Լրահոս
2022-03-26
-
ՀասարակականԱդրբեջանը ոչ մի դեպքում չի զիջելու իր կողմից գրաված որևէ բարձունք, ճանապարհ, կամ գյուղ. թյուրքագետՀայաստանին որևէ զիջում անելու ցանկություն և իմաստ Բաքվում չեն տեսնում ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին հակասում է Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային-պետական շահերին, այլ նաև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը համոզվել է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստ է զիջել ու ուժ չկիրառել կասեցնելու հայկական տարածքների օկուպացիան` անկախ դրանց չափից ու գտնվելու վայրից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ադրբեջանը ոչ մի դեպքում չի զիջելու իր կողմից գրավված որևէ դիրք, բարձրունք, ճանապարհ, դաշտ կամ գյուղ: Ոչ մի բան, որը նվաճել է` անկախ նվաճման ճանապարհից: Ու անկախ գտնվելու վայրից` լինի Արցախում, թե Սյունիքում: Բանակցություններն էլ լինելու են անպտուղ: Դրանք կարող են լավագույն դեպքում կասեցնել այդ պահին առկա առաջընթացը, բայց ոչ երբեք նրանց ձեռքից հետ վերցնել որևէ կորսված տարածք: Ադրբեջանը չի հանձնում ուղղակի, բանակցություններով: Ավելին, Հայաստանին որևէ զիջում անելու ցանկություն և իմաստ Բաքվում չեն տեսնում ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին հակասում է Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային-պետական շահերին, այլ նաև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը համոզվել է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստ է զիջել ու ուժ չկիրառել կասեցնելու հայկական տարածքների օկուպացիան` անկախ դրանց չափից ու գտնվելու վայրից: Հիշենք 2020թ. դեկտեմբերին Սյունիքի արևելյան դիրքերի հանձնումը, ապա նաև մայիսից սկսած Սյունիքի և Գեղարքունիքի աստիճանական օկուպացիան, որոնցից հետո հայկական կողմը միայն նիստեր արեց ու ոչ թե զենքով հետ շպրտեց Ադրբեջանի զորքերը, այլ կապիտուլիանտի բերանով առաջարկեց «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթությունը: Այսպիսի մոտեցումը կանաչ լույս է Բաքվի համար, որի շարունակությունը այսօր տեսնում ենք Փարուխում ու Խրամորթում: Կարելի է վստահ պնդել, որ սա մարսելուց հետո Ադրբեջանի կողմից հաջորդիվ նոր հարձակումներ կլինեն նաև Սյունիքի վրա: Իրավիճակը փրկելու միակ տարբերակը զինված համակարգված դիմադրությունն է` մարտի դաշտում և բանակցողի փոփոխությունը` դիվանագիտական հարթակում: Երկուսին հասնելու համար կա բացառապես մեկ միջոց` հեռացնել Հայաստանը դե ֆակտո կառավարող թուրքամետ խմբավորմանը և ձևավորել ազգային կառավարություն: Հայաստանը փրկվելու այլ շանս չունի: Ու ոչ մի դաշնակից չի փրկելու մեզ, այլ միայն անելու է առավելագույնը իր համար: Ոչ մի դաշնակից, հատկապես եթե տեսնում է, որ մենք ինքներս հրաժարվել ենք մեր շահերից: Սա է պարզ ճշմարտությունը: Պարզ ճշմարտություն է նաև այն, որ ազգային բոլոր ուժերը պետք է իրենց վրա վերցնեն ժողովրդի իրական խնդիրները լուծելու պատասխանատվությունը` դուրս գալով կոմֆորտի վիճակից»,- գրել է նա:Ավելին16:0226.03.22 -
ԱրցախԱդրբեջանական ԶՈւ-ն շարունակում է մնալ Փառուխ գյուղում ու Քարագլուխ բարձունքի մի կողմում․ ԲեգլարյանՄարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ: Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով: Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ: Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների: Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների: [ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյան]Ավելին15:5326.03.22 -
Արտաքին քաղաքականությունԱրցախում զորքերի տեղաշարժն ԱՄՆ պետքարտուղարությունը համարում է «սադրիչ գործողություն»Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգները նույնպես մտահոգված է Արցախում տիրող իրավիճակով: Լրագրողների հետ զրույցում Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը հայտարարել է, որ զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և սադրիչ:Ավելին15:4826.03.22 -
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում Ադրբեջանին ու ՀայաստանինՄԱԿ-ը մտահոգված է Արցախում տիրող իրավիճակով և կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման:Ավելին15:4726.03.22 -
ԱրցախՊԲ ն հրապարակել է «Բայրաքթարի» կիրառման հետևանքով զոհված զինծառայողների անուններըՊաշտպանության բանակը հրապարակել է Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Բայրաքթարի կիրառման հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողների անունները: 44-ամյա Դավիթ Ռոբերտի Միրզոյան, 28-ամյա Իշխան Սերժիկի Օհանյան և 32-ամյա Արարատ Վագիֆի Թևոսյան: Վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, տասներկուսինը` բավարար:Ավելին15:4526.03.22 -
ԱրցախՓաշինյանն ու Պուտինը ԼՂ ում ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ «ջանքեր կգործադրեն»«Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային վիճակը կարգավորելու ուղղությամբ»: Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում կարդում ենք, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո՝ ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել էր լարված:Ավելին15:4526.03.22 -
ԱրցախԱդրբեջանը նորից դիմել է ագրեսիվ գործողությունների. ՊԲՄեկուկես ժամ առաջ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն Արցախի արևելյան սահմանագոտում կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառել՝ փորձելով առաջխաղացում ապահովել՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Պաշտպանության բանակը հայտնում է, որ հայկական ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ:Ավելին14:3426.03.22 -
ԱրցախԱրցախի պաշտպանության բանակը դիվերսիոն գործողությունների չի դիմել․ ԱՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։Ավելին13:2026.03.22 -
ՀայաստանԱվտովթարից 61-ամյա տղամարդ է մահացելՄարտի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 61-ամյա Սամվել Ստեփանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Տղամարդը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:1526.03.22 -
ԱրցախԱրցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինինրցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության կողմից հարուցված բազմաթիվ խնդիրներ լուծվել են զորակազմի անմիջական, արագ և գործուն մասնակցությամբ, ինչի շնորհիվ Արցախում ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած հետևանքների հաղթահարմանը։ Սակայն 2022 թվականի մարտի 8-ից սկսած ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ իրականացնում է հումանիտար, հոգեբանական, ապա նաև ռազմական ագրեսիա: Մանրամասնորեն շարադրելով մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում ներկայացվում են մի շարք առաջարկներ. «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։ Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։ Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են։ Հարգանքով՝ Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Նախագահ Արայիկ Հարությունյան»: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]Ավելին12:5326.03.22 -
ՀասարակականՓաշինյանն ու Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց են ունեցելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Քննարկվել է իրավիճակը ԼՂ շփման գծում»,- լրագրողներին ասել է նա։Ավելին12:2926.03.22 -
Արցախժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների․ ԱՀ ՊՆՄարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:Ավելին12:0526.03.22 -
ՀասարակականԵրևանում վթարի է ենթարկվել «Իմ քայլը»-ի պատգամավորըԱյսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ռուբիկ Սահակյանն ու կրտսեր պարեկ Խաչիկ Զախարյանը։ Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախպատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։Ավելին11:4526.03.22 -
ՀասարակականԽաղաղ հանձնվելո՞ւ, հանձնելո՞ւ, փախչելո՞ւ, թե՞ խաղաղ կոտորվելու օրակարգով․ ԱբրահամյանԱդրբեջանի քայլերը կանխատեսելի են, որովհետև դրա մասին հրապարակային հնչեցնում են։ Հիմա էլ կարելի վերլուծել Ադրբեջանի պաշտոնական/ոչ պաշտոնական լրահոսը և հստակ հասկանալ, թե որն է նրանց հաջորդ քայլը։ Այստեղ միայն անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։ Խաղաղ հանձնվելո՞ւ, հանձնելո՞ւ, փախչելո՞ւ, թե՞ խաղաղ կոտորվելու օրակարգով։Ավելին11:4126.03.22 -
ՔաղաքականՀայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կանգնած է Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կողքին․ հայտարարությունՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել․ «Կը կատարուի այն՝ ինչ կ՚ակնկալուէր. Ազրպէյճանը, օգտուելով Ուկրաինոյ հարցին վրայ աշխարհի ուշադրութեան կեդրոնացումէն, քայլեր կը կատարէ աւարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագոյն հանգրուանը սկսաւ 2020 թուականի 44-օրեայ պատերազմով։ Միաժամանակ, վերջին ամիսներուն նկատելի էին 2020 թուականի Նոյեմբեր 9/10-ի եռակողմ յայտարարութեամբ Արցախի մէջ տեղակայուած ռուսական խաղաղապահ ուժերու առաքելութեան խոչընդոտող գործողութիւններ Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմէ: Արտասովոր ցուրտ եղանակի այս օրերուն Արցախի գազատամատակարարման խափանումով եւ Փառուխ գիւղ ու յարակից տարածքներ ներխուժումով Ազրպէյճան կը հետապնդէ Արցախը հայաթափելու իր անթաքոյց ծրագիրը։ Այս ծանր օրերուն, անհրաժեշտ է ամէնուրեք համազգային ուժերով դիմադրել Ազրպէյճանի եւ Թուրքիոյ այս հակահայ քաղաքականութեան։ Առ այդ, անհրաժեշտ է. ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի անդամներուն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահող պետութիւններուն՝ պահանջելով որ չանտեսեն Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ Ազրպէյճան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականութիւնն ու քայլերը։ բ) Ազրպէյճանի եւ Թուրքիոյ դէմ բողոքի տարաբնոյթ գործողութիւններով՝ հրաւիրել քաղաքական շրջանակներու եւ հանրային կարծիքի ուշադրութիւնը նոր թափ առած հակահայ այս քաղաքականութեան վրայ։ Արցախի մէջ տեղակայուած Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմէն կը պահանջենք ապահովել թշնամի ուժերու իրենց ելման կէտեր վերադարձը եւ խաղաղութեան պահպանումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կանգնած է Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կողքին եւ պատրաստ է անոր աջակցելու հնարաւոր բոլոր միջոցներով, որպէսզի Պաշտպանութեան բանակը կարենայ իրականացնել՝ Արցախի ժողովուրդի անվտանգութիւնը ապահովելու իր պատասխանատուութիւնը։ Ազրպէյճան-Թուրքիա դաշինքի հակահայ այս քաղաքականութիւնը չի կրնար մնալ առանց արձագանգի. այս քաղաքականութեան հետեւանքներու ամբողջ պատասխանատուութիւնը կրելու են այդ երկու պետութիւնները։Ավելին11:3626.03.22 -
ԱրցախԱրցախի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվելԱրցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ այն զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու, այդպիսով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին11:2526.03.22 -
ՄիջազգայինՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զոհերի թիվըՌուսական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ընդհանուր ունեն մոտ 30 000 զոհ և վիրավոր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է lenta.ru-ն։ Միաժամանակ անդառնալի կորուստները կազմել են մոտ 14 000 մարդ, ևս 16 000-ը վիրավոր է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ փետրվարի 24-ի դրությամբ ուկրաինական բանակում ծառայության մեջ գտնվող 2416 տանկից, զրահափոխադրիչներից և հետևակի մարտական մեքենաներից ոչնչացվել է ավելի քան 1500-ը։ Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 16 000-ը։Ավելին11:2226.03.22