Լրահոս
Զինված ուժեր
14:48
17.03.22
272

Զինվորի մահվան դեպքը պարզելու նպատակով ընթանում է քննություն

Img default alt hy

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով։

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով, հայտնում է ՊՆ-ն։