Լրահոս
Հասարակական
22:05
25.03.22
553

ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է ուղղել

Img default alt hy

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտերի մասին հաղորդագրություններով:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական բնույթի` գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է նա։