Լրահոս
Հայաստան
11:52
17.03.22
2 915

Աղի հարցը հումորի թեմա ա դարձել, բայց հիվանդությունը ձեռք ենք բերում, հետո մտածում՝ ոնց բուժենք․ վարչապետ

Img default alt hy

Էդ ո՞վ է ասում, որ ռեֆորմներ չկան։ Ուզում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ են մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ռեֆորմները չունեն մի ուղղություն։ Մասնավորպաես դրանք և քաղաքակրթական են, և առողջապահական են, և կառավարչական են։ Սա շատ կարևոր ուղղություն է։ 

Հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կշարունակենք։ Ես հիմա հետևում  եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվող ռեֆորմի մասին, որը վերաբերում է աղի օգտագործման չափանիշի մասին։ 

Դա հիմնականում հումորի թեմա է դառնում։ Ցավոք սրտի, ոչ բոլորը գիտեն, որ աղի գերօգտագործումը ինչ ազդեցություն է ունենում հանրային առողջության վրա։

Մենք կարծես քաղաքականություն ենք վարում, կարծես մարդկանց անընդհատ մղում ենք, խթանում ենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածեն՝ ոնց բուժեն։ Առողջ ապրելակերպը պիտի լինի մեր ռազմավարական մոտեցումը»։