխանությունները անտարբեր են իրենց նկատմամբ:Ավելին17:4916.03.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը. ԼավրովՌուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կազմակերպվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերի կարգավորման գործընթացը և մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը: facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing buttonԱվելին17:4216.03.22 -
ՀայաստանԿարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմամշակութաին ժառանգության պահպանումըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը: Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը:Ավելին17:2816.03.22