Լրահոս
Հասարակական
23:52
25.03.22
235

Ամեն ինչ ունի իր հստակ պատասխանը՝ Z և V․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Img default alt hy

Առավոտից համացանցում տարածվել էր Ուկրաինայի գերագույն ռադայի հայտարարությունը, որտեղ ի մասնավորի ասվում էր՝ «օգտվելովՌուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից՝ Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում», գրում են ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից։

«Ազգային ժողովի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի, Ուկրաինայի հայերի միության ջանքերով կարճ ժամանակ անց Արցախի նկատմամբ ադրբեջանական այս հերթական ոտնձգության «աչքալուսանքը» հեռացվել է Գերագույն ռադայի թվիթերյան էջից։

Հիմնավորումներն եղել են՝ «գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել», տեխնիկական սխալի արդյունք է», «գրառման բովանդակությունը հայ ազգի դեմ չի եղել» և այլն։

Սակայն ճշմարտությունն այն է, որ ռադայականներն ասել են այն, ինչ ուզեցել են ասել։ Արցախի հարցում ուկրաինական իշխանությունների ադրբեջանամետ դիրքորոշումն այսօրվանից չէ, որ մեզ համար պարզ է։ Սակայն ամեն ինչ ունի իր հստակ պատասխանը՝ Z և V»: