Լրահոս
Հասարակական
14:57
17.03.22
2 163

Ընտանիքում 3 երեխա էին, ավագ եղբայրը ավելի վաղ է մահացել. համայնքապետը մանրամասներ է պատմում ՊՆ–ի հայտնած երկրորդ զոհի մասին

Img default alt hy

Հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի տարածքում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր։

«Tert.am»-ի հետ զրույցում Նոր Կյանքի համայնքապետ Արամ Գրիգորյանը հայտնել է․

«Ընտանքիում երեք երեխա էին, ավագ եղբայրը ավելի վաղ է մահացել՝ խեղդվելու հետևանքով։ Շատ լավ ընտանիքից էին»։

Էդուարդ Ռուստամյանը բանակ էր զորակչովել նախորդ տարի, 10 ամսվա զինծառայող էր։