Լրահոս
Արցախ
11:33
17.03.22
139

Ստեփանակերտում իրար են բախվել մեքենաները․ կան վիրավորներ

Img default alt hy

Մարտի 16-ին ժամը 22։15-ի սահմաններում Ստեփանակետ քաղաքի Ս.Դավթի, Պ.Սևակի և Իսակովի փողոցները հատող խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ․ Ղ․-ի (ծնված՝ 1993թ.) վարած «Հոնդա ֆիտ» մակնիշի և Ա․ Մ․-ի (ծնված՝ 1990թ.) վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով՝ Տ. Ղ․-ն գանգուղեղային վնասվածք, աջից քունքոսկրի կոտրվածք անցումով մաստիդալ փորոքների, ձախից էպիդուրալ հեմատոմա մինիմալ սուբարախնոիդալ, արյունազեղում գանգուղեղային սալջարդ ախտորոշմամբ, իսկ Ա. Մ․-ն ձախ նրբոլոքի պրոքսիմալ մետաֆիզի բեկորային կոտրվածք տեղաշարժով, աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։