Լրահոս
Հասարակական
22:42
25.03.22
5 181

Զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութից էր, 44-օրյա պատերազմի մասնակից

Img default alt hy

Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետևանքով այսօր զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը ծնունդով Հադրութ քաղաքի Ցոր գյուղից էր։

«Արարատը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձավ, կամավորագրվեց և մասնակցեց պատերազմին, հետո էլ որոշեց, որ պետք է բանակում ծառայի և աշխատանքի անցավ որպես պայմանագրային զինծառայող։ Միշտ ասում էր՝ որ ես չգնամ կամ ուրիշը չգնա, մեր հայրենիքը կմնա առանց զինվորի, սահմանապահի։

Մի քանի օր առաջ հիվանդանոցում էր հայտնվել, պետք է մնար բուժումը շարունակեր, բայց չմնաց, ասաց՝ պետք է գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արարատի ընկերը՝ Կարենը։

Արարատ Թևոսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Արարատի մարզ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբայր ունի։ 32-ամյա Արարատ Թևոսյանն ամուսնացած չէր։