Լրահոս
Միջազգային
22:16
25.03.22
140

Ամերիկյան նոր զենքերը Ուկրաինայի ճանապարհին են. Արևմուտքը ռուսական գազին այլընտրանք է փնտրում

 

ՆԱՏՕ-ն Եվրոպայում ռուսական գազին այլընտրանք է փնտրում: Հյուսիսատլանտյան դաշիքնի վերջին հավաքի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահն ասել է՝ ռուսական գազին այլընտրանք կլինի, երբ իրականություն դառնա Եվրոպական կանաչ գործարքը:

Այդ ծրագրով Եվրամիությունը մտադիր է մինչև 2050 թվականը փոփոխություններ անել անդամ երկրների էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային ոլորտներում՝ միության անդամ երկրների բնական կապիտալը պահպանելու համար:

Բայց մինչ այդ՝ Միացյալ Նահագներն է խոստացել 15 մլրդ խորանարդ մետր գազ ուղարկել Հին աշխարհ: Իհարկե՝ միայն այս տարի: