Լրահոս
Հայաստան
12:11
17.03.22
3 434

Անհայր է մեծացել, անապահով ընտանիքում․ մանրամասներ՝ զոհված զինծառայողի մասին

Img default alt hy

Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։

«Tert.am»-ի հետ զրույցում Վարդաշենի նախկին համայնքապետ Գևորգ Բարխոյանն ասել է, որ Ալբերտ Սիրոյանը որբ է մեծացել․

«Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը, սոցիալական անապահով պայմաններում են ապրում»։

Բարխոյանն ասել է, որ Ալբերտը բանակ էր զորակոչվել 1 տարի 3 ամիս առաջ։

Այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: