Լրահոս
2022-03-18
-
ՀայաստանԲացահայտվել է Մոսկովյան փողոցում կատարված սպանության փորձըՄարտի լույս 8-ի գիշերը, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Ոստիկանները պարզել էին, որ տղամարդու ուղղությամբ կրակել էին մարտի 7-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, 2 պարկուճ և այլն: Դեպքից 10 օր անց՝ մարտի 17-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդուն հայտնաբերել են մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ու կասկածանքով բերման ենթարկել, ապա ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին10:5118.03.22 -
ՏնտեսականԱյսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.72 դրամովԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.72 դրամով, առավելագույնը՝ 4.40 դրամով, միջինը՝ 4.10 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.68 դրամով, առավելագույնը՝ 5.99 դրամով, միջինը՝ 5.27 դրամով։ Այս մասին հայտնում է rate.am կայքը։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 482 դրամ է, առավելագույնը՝ 484 դրամով, միջինը՝ 482.94 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 489 դրամով, առավելագույնը՝ 493, միջինը՝ 492.56։Ավելին10:4418.03.22 -
ՀասարակականՉորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն․ ՄկրտչյանՉորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն։ Հանձնած Արցախ, 5000 հայորդու կյանք, կովիդի ոչ պատշաճ բուժման պայմանների արդյունքում 9000 մահ, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանի զորք։ Սակայն այս ամենը երկրորդական էր նիկոլի համար, որովհետև ցանկացած միտք սկսվում ու ավարտվում էր նախկիների նկատմամբ տարած հաղթանակի մասին բարբաջանքով։ Երեկ ավելի պարզ դարձավ, թե որքան համահունչ է Հայաստանի ներքին և արտաքին թուրքի պայքարը մեր պետության դեմ։ ալիևը հրապարակավ խոստոխանել է, որ 30 տարի Հայաստանը հաղթած երկիր էր։ Թե ինչու է ատում ալիևը մեր «նախկիններին»՝ պարզ է։ Հաղթել էին ու եթե չլիներ դավաճան նիկոլը, էլի հաղթելու էին։ Նիկոլի ատելությունը նախկինների նկատմամբ փաստորեն նույն տրամաբանությունն ունի։ Հայաստանի «նախկինները» Հայաստանը դարձրել էին հաղթած երկիր։ Իսկ նիկոլը մեզ սարքեց պարտված ու արժանապատվությունից կաղող ազգ։ Դավաճան նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը։Ավելին10:2418.03.22 -
Շոու բիզնեսարդաշյանը պատմել է, որ սիրելին իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակինԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է իր երկրպագուներին՝ բացահայտելով, որ երիտասարդը ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակին: Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա Քարդաշյանն այս մասին ասել է հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ: Հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը Քարդաշյանին հարց է տվել նրա սիրեցյալի կրծքավանդակին Kim դաջվածքի վերաբերյալ, որը երկրպագուները տեսել էին Դևիդսոնի մի լուսանկարում, որն արվել էր առանց շապիկի՝ անկողու մեջ: ԴեՋեներսն ուղղակի ապշել է, երբ Քարդաշյանը պատմել է, որ իր անունը գրվել էոչ թե թանաքով, այլ որպես սպի է մնացել շիկացած երկաթով այրման հետևանքով: Բացի այդ, հեռուստաաստղը բացահայտել է, որ իրենց սիրավեպի հինգ ամսվա ընթացքում Դևիդսոն իր պատվին երեք դաջվածք է արել:Ավելին10:2118.03.22 -
ՀայաստանՀայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։Ավելին10:0518.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Առավոտ» «Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում». Նախկին ՄԻՊ Արման Թաթոյան: «Ժողովուրդ» ՔՊ խմբակցությունը սպասում է, որ Փաշինյանը խոսի Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետի մասին: «Հրապարակ» Արցախյան շրջանակները չեն բացառում, որ խաղաղ իշխանափոխությունը որոշ մարդկանց սրտով չէ, եւ փորձում են Արցախում իրավիճակն ապակայունացնել։ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով՝ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ «Ժողովուրդ» Երեկ կառավարության նիստում ընդունվել է մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու երկու որոշում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի հետ:Ավելին10:0018.03.22 -
ՀայաստանԵրկու հավաք՝ մեկ օրում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան է կտրվել ժողովրդից եւ չի վաում նրա աջակցությունը, որ մարտի 27-ին Վեդիի ընտրությունների նախընտրական եզրափակիչ հավաքը Գարիկ Սարգսյանը որոշել է անցկացնել ոչ թե հրապարակում, այլ ամֆիթատրոնում, որտեղ սահմանափակ թվով մարդիկ կարող են մասնակցել, եւ որոնց, բնականաբար, կընտրեն իրենց համակիրներից, պետական ու համայնքային ծառայողներից։ Հավաքը կկայանա մարտի 25-ին, Վեդու քաղաքային ամֆիթատրոնում, ժամը 12:00-15:00-ն։ Խորհրդանշական է, որ նույն օրը, գրեթե նույն ժամին իշխանության մրցակից «Իմ հզոր համայնք» կուսակցությունը բացօթյա հավաք, ապա երթ է անելու․ Վեդիի մշակույթի տան հարակից տարածքում 15։00-ին կմեկնարկի հանրահավաքը, հավաքից անմիջապես հետո՝ ժամը 17։00-19։00-ն, նախատեսվում է Վեդիում երթ անցկացնել՝ Թումանյան, Արարատյան, Կասյան, Գայի, Գերասիմ Սարոյան փողոցների երթուղով։ Ցուցակը գլխավորում է Սպարտակ Թարթիկյանը»:Ավելին09:5818.03.22 -
Արցախ«Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում». «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի աղբյուրները հայտնում են, որ օրերս ԱՀ նախագահական շենքի բակում ոչ մարտական նռնակ են պայթեցրել։ Նռնակ նետողը արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի թիմակիցներից է եղել։ Արցախում, ինչպես հայտնի է, վերջին ամիսներին քաղաքական բուռն վերադասավորումներ են ընթանում, Արայիկ Հարությունյանը խոստացել է հաջորդ ընտրություններին չառաջադրվել։ Այժմ Սահմանադրություն են փոխում, պատրաստվում են նոր ընտրությունների, եւ տարբեր շրջանակներ արդեն նախագահի թեկնածուների հարց են քննարկում։ Օսիպյանը համարվում է Սամվել Բաբայանի պրոտեժեն։ Արցախյան շրջանակները չեն բացառում, որ խաղաղ իշխանափոխությունը որոշ մարդկանց սրտով չէ, եւ փորձում են Արցախում նման քայլերով իրավիճակն ապակայունացնել։ Փորձեցինք լուրը ստուգել տարբեր աղբյուրներից․ ԱՀ նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը վստահեցրեց, որ նման միջադեպ չի եղել, Արթուր Օսիպյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, ու սկսեց հարցուփորձ անել․ «Ի՞նչ են արել որ»։ Ասում են՝ պայթուցիկ, թե ռումբ են գցել։ «Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում, տեղյակ չեմ, հեսա կիմանամ, թե մեր թիմակիցներից ով ա արել, կպատասխանեմ»,- խոստացավ Օսիպյանը>:Ավելին09:5318.03.22 -
ՀայաստանՔՊ-ն կհավաքվի. ներկա կլինի նաև վարչապետը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն: «Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասաց մեր զրուցակիցը: Տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաեւ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու: «Քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմնաում, հետեւաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձեւաչափով հասկանալ, թե ինչ է սպասվում թե՛ իրենց, թե՛ բոլորիս առհասարակ»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:Ավելին09:4918.03.22 -
ՀայաստանՀաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի․ ԱբրահամյանԱդրբեջանի նախագահը շարունակում է տարբեր խմբերի հետ հանդիպման ժամանակ հեկեկալով պատմել, որ 30 տարի իր երկիրը բոլոր ուղղություններով պարտված է եղել և միայն այսօր կարող է հպարտությամբ ասել, որ իրավիճակ է փոխվել և իրենք արդեն հաղթողի դերում են։ Փաստորեն 2018 թվականից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ, սա նկատի ունե՞ր։ Հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի։Ավելին09:4218.03.22 -
ՀասարակականԱնհետ կորած զինվորների ծնողներից խոշոր գումար հափշտակած տղամարդը բերման է ենթարկվելԱյսօր ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանին, որը զոհված զինծառայողների ծնողներին խաբել էր, թե իրենց որդիները գերեվարված են և խոշոր գումարներ էր հափշտակել իբր նրանց Բաքվի բանտերից ազատ արձակելու համար, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում Մարտին Հակոբջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները Մ. Հակոբջանյանին հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի հասցեներից մեկում գործող « Ծիրանի» ռեստորանային համալիրի տարածքից: Պարզվել է, որ նա 2021թ.-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների վարչական շրջաններում անհայտ կորած ժամկետային զինծառայողների հարազատներին խաբեությամբ մոլորության մեջ է գցել և հավաստիացրել է, որ նրանց զինվորները գտնվում են գերության մեջ՝ Բաքվի բանտերում: Նա մի քանի զինծառայողների հարազատների էլ համոզել է, որ իրենց որդիները գտնվում են Բաքվի քաղաքացիական հիվանդանոցներում ու ինքը, Ադրբեջանում իր ընկերական կապերը օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստանի Դաշնություն, որտեղից էլ Հայաստան: Մարտին Հակոբջանյանն այդ կերպ կաշառք ստանալու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ պահանջել և բանկային փոխանցման միջոցով անհայտ կորած ժամկետային զինծառայողների ծնողներից և հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափի գումար:Ավելին09:3318.03.22
2022-03-17
-
ՍոցիալականՀավկիթի դեֆիցիտի վտանգ կա. «մեղավորը Սահմանադրությունն է»ԱԺ-ում այսօր քննարկել են այն հարցը, թե արդյոք հնարավոր է, որ ձվի դեֆիցիտ առաջանա:Ավելին22:4917.03.22 -
Միջազգային«Սա խելագարություն է». վառելիքի ճգնաժամ և պարենի դեֆիցիտ՝ Եվրոպայից՝ ԱՄՆԲենզինի հայկական շուկան դեռ չի արձագանքել Մոսկվայից եկած լավ նորությանը: Բենզինի գինը Ռուսաստանում սկսել է նվազել: Հակամոնոպոլային դաշնային ծառայությունը սա պայմանավորել է այն հանգամանքով, որ վառելիքի մեծածախ գները սկսել են նվազել:Ավելին22:2817.03.22 -
ՄիջազգայինՊուտինին «ռազմական հանցագործ» անվանած Բայդենին Մոսկվան հիշեցնում է Հերոսիման, Նագասակին, ԲելգրադըՋո Բայդենը ՌԴ ղեկավարին անվանել էր պատերազմական հանցագործ:Ավելին22:0517.03.22 -
ՄիջազգայինԿապիտուլյացիա է սպառնում Ուկրաինային. Զելենսկին լրացուցիչ օգնություն է խնդրումԲելառուսի նախագահը զգուշացրել է, որ Ուկրաինան շուտով կարող է կապիտուլացվել ու քանի դեռ ուշ չէ՝ Զելենսկին պետք է համաձայնի Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել:Ավելին22:0417.03.22 -
Հայաստան«Չստիկներ»՝ Միրզոյանին, գազի խողովակ՝ Փաշինյանին. բողոքի ակցիա՝ «թուրքին չքծնելու» պահանջովՀայաստանի իշխող քաղաքական ուժից պահանջում են վերջ թուրքին քծնելուն, որը դարձել է ՔՊ-ականների քաղաքական առաջնահերթությունը:Ավելին22:0317.03.22 -
Զինված ուժերԲանակում ժամկետային 2 զինծառայողի մահվան հանգամանքները պարզ չեն20 և 19 տարեկան ժամկետային զինծառայողների մահվան հանգամանքները դեռ պարզ չեն: Մամուլում հայտնված վարկածները պաշտոնական աղբյուրը դեռ չի հաստատում:Ավելին22:0217.03.22 -
Հասարակական«Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված և վայրէջքից կարճ ժամանակ անց պայթելու է․ ահազանգ է ստացվելԱյսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջքից հետո պայթելու է: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, ասես, ոչ մի նման ահազանգ չի եղել, իսկ ինքնաթիռը, որը ժամանում էր «Դոմոդեդովո»-ից, անվտագությունից ելնելով, այլ վայր է վայրէջք կատարել, որտեղ այս պահին համապատասխան ծառայությունների աշխատակիցները պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Ահազանգողը հայտնել էր, որ ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:Ավելին20:2117.03.22 -
ՀայաստանԱյս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժու․ ԹաթոյանԱյս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում` 1. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ - 2022թ. մարտ: 2. Սյունիքի մարզի Գորիս համայնք (Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի հարևանությամբ) - 2021թ. մայիս: 3. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) - 2021թ. մայիս: 4. Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված - 2020թ. հոկտեմբեր: Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում: Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայություն (2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. նոյեմբեր): Չպետք է մոռանանք նաև, որ 2020թ. նոյեմբերից սկսած ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները ներկա են հաճախ դեռ խորհրդային տարիներից օրինական փաստաթղթերով ՀՀ բնակիչներին պատկանող, ինչպես նաև համայնքային սեփականության հողատարածքներում ու տներում: Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական իշխանությունները բարձրագույն մակարդակով շարունակում են ատելության, թշնամանքի քարոզի քաղաքականությունը և իրենց ներկայությամբ, ու ադրբեջանական զինված ծառայողները անհնարինության են վերածել մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքը: Լուսանկարները` ըստ նշված կետերի հերթականության:Ավելին20:1817.03.22