Լրահոս
Արցախ
22:27
25.03.22
628

Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպան

Img default alt hy

Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին՝ հղում անելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Սթանոյի հայտարարությանը:

 

«Ինչպես Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակն է նշել բոլորիս անունից տարածված հայտարարության մեջ՝ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապա՛ղ վերականգնվի:

Մենք հստակորեն աջակցում ենք Եվրոպական միության այս միասնական դիրքորոշմանը»,- նշել է Չեխիայի Հանրապետության դեսպանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: