Լրահոս

2022-03-26
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը չի համապատասխանում պայմանագրերին։
    11:17
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք
    Մարտի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2608 թեստավորում, առողջացել՝ 64 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 444 դեպք, որոնցից 409 757-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2406 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8608 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1673. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 964 598 թեստավորում։
    10:57
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԱՄՆ պետդեպն ադրբեջանական զորքերի տեղաշարժը անպատասխանատու և սադրիչ է որակել
    Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը: «Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը սերտորեն հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և վերահաստատել այն, ինչ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. այն է՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու ինտենսիվացնեն դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրների համար: «Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես պետք է օգտագործեն ուղիղ հաղորդակցության ուղիները՝ անհապաղ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը»,- նշել է Փորթերը: Նա հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է խորապես հանձնառու լինել՝ աշխատելու կողմերի հետ՝ հանուն հակամարտության տևական քաղաքական կարգավորման:
    10:49
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ, 8 հատ կրակված պարկուճ և ավտոմատ
    Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվում է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվել է ավտոմատ։ Նույն վաշտի պարեկներ Իլյա Սարգսյանն ու Արմեն Օրդուխանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու ժամանած քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անվադողը։
    10:39
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ելման դիրքեր
    Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ եւ Ադրբեջանի առաջ գնացած զորքերին կոչ է անում վերադառնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ ամրագրված ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաեւ մտահոգությամբ է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման խափանման կապակցությամբ եւ կոչ է արել անհապաղ վերականգնել գազմատակարարումը։ «Եվրոպայի հարցերով եւ արտաքին գործերի նախարարը բարձրացրել է այդ հարցը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների ժամանակ եւ կոչ արել հնարավորինս շուտ վերականգնել մատակարարումները, մինչդեռ եղանակային պայմանները մնում են դժվար այնտեղ ապրող մարդկանց համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Ֆրանսիան մշտական ​​կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ աջակցելու երկխոսությանն ու տարբեր քննարկվող հարցերի շուրջ առաջընթացին, ասվում է հայտարարության մեջ։
    10:13
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ադրբեջանցիները ելման կետեր չեն վերադարձել
    Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:
    10:07
    26.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Իշխանությունը փորձ է անում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա: «Հրապարակ» «Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է». Արարատ Միրզոյան: «Ժողովուրդ» Փոխվարչապետը` հոգաբարձուների խորհրդի նախագահ. բուհերի քաղաքականացումը շարունակվում է: «Փաստ» Կառավարության քննարկմանն է ներկայացվել ևս մի «մութ» նախաձեռնություն՝ մեկ անձից գնման «տեսքով»։ Խոսքը վերաբերվում է Սյունիքում միլիոնավոր դրամների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը։ «Հրապարակ» ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս պատգամավոր Արթուր Ղազինյանի, նախաձեռնել է օրենքի փոփոխություն, որով առաջարկում է հանել ծխելու արգելքը սիգար-բարերից ու նարգիլե-ակումբներից: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
    10:06
    26.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Արցախում զինվորներ են զոհվում, իսկ ՔՊ-ական պատգամավորը քեֆ է անում․ Պատերազմ եք գնում, բարով գնացեք
    Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի քեֆերին անգամ Արցախում լարված իրավիճակն ու զոհերը չեն խանգարում։ Զարմանալի է, որ հազարավոր զոհեր տված, խայտառակ պարտություն արձանագրած իշխանության պատգամավորը պարում է Պատերազմ եք գնում, բարով գնացեք երգի հնչյունների ներքո։ Տեսանյութը հրապարակել է Արմեն Խաչատրյանի ընկեր, գլխավոր դատախազության աշխատակից Արտակ Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում։
    10:03
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Լիլիթ Մակունցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ-ում լարվածության աճը
    Ս. թ. մարտի 25-ին դեսպան Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
    09:55
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետի աշխատակազմը ևս երկու մեքենա է գնել` մոտ 30 մլն դրամով. «168.am»
    «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և Վարչապետի աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով դեպարտամենտին պատկանող «TOYOTA LC 150 4.0 GAS» և JTEBU3FJX05048036 մակնիշի տրանսպորտային միջոցները՝ համապատասխանաբար՝ 24 293 595 և 5 333 248 դրամ արժողությամբ, փոխանցվել են վարչապետի աշխատակազմին։ Այս մասին գրում է 168․am-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ»ի ավտոմեքենաները վարչապետի աշխատակազմին նվիրելու արդյունքում հնարավորություն է ստեղծվել նորացնել աշխատակազմի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցները, որն ուղղված կլինի թե՛ աշխատակազմի գործառույթների, և թե՛ աշխատակազմում առկա շահագործվող գույքի արդյունավետության բարձրացմանը։
    09:50
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երեկ առևանգվել են «arcakh24.info» լրատվական կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը
    Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը Մարատ Եգանյանը և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանը։ Արայիկ Հարությունյանի անմիջական հրամանով կայքի աշխատակիցներն առևանգվել են, մասնավորապես, վերջին շրջանում բարձրաձայնված խնդրահարույց տեղեկությունների անդրադարձի պատճառով։ Խախտելով զանգվածային լրատվության մասին ԱՀ օրենքը կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը առևանգվել են առանց որևէ պարզաբանման։ Այս մասին տեղեկանում ենք arcakh24.info լրատվական կայքից։ Ժամեր անց Մարատ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, քանի որ չափազանց շատ են ինձ ուղղարկողված հաղորդագրությունները, այս պահին, չեմ կարող բոլորին պատասխանել անձամբ: Ուստի ստիպված եմ այսպես տեղեկացնել, որ այս պահին արդեն գտնվում եմ մեր տանը: Իսկապես տեղի է ունեցել առևանգում ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ` արայիկ հարությունյանի անմիջական ցուցումով (այլ խոսք չեմ գտնում): Առավոտյան մանրամասն կտեղեկացնեմ Ձեզ այն ամենի մասին, թե ինչը է տեղի ունեցել»:
    09:42
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այս իրավիճակում խաղաղության օրակարգից խոսելն աբսուրդային է. փորձագետ
    «Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների հետևանքով հայկական կողմը դարձյալ զոհեր ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ չեն շեղվի խաղաղության օրակարգից: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի խոսքով, իրականում, որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին, իրենք էլ գիտեն, որ վիճակն անելանելի է ու պահի լուծումներով չեն կարող ինչ-որ բան անել: «Այս իրավիճակում խաղաղության օրակարգից խոսելն աբսուրդային է: Ադրբեջանական կողմն անընդհատ շարունակում է իր սադրանքները, և զարմանալի է, որ այս մարդիկ ոչ միայն խաղաղությունից են խոսում, այլև ինչ-որ հապճեպ լուծումներ են փորձում առաջ քաշել: Օրինակ՝ զարմանում եմ, թե հայելային հետքաշման առաջարկ անելուց ի՞նչ հաշվարկների վրա են հիմնվել: Սա ոչ ավելին է, քան հանցավոր առաջարկ», - «Փաստի» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ նկատի ունենալով Երասխի հատվածում տեղային հետքաշումների առաջարկների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը: Նրա խոսքով, այս փուլում իրականում ոչինչ քողարկել հնարավոր չէ, որքան էլ փորձեն հայտարարել, թե չեն շեղվում «խաղաղության օրակարգից»: Խաչատրյանի դիտարկմամբ, իշխանությունները պարզապես անկարող են, ի վիճակի չեն խնդիրներին պարզ լուծումներ տալ: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով էլ, խաղաղության գործընթացն իշխանությունների պատրանքն է: «Խաղաղության, այո, պետք է ձգտել, բոլոր բանական մարդիկ կողմնակից են խաղաղության, բայց խաղաղության հասնելու համար պետք է ուժեղ լինել: Դիմացինը քեզանից պետք է վախենա, քեզ հարգի, որ քո հետ խաղաղության պայմանագիր կնքի: Մուրալով խաղաղության չեն հասնում», - «Փաստի» հետ զրույցում ասաց Իսպիրյանը»։
    09:36
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կարևոր է, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների․ Տոյվո Կլաար
    «ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո և Հայաստանը, և Ադրբեջանը խոսում են խաղաղության հաստատման մասին, և որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններ կազմակերպելու համար, ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: «Ցանկացած առաջարկ, որը թույլ կտա կողմերի միջև բանակցություններ վարել և հասնել խաղաղության, ինքնին լավ է: Որքան ես գիտեմ, կողմերը շահագրգռված են առաջ շարժվել այն առաջարկների հիման վրա, որոնք հանրությանը հասանելի են դարձել 2022 թվականի մարտի 14-ին», - նշել է նա։ Դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանը պատրաստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել, նա նշել է. «Ես ենթադրում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, երբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, նկատի կունենան իրենց դիրքորոշումներն ու հիմնական շահերը։ Այլ կերպ դժվար թե լինի։ Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների և բանակցությունների ընթացքում փոխադարձ ընդունելի արդյունքներ փնտրեն։ Այս ոգով Եվրամիությունը ողջունում է անցյալ շաբաթ արված հայտարարությունները»։ Հավելենք, որ այս հարցերը ԵՄ ներկայացուցչին ուղղվել է մինչև Արցախում մարտի 24-ից սկսված լարվածությունը»:
    09:33
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ում վերահսկողության տակ է գտնվում գազատարի վնասված մասը. ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է. «Վթարը կամ չգիտեմ ինչ անվանել, քանի որ դա վթար չէ՝ ամեն դեպքում, գազի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների վերահսկողության գոտում»։ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, երեկ պատասխանելով հարցին, թե իրեն հայտնի՞ է՝ գազատարի վթարված հատվածն ում վերահսկողության տակ է գտնվում, պատասխանեց. «Իհարկե, Ադրբեջանի»։ Այսինքն, ՀՀ ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել։ «Ոչ, պարզապես ես ու արտգործնախարարը տարբեր կերպ ենք հասկանում, ես հասկանում եմ ամսի 9-ի ստորագրած իրենց փաստաթղթով, ինքը չգիտեմ որ փաստաթղթով է ասում, թե որտեղ է գտնվում»։ Հիշեցնենք․ Արցախի տարածքում մարտի 8-ից՝ 11 օր, գազ չկար: Ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր, որ վերանորոգեին խողովակը։ Մարտի 18-ին հաղորդեցին, որ ադրբեջանական կողմը գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտել է, գազամատակարարումը վերականգնվեց, սակայն մեկ օր անց այն կրկին խափանվեց։ Տեղեկացանք, որ խողովակի վրա թշնամին փական է դրել, որ երբ ուզենա, դադարեցնի Արցախի գազամատակարարումը»:
    09:31
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կտոր-կտոր հանձնվող հողը, ամեն օր մեկ-երկու զոհն արնաքամ են անում Արցախը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին զոհեր ունենք Արցախում՝ թշնամին ԱԹՍ է սկսել կիրառել։ Փառուխ գյուղում ադրբեջանցիներն են հաստատվել, փորձում են գրավել ստրատեգիական Քարագլուխ բարձունքը։ Ռուս խաղաղապահներն անզոր են կամ չեն ուզում հակահարված տալ ադրբեջանցիներին։ Երեկ Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, պարզաբանումներ էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից։ Ավելի ուշ մարդկանց հետ զրուցելու իջավ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչքան է շարունակվելու այս վիճակը, եւ ինչ է սպասվում իրենց ապագայում։ Կտոր-կտոր հանձնվող հողը, ամեն օր մեկ-երկու զոհն արնաքամ են անում Արցախը»։
    09:28
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նույն «ձեռքը», նույն ձեռագիրը. Փաշինյանն իր թիմի ներսում հակակշիռների մեխանիզմ է «կառուցում»․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը սեփական թիմի ներսում հակադրությունների ճանապարհով բալանսավորում է ապահովում։ Նշել էինք, որ փաստացի հակակշիռների մեխանիզմ է «կառուցում» իր իսկ թիմակիցների ձեռամբ: Կառավարության կուլիսներում խոսում են, թե Փաշինյանի այս գործելաոճը միայն խորհրդարանով չի սահմանափակվում. նա այս «մեխանիզմը» շատ է սիրում և համարում է բավական արդյունավետ: Մեր ունեցած տեղեկություններով, այս «կշեռքն» աշխատում է նաև իրավապահ համակարգում: Ճիշտ է, այստեղ, հաշվի առնելով այդ գերատեսչությունների «սպեցիֆիկան», կոնֆլիկտները, որպես կանոն, մնում են «ներսում», սակայն որոշ դեպքերում նույնիսկ այստեղ է «պատերազմ» պայթում: Մասնավորաբար, հիշեցնենք, որ վերջին շրջանում բավականին բուռն հակադրություններ ի հայտ եկան դատախազությունհակակոռուպցիոն կոմիտե և դատախազություն-ԲԴԽ հարաբերություններում: Կան տեղեկություններ, որ սրանք իսկապես միայն «այսբերգի» երևացող կողմն են»:
    09:26
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ որոշ պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՊՆ N զորամասերի որոշ պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվեն՝ կապված անցած շաբաթ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած զինվորների դեպքերի հետ։ Բանն այն է, որ մարտի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Այս մասին հայտնել էր ՊՆ-ն, սակայն, մեզ հասած լուրերի համաձայն, նախարարը դեպքի մասին խոսելիս խիստ գնահատականներ է տվել եւ բարձրացրել է պատասխանատուների հարցը, ուստի չի բացառվում, որ քննության ընթացքում առաջ քաշվի բարձրաստիճան պաշտոնյաների անգործության հարցը, ինչի հետեւանքով արձանագրվել են դեպքերը»։
    09:24
    26.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Լոխ պաշտոնի կռիվ ին տամ...ֆեյբուքավն մեր տունը քանդալ»․ Արայիկ Հարությունյանը զայրացած բղավում է Ստեփանակերտում
    Yerevan.Today-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում զայրացած բղավում։ Արցախի նախագահը նշում է, որ իր նպատակը խաղաղություն է։ Նա նաև ասում է, որ բոլորը պաշտոնի կռիվ են տալիս։ «Լոխ պաշտոնի կռիվ ին տամ..., ֆեյբուքավն մեր տունը քանդալ»,– ասում է նա:
    09:19
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էդուարդ Աղաջանյանի ասուլիսի ժամանակ նրան զանգահարողը Փաշինյանն է եղել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանական շրջանակների կողմից վերջին օրերին հակառուսական տրամադրություններ են գեներացվում։ Փորձ է արվում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա՝ Արցախում Փառուխ գյուղի հանձնման, իրավիճակի սրման համար պատասխան պահանջելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից։ Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են ռուսներն ու ադրբեջանցիները, հայկական կողմը բացակայում է։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ չի բացառվում՝ ռուսների թիկունքում հայ-ադրբեջանական ստվերային պայմանավորվածություն է կայացել՝ Արեւմուտքի քավորությամբ, եւ հիմա երկու կողմից ուզում են խաղաղապահներին փուռը տալ, կասկածի տակ դնել անվտանգությունն ապահովելու նրանց առաքելությունն ու ցանկությունը։ Արդյունքում Փաշինյանը կստորագրի Ալիեւի պարտադրած խաղաղության պայմանագիրը, կամ Արցախը կդառնա Սիրիա։ Հատկապես, որ ժամանակները բարենպաստ չեն ռուսների համար, Ուկրաինայում հակամարտության պատճառով նրանք կորցրել են իրենց երբեմնի ազդեցությունը, եւ հայտնի չէ, թե կոնֆլիկտը երբ կհանգուցալուծվի։ Հատկանշական է, որ երեկ Փաշինյանի ցուցումով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրատապ ասուլիս էր հրավիրել խորհրդարանում։ Ասուլիսը նա սկսեց ռուսներին «կատոկելով»՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով ռուսական կողմի վրա, բայց, հավանաբար, չափն անցել էր, ուստի կեսից նրա հեռախոսին զանգ հնչեց, նա ընդհատեց ասուլիսն ու պատասխանեց, ապա վերադառնալով՝ մեղմացրեց դիրքորոշումը։ Զանգահարողը, մեր տեղեկություններով, Նիկոլ
    09:11
    26.03.22
    Ավելին