Լրահոս
Հայաստան
11:28
17.03.22
1 226

Փաշինյանը կանանց կոչ է անում աշխատանքի անցնել Պարեկային ոստիկանությունում. աշխատավարձը բարձր է

Img default alt hy

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, ու մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն, իհարկե, այս գործընթացն առանց թերությունների չի անցնում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու անցնում են աշխատանքի:

«Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է հավակնություն ցուցաբերել: Ես ուզում եմ կոչ անել, որ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին»,- նշել է Փաշինյանը:

Նա ասել է, թե աշխատավարձը Պարեկային ոստիկանությունում բավականին ծանրակշիռ է՝ 350 հազարից սկսած:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ ասել է, թե ողջունում է, որ կանանց ներգրավվման մասին հնչում է վարչապետի կողմից: