Լրահոս

2022-03-17
  • Զինված ուժեր
    Բանակում ժամկետային 2 զինծառայողի մահվան հանգամանքները պարզ չեն
    20 և 19 տարեկան ժամկետային զինծառայողների մահվան հանգամանքները դեռ պարզ չեն: Մամուլում հայտնված վարկածները պաշտոնական աղբյուրը դեռ չի հաստատում:
    22:02
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված և վայրէջքից կարճ ժամանակ անց պայթելու է․ ահազանգ է ստացվել
    Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջքից հետո պայթելու է: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, ասես, ոչ մի նման ահազանգ չի եղել, իսկ ինքնաթիռը, որը ժամանում էր «Դոմոդեդովո»-ից, անվտագությունից ելնելով, այլ վայր է վայրէջք կատարել, որտեղ այս պահին համապատասխան ծառայությունների աշխատակիցները պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Ահազանգողը հայտնել էր, որ ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:
    20:21
    17.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժու․ Թաթոյան
    Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում` 1. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ - 2022թ. մարտ: 2. Սյունիքի մարզի Գորիս համայնք (Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի հարևանությամբ) - 2021թ. մայիս: 3. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) - 2021թ. մայիս: 4. Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված - 2020թ. հոկտեմբեր: Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում: Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայություն (2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. նոյեմբեր): Չպետք է մոռանանք նաև, որ 2020թ. նոյեմբերից սկսած ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները ներկա են հաճախ դեռ խորհրդային տարիներից օրինական փաստաթղթերով ՀՀ բնակիչներին պատկանող, ինչպես նաև համայնքային սեփականության հողատարածքներում ու տներում: Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական իշխանությունները բարձրագույն մակարդակով շարունակում են ատելության, թշնամանքի քարոզի քաղաքականությունը և իրենց ներկայությամբ, ու ադրբեջանական զինված ծառայողները անհնարինության են վերածել մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքը: Լուսանկարները` ըստ նշված կետերի հերթականության:
    20:18
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում։
    20:00
    17.03.22
    Ավելին
  • Արցախ
    Մուղամ լռեցնող երգը. Խրամորթի «ինքնապաշտպանությունը»
    Արցախի Խրամորթ գյուղի տղամարդիկ մարտական պատարստվածության են բերվել՝ դիրքավորվելով գյուղի տարածքում: Ինչպես հայտնել ենք, ադրբեջանցիները սպառնում են խրոմաորթցիներին լքել գյուղը:
    19:56
    17.03.22
    Ավելին
  • Արցախ
    Իշխանավորների «անտեսանելի» այցերը՝ Արցախ. Երևան-Ստեփանակերտ «սառած հարաբերություններ»
    «Հետպատերազմական շրջանում որոշակի սառեցում է նկատվում»,- այսօր Հայաստանի խորհրդարանում արձանագրել է Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:
    19:15
    17.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Երկու զոհ՝ բանակում, անվտանգության ոչ մի հարց՝ կառավարությունում
    Բանակում երկու զինվորի մահվան, Սյունիքում թշնամու ենթադրյալ նոր առաջխաղացման, 10-րդ օրը գազից կտրված Արցախի մասին ոչինչ չի ասել Նիկոլ Փաշինյանը:
    19:00
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել. Ոստիկանություն
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ։ Մարտի 15-ին և 17-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր կատարեցին Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նմանատիպ միջոցառումները շարունակական են։
    18:24
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ուկրաինայում հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպը կնվազի 1 տոկոսով․ OECD
    «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կանխատեսումներով՝ ուկրաինական հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպը 2022 թվականին կդանդաղի 1 տոկոսով։ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գնահատմամբ՝ ուկրաինական հակամարտությունից առաջ արված կանխատեսումների համեմատ՝ համաշխարհային տնտեսական աճի տեմպն այս տարի կնվազի 1 տոկոսով, ինֆլյացիան կարող է աճել՝ հավելյալ 2 տոկոսով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։ OECD-ն պարզաբանել է, որ Ռուսաստանին բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային մատակարարումների՝ 16, իսկ նավթի մատակարարումների՝ 11 տոկոսը։ «Եվրոպան մեծ կախվածության մեջ է ռուսական էներգակիրներից։ Այնտեղ գազի ընթացիկ գները, անցյալ տարվա համեմատ, աճել են ավելի քան 10 անգամ, իսկ նավթի գինն այս ընթացքում գրեթե կրկնակի է բարձրացել»,- նշել է կազմակերպությունը։ Վերջինիս կանխատեսումներով՝ գնաճը մեծ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտի վրա։
    18:08
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Խրամորթ և Խնապատ համայնքներ
    Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիտինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ: Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց: Խրամորթ այցելության ընթացքում ադրբեջանցիների դիրքերից միացրին ադրբեջանական երգեր, ինչին ի պատասխան Խրամորթից սկսեցին հնչել հայրենասիրական երգեր:
    17:52
    17.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում ամուսնանում են միջինում 30 տարեկանում. ամուսնալուծությունները 5%-ով ավելացել են
    Վերջին 10 տարում Հայաստանում ամուսնությունները 32,3 %-ով նվազել են, ամուսնալուծությունները՝ 5 %-ով շատացել։ Ամուսնություններն ամենաշատը քչացել են Արմավիրի մարզում՝ 48 %-ով, իսկ Լոռու մարզում, ընդհակառակը, 48 %-ով նվազել են ամուսնալուծությունները։ Թե’ կանայք, թե’ տղամարդիկ ամուսնանում են 3-5 տարի ավելի ուշ, քան նախկինում։ «Հետք»-ը ուսումնասիրել է ամուսնությունների և ամուսնալուծությունների վերջին 10 տարվա վիճակագրությունը։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2010-2020թթ. գրանցված ամուսնությունները նվազել են 32,3 %-ով, կամ 5805 դեպքով, իսկ ամուսնալուծություններն, ընդհակառակը, ավելացել են 5 %-ով, կամ 158 դեպքով։ 2020թ.-ին ամուսնալուծվել է այդ տարի ամուսնացած զույգերից ամեն 4-րդը։ 2010-ին այդ թիվն ավելի քիչ էր. ամուսնալուծվում էր այդ տարի ամուսնացածներից ամեն 6-րդ զույգը։ 2010-2020թթ. ամենաշատ ամուսնությունները գրանցվել են 2011-2012թթ. ին՝ մոտ 19 000 ամուսնություն, ամենաքիչը՝ 2020թ-ին՝ 12 179 ամուսնություն։ Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունները վերջին 10 տարում ամենաշատը գրանցվել են 2014թ.-ին՝ 4 496 դեպք։ Ամուսնությունների ընդհանուր թվի մեջ ամուսնալուծությունների տոկոսը վերջին 10 տարում ավելացել է։ Օրինակ, եթե 2010թ. ամուսնալուծությունները կազմում էին ամուսնությունների ընդհանուր թվի 16 %-ը, ապա 2020թ.-ին այդ թիվը հասել 26 %-ի։ Վերջին տարիներին փոփոխվել է ամուսնացողների և առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը. թե’ կանայք, թե' տղամարդիկ 3-4 տարով ավելի ուշ են ամուսնանում։ 2003-2020թթ. տղամարդկանց ամուսնության միջին տարիքը ավելացել է 4 տարով. նախկին 28-ի փոխարեն տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում։ Կանայք նույնպես ավելի ուշ են ամուսնանում։ 2003-2020թթ. կանանց ամուսնանալու միջին տարիքը 24-ից դարձել է 28։ Նույն ժամանակահատվածում մեծացել է նաև առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը։ Տղամարդկանց դեպքում առաջին անգամ ամուսնանալու միջին տարիքը 27-ից դարձել է 31, կանանց դեպքում ՝ 23-ից 27։ Ընդ որում՝ այս տվյալները գրեթե նույնն են թե’ քաղաքային, թե’ գյուղաական բնակչության համար։ Օրինակ, 2020թթ. քաղաքներում տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում, գյուղում ՝ 30։ Քաղաքում բնակվող կանայք միջինում ամուսնանում են 28 տարեկանում, գյուղում՝ 26։ Միևնույն ժամանակ, կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան առաջին անգամ մայրանալու միջին տարիքը։ Սա պայմանավորված է նրանով, որ, սովորաբար, ամուսնությունների գրանցումներն իրականացվում են երեխայի ծննդից հետո։ Բացի այդ, կան դեպքեր, երբ երկրորդ և հետագա ամուսնությունների գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում: Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվով առաջատարը Երևանն է։
    17:49
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի գլխին․ Շարմազանով
    Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես ,կամ ՝«թուրքական վիլայեթի»։Երրորդ ճանապարհ չկա եւ վերջ։ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության սրացման պայմաններում ՝Հայաստանում ակտիվացել է ՆԱՏՕ-ի ու թուրքերի շահերը սպասարկող «5-րդ շարասյունը»։ Սրանք ՝իրար հերթ չտալով սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա ։ Ավելին. մի կողմ դնելով Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսական շահը՝նրանք հակառուսական հայտարարությունների նոր կազմակերպված շղթա են նախաձեռնել։ Այս «թուրքերին կարոտած թերմացքները» երազում են Ռուսաստանի պարտությունը ,որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։ Ինչու՞ եք հայ-ռուսական դաշինքի հնարավոր ամրապնդումից ու խորացումից «հղի» մնացել։ Թե՞ «հղի» եք մնացել ,որ Արցախը վերջնականապես զավթված չէ թուրքերի կողմից։ Եվ 1920-ին,եւ 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր հայրենիքի վերջնական ու ամբողջական «թուրքացումը»՝ խափանելով ձեր աշխարհաքաղաքական «պապաների» ծրագրերը։ Արեւմուտքը եւ 100տարի առաջ,եւ հիմա չկարողացավ ու չցանկացավ կանգնեցնել թուրքական ինտերվենցիան : Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։ Սրանք անխնա քննադատում են «նախկիններիս» ու Ռուսաստանին,բայց որեւէ թթու խոսք չեն ասել կապիտուլյանտի ու թուրք-ադրբեջանական ղեկավարների հասցեին։ Հայ-ռուսական դաշինքն այլըտրանք չունի ,իսկ ով դրան դեմ է ՝ դառնում է «թուրքական վիլայեթի» աջակից։
    17:36
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Տականքը»՝ քննարկումների կենտրոնում. ինչ է հայտնի կատարողի և խմբի մասին
    Երեկվանից ողջ համացանցը քննարկում է «Eleven green» խմբի հեղինակած «Տականք» երգը։ Շատերը քաղաքական ենթատեքստ են հաղորդել երգի բովանդակությանը և կարծում են, որ երգի հերոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Ահա մի հատված երգից։ «Դու տականք ես, տականք, Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան, Դու տականք ես, տականք՝ Ոչ սովորական, այլ դավաճան»։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում կիսվելով տեսահոլովակով, կատակով հրավիրել է ՀՀ Ոստիկանության ուշադրությունը՝ պահանջելով անմիջապես քրգործ հարուցել «Ծանր վիրավորանքի» հոդվածով, միևնույն ժամանակ առաջարկել է երգի կատարողին փաստաբանական օգնություն տրամադրել։ Բայց հաշվի առնելով մեր ոստիկանության հումորի զգացումի բացակայությունը և իրականության հետ կապի կորուստը, հեռու չէ այն պահը, երբ համապատասխան գործով ծանուցում կստացվի։ Երգը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ հատկապես, եթե հաշվի առնենք, թե ով է երգի կատարողը։ «Հրապարակ» թերթը գրել է, որ երգի կատարող Նարե Նիկոյանը ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն նաեւ երգի բառերի հեղինակն է։ ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել թե Սամվել Նիկոյանի, թե Նարե Նիկոյանի հետ, բայց ապարդյուն։ Նշենք, որ «Eleven green»-ը ստեղծել են մենակատար Նարե Միկոյանը և գիթարիստ Խորեն Միքայելյանը, ով էլ Նարեի ամուսինն է։ Խումբը ալտերնատիվ ինդի փոփ ոճի ստեղծագործություններով է հանդես գալիս։ Միկին (Խորեն) և Նարեն երաժիշտներ են Հայաստանից։ Նրանք 2014 թվականից հանդես են գալիս տարբեր նախագծերում։ Բայց միայն 2018 թ., նրանք որոշել են ստեղծել իրենց սեփական խումբը «Eleven Green»-ը։ Ամեն ինչ սկսվեց իրենց առաջին «Fadein» և «Timeline» սինգլներից, որոնք հնչում էին ոչ այնպես, ինչպես իրենց նախորդ աշխատանքները, և շատ սիրված էին իրենց լսարանի կողմից։ Նրանք համերգներ են տվել Վարշավայում, Բեռլինում, Քյոլնում, Ամստերդամում, Բրյուսելում, Մադրիդում, Օրանսում, Հռոմում եւ Երեւանում։ Պանդեմիայի ժամանակ խումբը չի դադարել նոր երգեր գրել իր ունկնդիրների համար և թողարկել է նոր երգ յուրաքանչյուր ամսվա 11-ին։ Այժմ խումբը պատրաստում է ալբոմի թողարկում (2022 թվականի առաջին կեսը)։
    17:28
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին
    Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին 📎Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ ««Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել` Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ականի մասին։ Ահազանգի իսկությունը կստուգվի Եևանի օդանավակայան ժամանելուց հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Flightradar24 ծառայության տվյալներով՝ այժմ օդում երկու ինքնաթիռ կա՝ «Դոմոդեդովոյից» և «Վնուկովոյից», որոնցից ոչ մեկից ահազանգ չի ստացվել։
    17:02
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդդիմությունը Արցախի հարցով հրատապ քննարկում է հրավիրում
    Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու եւ դիրքորորշում արտահայտելու։ Հայտարարության տեքստը՝ ստորեւ։ Նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝ 1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ, 2. Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով ռազմական էսկալացիան և Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով, 4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը, 5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները, 6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը, 7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, 8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, 9. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, 10. Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, 11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝
    16:58
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդդիմությունը Արցախի հարցով հրատապ քննարկում է հրավիրում
    Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու եւ դիրքորորշում արտահայտելու։ Հայտարարության տեքստը՝ ստորեւ։ Նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝ 1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ, 2. Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով ռազմական էսկալացիան և Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով, 4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը, 5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները, 6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը, 7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, 8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, 9. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, 10. Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, 11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝
    16:58
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ասադը Պուտինին խոստացել է 40 հազար մարտիկ
    Ռուսաստանը Սիրիայում ակտիվորեն վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար, այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարությունը որոշում է կայացրել օրական մինչև 300 զինյալ ուղարկել Ուկրաինա. վարձկանների առաջին խումբն Ռուսաստան է մեկնել մարտի 15-ին։ Ներկայումս հետախուզությունը գիտի ուղարկված 150 սիրիացիների մասին։ Հետախուզության տվյալներով՝ շուտով Սիրիայից Բելառուս և Ռուսաստան կտեղափոխվեն զենք, ռազմական տեխնիկա և այլ ռեսուրսներ։ Ընդհանուր առմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40 հազար մարտիկ, որոնք պետք է կռվեն Ուկրաինայի դեմ, գրում է korrespondent.net-ը։
    16:47
    17.03.22
    Ավելին