Լրահոս
Արցախ
23:33
25.03.22
546

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով

Img default alt hy

Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի կապակցությամբ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղափոխումն ու էսկալացիոն այլ միջոցները անպատասխանատու քայլեր են և անհարկի սադրանք»,- ասել է նա: