Լրահոս
2022-03-25
-
ՀայաստանՀայլուր 15:30 2 զոհ՝ Արցախում. «բայրաքթար» է կիրառում թշնամին | 25.03.2022Ավելին15:3025.03.22 -
ՏնտեսականԷկոնոմիկայի փոխնախարարը կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններըԷկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում-քննարկում` կոշիկի և կաշվե արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին, նախանշել դրանց լուծման ուղիները և ոլորտի զարգացման հնարավորությունները: Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ նախաձեռնել է կոշիկի/կաշվի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակումը, որի նպատակն է բարելավել ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին։ Ծրագիրը Ֆինանսավորվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ: «Մեր նպատակն է ունենալ բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերություն, արտադրել այնպիսի արտադրանք, որը արտահանելի և մրցակցային կլինի արտաքին շուկաներում: Կարևոր է նաև շուկաների դիվերսիֆիկացումը` հումքի և վաճառքի շուկաների տեսանկյունից: Ռազմավարությամբ փորձելու ենք լուծել նաև այս 2 խնդիրը», - նշել է Ռաֆայել Գևորգյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր՝ կապված հումքի, սարքավորումների ներմուծման, հարկային արտոնությունների, կադրերի պահանջարկի, մասնագետների ուսուցման, տեղական արտադրության և արտահանման խթանման, աշխատատեղերի ավելացման հետ: Անդրադարձ է եղել պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին, ինչպես նաև ընկերություններին օժանդակությանը` տարբեր ցուցահանդեսների մասնակցության համար։ Ռաֆայել Գևորգյանը հանդիպման ավարտին ընդգծել է նախարարության պատրաստակամությունը` աջակցելու ոլորտի զարգացմանը և հավաստիացրել, որ հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները և բարձրացված խնդիրները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում: Նա նաև նշել է, որ մեկնարկային այս հանդիպմանը կհաջորդեն այլ հանդիպումներ, ինչպես նաև այցեր արտադրամասեր, որոնց ընթացքում հավաքագրված առաջարկները կօգտագործվեն մշակվող ռազմավարության մեջ:Ավելին15:2125.03.22 -
ԻրավականԴատապարտյալից կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատապարտյալ Վ. Վերանյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում մտերիմ հարաբերություններ հաստատելով և հանցավոր համաձայնության գալով նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղոյանի հետ` իր օգտին առանձին գործողություններ չկատարելու կամ անգործություն դրսևորելու համար վերջինիս առաջարկել և տվել է խոշոր չափերով կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես` Վ. Վերանյանը իր մոտ պահել և օգտագործել է քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգով արգելված իր հանդիսացող, համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոս, սակայն իր նկատմամբ վերը նշված պաշտոնատար անձի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, այդ թվում՝ բջջային հեռախոսը վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար, հիշյալ դատապարտյալը «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով Ա. Եղոյանի մատնանշած տարբեր անձանց էլեկտրոնային հաշիվներին փոխանցելու եղանակով որպես կաշառք 2021 թվականի ընթացքում նրան մաս-մաս փոխանցել է խոշոր չափերով գումարներ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արթուր Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 րդ հոդվածի 3 րդ մասի 3 րդ կետով, իսկ Վ. Վերանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2 րդ մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին15:1825.03.22 -
ԱրցախՀրդեհ Ստեփանակերտում․ մասնակի այրվել է ավտոմեքենաՄարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը 13:32-ին: Հրդեհի արդյունքում լրիվությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը:Ավելին15:1425.03.22 -
ԱրցախԱդրբեջանը հեղինակազրկում է խաղաղության օրակարգը, բայց մեր կարևորագույն առաքելությունը որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից. ԱղաջանյանԽաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ իշխանության գործունեությունը, որևէ կերպ չի կիսվում ադրբեջանական կողմից՝ չնայած որ, հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Այդուամենայնիվ, ըստ Աղաջանյանի, Հայաստանը կողմ է խաղաղությանը։ «Խաղաղության օրակարգը այն օրակարգն է, որը, մեր խորին համոզմամբ, բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, ինչը հաստատվել է վերջին ընտրությունների արդյունքում մեր քաղաքացիների մեծամասնության կողմից։ Մեր կարևորագույն առաքելությունն այս պահին որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, գնահատում ենք որպես սադրանք ու գործողություններ՝ միտված ամեն կերպ հեղինակազրկելու, արժեզրկելու խաղաղության օրակարգը», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։Ավելին15:0825.03.22 -
ԻրավականՎերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի դուստրը, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը նշված համայնքի վարչական սահմաններում ցանկանում է կայանների տեղակայման տարածքներ ձեռք բերել, հիշյալ տեղեկատվությունը տրամադրելով հորը՝ օժանդակելով նրան վերոնշյալ ընկերությանը համապատասխան տարածք տրամադրելու գործընթացում: Դստեր կողմից շահույթ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականության հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակություն ունեցող գերեզմանոցի տարածքից 0.20 հա մակերեսով հողամասը 2008 թ. սեպտեմբերին վարձակալության պայմանագրով տրամադրել է դստերը՝ 10 տարի ժամկետով, տարեկան 1336 դրամ վարձավճարով: Այնուհետև՝ 2008 թվականի հոկտեմբերին, համայնքի նախկին ղեկավարի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, վերջինիս դուստրը նշված հողատարածքից 200 ք. մ -ն, ամսական 40000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերությանը, որի հետևանքով համայնքի շահերին անզգուշությամբ պատճառվել է 5.029.677 ՀՀ դրամ գույքային վնաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), վերջինիս դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին15:0425.03.22 -
ՏնտեսականՈրքան արժե կանաչին Երևանի սուպերմարկետներումՀայաստանում վերջին շրջանում մարդիկ մեծաքանակ գնումներ են կատարում։ Սպառման հիմնական ապրանքներն են ալյուրը, շաքարավազը և ձեթը։ Խուճապային գնումները, չնայած արդեն հանդարտվեցին, սակայն նպաստեցին թե ապրանքների դեֆիցիտին, թե գների կտրուկ աճին։ ArmDaily.am-ը ուսումնասիրել է, թե որքան արժի կանաչեղենը։ Դիտարկվել է 4 սուպերմարկետ և վերցվել տվյալ ապրանքատեսակի նվազագույն արժեքը։Ավելին14:5825.03.22 -
ԱրցախՀայկական կողմն ունի 2 զոհ․ իրադրությունը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ․ ՊԲՄարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունսկելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:Ավելին14:5525.03.22 -
ԱրցախԱդրբեջանը զբաղեցրել է մի շարք դիրքեր, ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը. ռուս խաղաղապահներից հստակ պատասխաններ ենք ակնկալում. Էդուարդ ԱղաջանյանԱրցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու ու Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - հայտարարեց Աղաջանյանը։ Նա ասաց, թե ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։ «Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասաց Աղաջանյանը։ Նա նշեց նաև, որ թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։ «Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - շեշտեց ՔՊ-ական պատգամավորը։Ավելին14:4625.03.22 -
ՀասարակականՏեխնիկական սխալի արդյունք է. Հրաչյա Հակոբյանը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառման մասինՈւկրաինական կողմը հավաստիացրել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառումը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է, գրել է Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը: «Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է»,- գրել է Հակոբյանը: Հակոբյանը հույս է հայտնել, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա:Ավելին14:3325.03.22 -
ԱրցախԵթե իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել. Մովսես ՀակոբյանՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել։ «Եթե քաղաքական լուծումներ չգտնեն, այո, չեմ բացառում ռազմական գործողություները», - Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը։ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը վստահ է՝ Արցախի պաշտպանության բանակն իր հնարավորություններից ավելի ամեն խնդիր կատարում է այս պահին։ Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Քարագլուխը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Եթե հակառակորդին հաջողվի հասնել Քարագլուխ, հայկական կողմը կկորցնի ահագին տարածքի նկատմամբ հսկողությունը»։ Հարցին, թե այս ամենի ֆոնին ինչպե՞ս ենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, Մովսես Հակոբյանն ասաց, թե խաղաղության հասնելու համար բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ ընթանան։ «Ամեն մարդ, ամեն պետություն իր ուղղությամբ է քայլում, ամեն ինչ պետք է անել, որ հարևանների հետ ապրես խաղաղ, բայց Ադրբեջանն իր շահն է առաջ տանում ու երբեք հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը մտածելու է Հայաստանի մասին», - ընդգծեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը։Ավելին14:2525.03.22 -
ՀասարակականՄիրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջՄարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:Ավելին14:2225.03.22 -
ՏարածաշրջանՇոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները. ՌԴ ՊՆՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:Ավելին14:0125.03.22 -
ՀասարակականՍտեփանակերտում 20 տարեկան աղջիկն ավտոմեքենա է գողացելՄարտի 23-ին ժամը 22:10-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը փախցրել է Ստեփանակերտ քաղաքի Ալ.Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց կայանված «Միցուբիշի պաջեռո» ավտոմեքենան: Հետաքննիչ Լ.Մնացականյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը նշված փողոցից փախցրել է «Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության Վիտա» ՀԿ-ին պատկանող ավտոմեքենան, որը հայտնաբերվել է նույն օրը ժամը 22:30-ին Թումանյան փողոցում: ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենան նույն օրը ժամը 19:45-ին փախցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ռ.Գ.-ն (ծնված 2001թ.): Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:Ավելին13:4825.03.22 -
Հայաստան«Արշալույսն է խաղաղության դարաշրջանի». Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։ «Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», - լրագրողներին ասաց Սարգսյանը։ Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակորդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքեց. «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։ Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն լինել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ենթադրությունների վրա չի հիմնվում։ «Գնացեք, ճարտարապետներին հարցրեք», - հավելեց Հայաստանի երրորդ նախագահը։Ավելին13:4225.03.22 -
ՀասարակականՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ ԱդրբեջանիՍույն թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։ Միջանկյալ միջոցի պահանջում ներկայացվել է նաև մարտ ամսին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների նկատմամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի արդյունքում վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից։ Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ողջ բնակչությունը՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի։ Նման ոտնձգությունները ուղիղ սպառնալիք են ոչ միայն Խրամորթ գյուղի, այլև Արցախի ողջ բնակչության համար։ Հիմնվելով այս փաստերի վրա և դրանք համադրելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը արձանագրել է, որ Ադրբեջանի գործողությունները ուղիղ վտանգում են Արցախի բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող հիմնարար իրավունքները եւ անդառնալի կորստի սպառնալիք են պարունակում։ Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։ Մարտի 25-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է նաեւ Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված վերը նշված խախտումներին։Ավելին13:3525.03.22 -
ՀասարակականԱրցախում սրացման ֆոնին Փաշինյանը մասնակցելու է Սուքիասյանի ընտանիքին պատկանող առևտրի սրահի բացմանը․ MediaHub.amՆիկոլ Փաշինյանն այսօր կարևոր այցով լինելու է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Երևան տոնավաճառում։ Այդ մասին հայտնում են MediaHub.am-ի աղբյուրները։ Փաշինյանը մասնակցելու է տոնավաճառում չինական ոճով կառուցված առևտրի երեք սրահների բացմանը։Ավելին13:3325.03.22 -
ԱրցախԱդրբեջանական զինուժը էքսկավատորով ճանապարհ է բացում դեպի Քարագլուխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՆայե՛ք այս կադրերը։ Հենց այս պահին Փառուխում դիրքավորված ադրբեջանական զինուժը էքսկավատորով ճանապարհ է բացում դեպքի ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ։ Ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի, Թուրքիայի եւ «ոչինչ չտեսնող» միջազգային հանրության դեմ մնացել են միայնակ։Ավելին13:2125.03.22 -
ԱրցախԱսկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը․ Սամվել ԲաբայանՔարագլխի բարձունքը ստրատեգիական նշանակություն ունի և չպետք է տալ հակառակորդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգոթյան խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ «Ընդհանրապես, Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը։ Իրավիճակը ընդհանուր առմամբ լուծվող է, պետք է կարողանանք տեղում բանակցել ռուսական ուժերի միջոցով»,- ասաց Բաբայանը։ Հարցին՝ ինչ կլինի Քարագլխի բարձունքը կորցնելուց հետո, Բաբայանը ասաց․ «Ոչ մի բան չի լինելու, հայկական կողմը պահանջելու է, որ ռուսական կողմը այն վերադարձնի, որովհետև իրենց առաջարկով են հանել տեղի դիրքերը»։ Բաբայանը նշեց նաև՝ այն պահից, երբ ռուսական զորքը մտել է Արցախ, հայկական կողմը դուրս է եկել պատասխանատվությունից։ Նա հավելեց՝ մոտ մեկ շաբաթ առաջ Խրամորթում ադրբեջանցիների սադրանքներից հետո ռուսական կողմի առաջարակությամբ Փառուխում հայկական և ադրբեջանական կողմերը հանել դիրքերը։Ավելին13:1425.03.22 -
Արցախ5 պայմանագրային զինծառայող վիրավոր է․ ԱՀ ՊՆՃշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԱվելին12:5325.03.22