Լրահոս
Արցախ
11:54
17.03.22
166

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել

Img default alt hy

Մարտի 17-ի դրությամբ կատարվել 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10325 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3072 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: