Լրահոս
13:24
17.03.22
3 825

Եվս մեկ զոհ․ զորամասում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դի

Img default alt hy

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N  զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

19 ամյա զինծառայողը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր։ Բանակ զորակոչվել էր նախորդ տարի։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: