Լրահոս
2022-03-25
-
ՀասարակականԱմեն ինչ ունի իր հստակ պատասխանը՝ Z և V․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունԱռավոտից համացանցում տարածվել էր Ուկրաինայի գերագույն ռադայի հայտարարությունը, որտեղ ի մասնավորի ասվում էր՝ «օգտվելովՌուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից՝ Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում»։ Ազգային ժողովի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի, Ուկրաինայի հայերի միության ջանքերով կարճ ժամանակ անց Արցախի նկատմամբ ադրբեջանական այս հերթական ոտնձգության «աչքալուսանքը» հեռացվել է Գերագույն ռադայի թվիթերյան էջից։ Հիմնավորումներն եղել են՝ «գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել», տեխնիկական սխալի արդյունք է», «գրառման բովանդակությունը հայ ազգի դեմ չի եղել» և այլն։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ռադայականներն ասել են այն, ինչ ուզեցել են ասել։ Արցախի հարցում ուկրաինական իշխանությունների ադրբեջանամետ դիրքորոշումն այսօրվանից չէ, որ մեզ համար պարզ է։ Սակայն ամեն ինչ ունի իր հստակ պատասխանը՝ Z և V:Ավելին23:5225.03.22 -
ՄիջազգայինՄակրոնն առաջիկա ժամերին կխոսի Պուտինի հետՄակրոնն ասել է, որ մտադիր է առաջիկա ժամերին նոր զրույց ունենալ Պուտինի հետ։Ավելին23:4525.03.22 -
ԱրցախԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժովՄիացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղափոխումն ու էսկալացիոն այլ միջոցները անպատասխանատու քայլեր են և անհարկի սադրանք»,- ասել է նա:Ավելին23:3325.03.22 -
ՀասարակականՎարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետՎարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։Ավելին23:2825.03.22 -
Հասարակական«Աստված ձեզ հետ, կոմանդիր»․ այսօր զոհված Դավիթ Միրզոյանը մասնակցել էր 44-օրյա պատերազմինԱյսօր զոհվել է նաև 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Միրզոյանը (ծնվ. 1978թ.)։Ավելին23:2625.03.22 -
ՀասարակականԻշխանությունները ցուցաբերում են կործանարար և անպատասխանատու քաղաքականություն․ «5165 շարժում»«5165 շարժում» կուսակցությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և հարակից դիրքերի գրավման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է հետևյալը․ «Վերջին օրերին նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Շաբաթներ տեւող հումանիտար ճգնաժամին, երբ Արցախի բնակչությանը զրկել են գազից եւ ջերմությունից, համարժեք պատասխանի բացակայությունը եւ միջազգային հանրության լռությունն ավելի է գրգռել Ադրբեջանի իշխանությունների ախորժակը, եւ մարտի 24-ին թշնամին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու զբաղեցրել Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Այսօր ունենք զոհեր եւ տասնյակ վիրավորներ։ Անկախ նրանից, թե Փառուխի անվտանգության ապահովման հարցում ռուս խաղաղապահներն ինչ են արել կամ ինչ չեն արել, անկախ նրանից միջազգային հանրությունն ինչպես է արձագանքել կամ չի արձագանքել, կարեւոր է հասկանալ, թե ինչ ենք անում մենք, ինչ են անում Հայաստանի և Արցախի իշխանությունները, ադրբեջանական ագրեսիան կասեցնելու եւ մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպե՞ս կարող է կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը զբաղվել ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավով։ Ի՞նչ բացատրություն ունի այն փաստը, որ ՀՀ զինված ուժերը մինչ այժմ Գլխավոր Շտաբի պետ չունեն։ Ինչու՞ ՀՀ-ից Արցախ զորակոչ այլևս տեղի չի ունենում։ Ինչու՞ պետության սուղ միջոցները մսխվում են չհիմնավորված անհրաժեշտության թանկարժեք գործուղումներում։ Ելնելով վերը նշվածից եւ բազմաթիվ այլ ակնհայտ իրողություններից, մեզ համար միանշանակ է, որ գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար եւ անպատասխանատու քաղաքականություն, կանգնեցնելով Հայաստանն ու Արցախը աղետի առաջ։ Ստեղծված իրավիճակում մենք օրհասական անհրաժեշտություն ենք համարում երկրի իրավիճակով իրապես մտահոգ, հայոց անկախ պետականությանն ու ազգային արժեքներին հավատարիմ ուժերի համախմբում եւ պատասխանատվության ստանձնում։ Հ.Գ. Այս պահին 5165 շարժման ներկայացուցիչները գտնվում են Արցախում` տեղում ծանոթանալու իրավիճակին»։Ավելին23:1025.03.22 -
ՀայաստանՎարչապետը գլխատել է ՊՆ-ն, պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի ԳՇ պետ․ գեներալ-լեյտենանտ«Ինչո՞ւ է ձեր վարչապետը գլխատել Պաշտպանության նախարարությունը՝ զրկելով նրան Գլխավոր շտաբից, չէ՞ որ, փաստացի, պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի Գլխավոր շտաբի պետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է արցախյան առաջին պատերազմի գործուն մասնակից, գեներալ – լեյտենանտ Նորատ – Տեր Գրիգորյանցը՝ նշելով, որ պատերազմական գործողություններն անմիջականորեն ղեկավարում է գլխավոր շտաբն՝ իր պետով։ Մինչդեռ հիմա, գլխատելով Պաշտպանության նախարարությունը, սկսված պատերազմական իրավիճակում միակ որոշում ընդունողը դառնում է երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ վարչապետը։ «Իսկ ի՞նչ է անում այդ վարչապետը…Իմ կարծիքով՝ նա անում է հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի թշնամին հարձակվի անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանների վրա։ Սա, փաստացի, ռազմական հանցագործությունից զատ, նաև՝ պետական դավաճանություն է, թշնամանք, որ իրակացնում են այդ իշխանությունները՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ իմ հոգին էլ ձեզ հետ միասին լաց է լինում։ Մենք մարտունակ բանակ էինք թողել իրենց…»,- ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Արձանագրելով, որ Արցախում չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած գեներալը հռետորական հարցադրում է հնչեցրել. «իսկ ինչո՞վ են զբաղված մեր զորքերը, ի՞նչ է անում Պաշտպանության Նախարարությունը, ի՞նչ քայլեր է նախաձեռնում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, երբ Արցախի երկնքում «Բայրաքթարներ» են պտտվում և արդեն զոհեր ունենք։ «Թուրքերը տեսնում են, որ առանց որևէ էական դիմադրության, հայաթափում և տեղահանում են մի ողջ գյուղ։ Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, այսինքն, եթե թշնամին տեսնի և հասկանա, որ իր վայրագ և հանցագործ գործողություններին համարժեք պատասխան տվող չկա, ապա, անպայման, նույն գործողությունները կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, չեմ խոսում արդեն Սյունիքի մասին, որն ամբողջությամբ կարող է հայաթափվել, ինչին էլ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը»,- հայտարարել է Նորատ Տեր-Գրիգորյանը ու ավելացրել. «Ի՞նչ է, ի վերջո, ուզում Հայաստանից այդ իշխանությունն՝ իր այսօրվա հանցավոր անգործությամբ … թողնել միայն Երևանի մա՞րզը։ Չէ՞ - որ Երասխից մինչև Երևան, արագ ընթացքով, ընդամենը, 20 րոպեի ճանապարհ է… Ի՞նչ են անում սրանք…Այս ամենն, ուղղակի, դեմ է ռազմական գիտության բոլոր օրենքներին, սա ռազմական հանցագործություն է։ Մյուս կողմից, եթե 44 օրյա ակնհայտ դավաճանական և դավադիր պատերազմից հետո, Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց ընտրությամբ նորից իշխանության բերեցին այս մարդկանց խմբին, գուցե հենց այս Հայաստանն են նրանք երազել….»։ Նորատ Տեր – Գրիգորյանցը զգուշացնում է՝ ադրբեջանական Զինված ուժերն, անկասկած, իրենց առաջ դրված ռազմական խնդիր ունեն՝ հարձակում իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ.«Նայեք Արցախում ադրբեջանական կողմի ցուցաբերած վարքին և արեք ձեր հետևությունները՝ նրանք, նույնիսկ, հաշվի չեն առնում, որ իրենց ու արցախցիների միջև խաղաղապահ ծառայություն իրականացնող զորք է կանգնած։ Ո՞ր դեպքում սա կարող էր տեղի ունենալ՝ միայն և բացառապես այն պարագայում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց հենց այսպես դրսևորեին՝ ստոր, դավաճանական վարքով։ Ադրբեջանը հենց սրան էլ սպասում էր։ Այս ամենը դեռ քիչ է, մի բան էլ Հայաստանի իշխանությունները մեջքից հարվածներ են հասցնում Ռուսաստանի Դաշնությանը։ Հասկանո՞ւմ եք՝ սա, պարզապես, բոլոր տեսակի բանական ընկալումներից դուրս է՝ հայկական Զինված ուժերի ուղեղը՝ Գլխավոր շտաբը գլխատված է, մի՞թե սա թուրքական երազանք չէ… Ո՞վ կարող է ինձ համոզել, որ սա հատուկ չի արվում։ Չէ՞ որ ես 44 օրյա պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես առաջարկեցի իմ մասնագիտական օգնությունը, բայց ինձ մերժեցին, որովհետև վախեցան, որ ես իրենց նախապես մշակված պլանները կխախտեմ… Ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա էլ արդեն երկրորդ օրն է՝ Երևանից ինձ անդադար զանգահարում են մարտական ընկերներս, ես տեղյակ եմ, թե ինչ է կատարվում այստեղ, սակայն, ցավոք, ոչինչ չեմ կարողանում անել, ոչինչ…Սա ցավալի ողբերգություն է»,- ասում է գեներալ – լեյտենանտը։ Ամփոփելով զրույցը, Նորատ Տեր - Գրիգորյանցը նկատում է՝ չէ՞ որ ինքն այս ամենի մասին արդեն իսկ զգուշացրել էր՝ դեռևս փետրվար ամսին լույս տեսած ընդարձակ և ծավալուն հոդվածով, չէ՞ որ ռուս – ուկրաինական պատերազմի մեկնարկից օրեր անց ասել էր՝ եթե Ադրբեջանը փորձ կատարի Հարավային Կովկասում պատերազմի երկրորդ ճակատ բացել, հարկավոր կլինի անմիջապես և անհապաղ համարժեք պատասխան տալ այդօրինակ ռազմական սադրանքներն, այնինչ՝ Արցախում տեղի ունեցող վերջին վայրագությունների ֆոնին՝ ականատես ենք լինում ճիշտ հակառակ պատկերին.«Խեղճ հայ ժողովուրդ, մի՞թե դու սրան էիր արժանի, չէ՞ որ անցած 30 տարիների ընթացքում մենք փառահեղ հաղթանակ նվիրեցինք քեզ, չէ՞ որ կայուն և մարտունակ բանակ կառուցեցինք քեզ համար, միթե՞ սրան էիր դու արժանի, այս նենգ, դավաճան ու ստոր իշխանություններին…»։Ավելին22:5425.03.22 -
ՀասարակականԶոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութից էր, 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով այսօր զոհված 32-ամյա Արարատ Թեւոսյանը ծնունդով Հադրութ քաղաքի Ցոր գյուղից էր։ «Արարատը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձավ, կամավորագրվեց եւ մասնակցեց պատերազմին, հետո էլ որոշեց, որ պետք է բանակում ծառայի եւ աշխատանքի անցավ որպես պայմանագրային զինծառայող։ Միշտ ասում էր՝ որ ես չգնամ կամ ուրիշը չգնա, մեր հայրենիքը կմնա առանց զինվորի, սահմանապահի։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում էր հայտնվել, պետք է մնար բուժումը շարունակեր, բայց չմնաց, ասաց՝ պետք է գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի ընկերը՝ Կարենը։ Արարատ Թեւոսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Արարատի մարզ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբայր ունի։ 32-ամյա Արարատ Թեւոսյանն ամուսնացած չէր։Ավելին22:4225.03.22 -
ՀասարակականՓաշինյանը պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնիՆիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ արտգործնախարարը Մոսկվա կայցելի ապրիլի 8-ին։Ավելին22:3325.03.22 -
ԱրցախԳազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպանԳազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին՝ հղում անելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Սթանոյի հայտարարությանը: «Ինչպես Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակն է նշել բոլորիս անունից տարածված հայտարարության մեջ՝ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապա՛ղ վերականգնվի: Մենք հստակորեն աջակցում ենք Եվրոպական միության այս միասնական դիրքորոշմանը», -նշեց Չեխիայի Հանրապետության դեսպանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:Ավելին22:2725.03.22 -
ՄիջազգայինԱմերիկյան նոր զենքերը Ուկրաինայի ճանապարհին են. Արևմուտքը ռուսական գազին այլընտրանք է փնտրումՆԱՏՕ-ն Եվրոպայում ռուսական գազին այլընտրանք է փնտրում: Հյուսիսատլանտյան դաշիքնի վերջին հավաքի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահն ասել է՝ ռուսական գազին այլընտրանք կլինի, երբ իրականություն դառնա Եվրոպական կանաչ գործարքը: Այդ ծրագրով Եվրամիությունը մտադիր է մինչեւ 2050 թվականը փոփոխություններ անել անդամ երկրների էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային ոլորտներում՝ միության անդամ երկրների բնական կապիտալը պահպանելու համար: Բայց մինչ այդ՝ Միացյալ Նահագներն է խոստացել 15 մլրդ խորանարդ մետր գազ ուղարկել Հին աշխարհ: Իհարկե՝ միայն այս տարի:Ավելին22:1625.03.22 -
ՀասարակականՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է ուղղելՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական բնույթի` գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է նա։Ավելին22:0525.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանն «Իսկանդերով» ոչնչացրել է «վարձկանների թաքստոցներ»՝ ՈւկրաինայումՌուս-ուկրաինական պատերազմի վերջին մանրամասները: Զոհերի ու վիրավորների մասին նոր թվեր է հրապարակել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Պատերազմում ռուսական կողմը կորցրել է 1351 զինծառայող, 3825-ը՝ վիրավոր է: Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռային համակարգով Ուկրաինայում ոչնչացրել է օտարերկրյա վարձկանների թաքստոցներ: Գիշերը ծովային «Կալիբր» կոչվող թեւավոր հրթիռները ոչնչացրել են Կիևի մերձակայքում գտնվող վառելիքի բազան, որն Ուկրաինայի վառելիքի ամենամեծ պահեստներից է:Ավելին22:0325.03.22 -
ՍոցիալականԲուժաշխատողները աշխատավարձ չեն ստացել, իսկ նախարարության աշխատակիցները պարգևատրվել են«Նորքի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի աշխատակիցները փետրվարի աշխատավարձը մինչ օրս չեն ստացել»,- ահազանգել է«Հայաստան» խմբակցության պատգամավորը: Սա այն դեպքում, երբ առողջապահության նախարարությունում պրակտիկանտների աշխատանքը համակարգող 4 աշխատակից պարգևատրվել է 2 մլն դրամ: Այս լուրը հաստատել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:Ավելին21:4525.03.22 -
ԱրցախՏանը նույնքան ցուրտ է, որքան դրսում. առանց գազի ապրող ԱրցախըԱրցախում շարունակվում է նաև հումանիտար ճգնաժամը: Վերջին երեք շաբաթում արցախցիները ընդամենը երեք օրով են գազ ունեցել: Երկուշաբթիից նորից գազազրկված Արցախում շարունակվում են փակ մնալ դպրոցները, մանկապարտեզները, անգամ հիվնադանոցներում հետաձգվում են պլանային վիրահատությունները: Գազամատակարարումը վերականգնելու հարցով ոուս խաղաղապահների ու ադրբեջանցիների միջև բանակցություները դեռ արդյունք չեն տալիս:Ավելին21:3025.03.22 -
ԱրցախՀրապարակվել են զոհերի անուններըՄարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունԱվելին21:2625.03.22 -
ԱրցախՆորից «Բայրաքթարներ»՝ Արցախի երկնքում. հայկական կողմը զոհեր ունի, իրավիճակը «պայթյունավտանգ է»Արցախի արևելյան սահմանագոտում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: Հայկական կողմից երկու պայմանագրային զինծառայող է զոհվել, 5-ը՝ վիրավորվել: Պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը կիրառել է՝ անօդաչու թռչող սարք, կեսօրից հետո՝ նաև բայրաքթար: Հինգշաբթի Փառուխ գյուղը առանց կրակոցի գրավելուց հետո, գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակել են Արցախի պաշտպանական բանակի դիրքերի վրա: Արցախից հայտնում են, որ թշնամին նույնպես զոհեր ունի:Ավելին21:1525.03.22 -
ՀասարակականԵրեկ Արցախում թշնամու կողմից գյուղ զավթելու պահին «Շիշ բռնողը» Վեդիում բուկլետ էր բաժանում«Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը Վեդիում «կոկորդիլոսագետի» բուկլետն է բաժանել՝ քարոզել է մարդկանց, որ ընտրեն ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանին: Ինչու՞, ո՞ր առավելության համար, հարցրել են վեդեցիները։ Ասում են՝ պատգամավորը իրեն հատուկ կիսագողական ոճով միայն համոզում էր, թե լավ տղա է, ընտրեք, որ իշխանությունը ձեր մարզին լավ աչքով նայի: Yerevan.Today-ին մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ «Շիշ բռնողին» տեսել է մեկ այլ գյուղում՝ եղբոր հետ բուկլետ բաժանելիս: Նաիրի Սագսյանը, հիշեցնենք զուտ հաստիքով վարչապետ Փաշինյանի օգնականն էր, իսկ ըստ էության՝ կառավարության մոտ ցույցեր ցրող էր աշխատում: Ի՞նչ են արել ՀՀ քաղաքացու համար, ի՞նչ վաստակով ու հեղինակությամբ են ՔՊ-ական երիտպատգամավորները ոտք դնում Վեդի, իրենց թույլ տալիս քարոզելու մարդկանց, որ փաշինյանական թեկնածուին ձայն տան՝ դժվար է տրամաբանել: Մինչ այդ էլ, հիշեցնենք, Տարածքային կառավարման նախարարին էր գործուղել Վեդի՝ ծողագյուղցիների կողմից Երևան-Դիլիջան մայրուղին փակելու ակցիայի պահին: Փաշինյանի համար այնքան կարևոր է իր քպական մետաստազները տարածել Արարատի մարզում, որ անգամ բացահայտ ցինիզմով Պաշտպանության նախարար է գործուղոել Վեդի՝ իր սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկի քարոզաշրավը վարելու, այն էլ՝ Արցախում սկսված փոխհրաձգության ու Փառուխը գրավելու պատերազմական գործողությունների ֆոնին: Այս բոլոր ջանքերը ցույց են տալիս, որ մարտի 27-ին կայանալիք Վեդու խոշորացված համայնքի ընտրություններից առաջ իշխանությունը Գարիկ Սարգսյանի պարտության ազդակներ է ստացել։ Թերևս դա է պատճառը որ այսքանմեծ ռեսուրս է կենտրոնացրել Վեդու ՏԻՄ ընտրություններին՝ թե՛ ասֆալտապատման աշխատանքների կատարման մասով և թե՛ ֆիանսնական ու պատգամավորներին գործուղումների տարբերակով:Ավելին20:3725.03.22 -
ԱրցախՆախագահ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրելՆախագահ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները: Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը։ Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի անդամների և իշխանությունների անունից խորին վշտակցություն և զորակցություն հայտնեց մարտի 25-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեց: Նիստին շփման գծում իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Քնննարկվել են առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]Ավելին20:3125.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 14 վիրավոր, 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում և 2 զոհ. իրավիճակն Արցախում | 25.03.2022Ավելին20:3025.03.22