Լրահոս
Արցախ
21:15
25.03.22
171

Նորից «Բայրաքթարներ»՝ Արցախի երկնքում. հայկական կողմը զոհեր ունի, իրավիճակը «պայթյունավտանգ է»

Արցախի արևելյան սահմանագոտում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: Հայկական կողմից երկու պայմանագրային զինծառայող է զոհվել, 5-ը՝ վիրավորվել:

Պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը կիրառել է՝ անօդաչու թռչող սարք, կեսօրից հետո՝ նաև բայրաքթար: Հինգշաբթի Փառուխ գյուղը առանց կրակոցի գրավելուց հետո, գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակել են Արցախի պաշտպանական բանակի դիրքերի վրա:

Արցախից հայտնում են, որ թշնամին նույնպես զոհեր ունի: