Լրահոս

2022-04-26
  • Հասարակական
    Մենք հայրենիքը հանձնելու մանդատ չենք տվել այս իշխանությանը․ դիմադրության պայքարին միացած ուսուցիչ
    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը դուրս էր եկել Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից: Նա միացել է դիմադրության պայքարին և Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան: «Ես իմ քայլով ուզում եմ ցույց տալ Արցախին, որ իրենք մենակ չեն, մենք հայրենիքը հանձնելու մանդատ չենք տվել այս իշխանությանը, դրա մասին պետք է հիշեցնել»,-ասաց նա:
    12:53
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդիկ թող վատ չզգան, որ խաբվել են Փաշինյանին, վատն այն է, երբ փորձում են դրանից խուսափել. պատգամավոր
    Այսօր ժամը 18:30 կհանդիպեն Սասունցի Դավթի արձանի մոտ և կիրականացնենք հերթական իրազեկման մեր գործողությունները: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Երեկ մենք ստիպված էինք արձանագրել, որ ոստիկանության ծառայողների գործողություններն իհարկե, իրավաչափության հետ առնչություն չունեին: Սա ցավով եմ արձանագրում, որովհետև ոստիկանությունը ևս իր մեջ ունի բազմաթիվ հայրենասեր ծառայողներ, սա փաստ է, և ես ձեզ կարող եմ նաև տեղեկացնել, թե որքան ոստիկաններ, հենց իրենց գործընկրների արարքներից մեղմ ասած՝ վատ են զգում: Նաև մի դեպք եմ ցանկանում պատմել, որը տեղի ունեցավ երեկ երթի ժամանակ: Ինձ մոտեցավ մեր հայրենակիցներից մեկ, ով շատ ազնվորեն ցանկացավ ինձ հայտնել, որ 2021 թվակնի հունիսի 20-ի ընտրություններին իր ձայնը տվել էր Նիկոլ Փաշինյանին, բայց մասնակցում էր մեր քայլերթին՝ ասելով, որ ինքը գիտակցում է, որ սխալվել է: Ես իրեն մեկ պատասխան տվեցի և կարծում եմ, որ այդ պատասխանը կարող էր նաև օգտագործվել շատերի կողմից, ովքեր ևս իրենց շրջապատում ունեն մեր այդ հայրենակցի պես մարդկանց: Պատասխպանը հետևյալն է, որ ոչ թե մեր հայրենակիցը սխալվել է, այլ մեր հայրենակցին խաբել են՝ 18 թվականին, 19-ին, 20-ին և այո, 21 թվականին»:
    12:45
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճանապարհը, որով հիմա մենք քայլում ենք, Նիկոլի սահմանազատման և սահմանագծման հանձնախմբի ստեղծման դեպքում համարվելու է ադրբեջանական․ Գերասիմ Վարդանյան
    Այս ճանապարհը, որով հիմա մենք քայլում ենք, Նիկոլի սահմանազատման և սահմանագծման հանձնախմբի ստեղծման դեպքում համարվելու է ադրբեջանական, և մենք այս ճանապարհով այլևս ոչ կարողանալու ենք քայլել, ոչ երթևեկել: Քայլերթի ժամանակ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը: «Նիկոլն ու Ալիևը սա ադրեջանական տարածք են համարում, իսկ մենք համարում ենք, որ սա հայկական է, դրա համար էլ եկել ենք այստեղից քայլելու, սա խորհրդանշական է, իսկ ովքեր մեզ հետ են, սա համարում են հայկական, կոչ ենք անում միանալ մեզ»: Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։ Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։
    12:32
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուտով Երևանը կդառնա բոլոր արժանապատիվ հայերի գլխավոր հավաքատեղին․ Իշխան Սաղաթելյան
    «Օրվա իշխանությունների հեռացումը պահանջող մեր հայրենակիցների երկրորդ խումբը սկսեց իր քայլարշավը Տիգրանաշենից։
    12:24
    26.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է. առկա է որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն
    Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է, այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ «Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճոկով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ», - հայտնել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։
    12:03
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը Նիվայով լխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
    Երեկ՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Ն-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Լավանդա» հանգստյան գոտի տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Ն-ն, նրա ուղևորներ՝ 27-ամյա Մարզպետ Ս-ն և 24-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
    12:00
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է, թող ականջներին օղ անեն․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և մի խումբ այլ ընդդիմադիրներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից մեկնարկեցին ընդդիմության նախաձեռնած քայլերթը դեպի Երևան։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են քայլերթը մեկնարկում հենց Տիգրանաշենից, Աննա Գրիգորյանը ասաց․ «Նիկոլ Փաշինյանը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»։ Քայլերթի մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը ընդգծեց, որ Տիգրանաշենից սկսելը խորհրդանշական իմաստ ունի։ «Այս հողը, որ վրա կանգնած ենք, Նիկոլ Փաշինյանը և իր խունտան համարում են ադրբեջանական, եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու։ Քայլեթը մեկնարկելու ենք հենց այստեղից և պնդելու ենք, որ այս տարածքները, Նիկոլը և Ալիևը սա համարում են ադրբեջանական, հայկական են և մնալու են հայկական»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։
    11:54
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում․ պահեստազորի գնդապետ
    Ահա՛ այն, ինչ պետք է անի ազնվություն, պարկեշտություն, բարոյականություն և հայրենիքի ճակատագրով մտահիգ ոստիկանը։ Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր Ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում։ Խնդրում եմ, ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Անուն ազգանուն 26.04.2022թ. Վստահեցնում եմ, որ նման բովանդակությամբ զեկուցագրերով ծառայությունից ազատված ոստիկանության ծառայողները, կվերականգնվեն ծառայության, ավելին՝ կստանան դրամական փոխհատուցում չաշխատած օրերի (հարկադիր պարապուրդի) համար։ Հ.Գ. Ամենակարևորը՝ կփրկեք ոստիկանի համազգեստի պատիվը, Ձեր ընտանիքների՝ արժանապատվությունը։ Հ.Գ.Գ. Իշխանափոխությանը մնացել է ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը։
    11:41
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում ծեծի հետևանքով 62–ամյա տղամարդ է մահացել․ հարազատները փորձել են թաքցնել իրականությունը ոստիկանությունից
    Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 23։30-ին բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Մ-ն էր։ Դատաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ: Հարազատները ոստիկաններին հայտնում են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ոստիկանության ծառայողները պարզում են, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։ Պ արզվում է՝ ապրիլի 24-ին, ժամը 20։20-ի սահմաններում Խաղաղ Դոնի թիվ 31/10 հասցեի մոտ Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Հակոբ Գ-ն, նրա որդին՝ 24-ամյա Խաչատուր Գ-ն վիճաբանել են Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու նրան թողնելով անօգնական՝ ծեծի ենթարկողները հեռացել են, և որոշ ժամանակ անց Արմեն Մ-ն մահացել է։
    11:34
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ծեծի հետևանքով 62-ամյա տղամարդ է մահացել․ հարազատները փորձել են թաքցնել իրականությունը ոստիկանությունից
    Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 23։30-ին բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Մ-ն էր։ Դատաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ: Հարազատները ոստիկաններին հայտնում են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ոստիկանության ծառայողները պարզում են, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։ Պ արզվում է՝ ապրիլի 24-ին, ժամը 20։20-ի սահմաններում Խաղաղ Դոնի թիվ 31/10 հասցեի մոտ Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Հակոբ Գ-ն, նրա որդին՝ 24-ամյա Խաչատուր Գ-ն վիճաբանել են Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու նրան թողնելով անօգնական՝ ծեծի ենթարկողները հեռացել են, և որոշ ժամանակ անց Արմեն Մ-ն մահացել է։ Հարուցված է քրեական գործ։
    11:34
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունները ստում են, մեր պայքարի հետևանքով նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության. Արթուր Վանեցյան
    Երեկվա օրը շատ լավ եմ գնահատում, մարդկանց մասնակցության թիվը բավականին մեծ էր, ազգը արթնացել է և մարդիկ գիտակցել էն, որ պետք է քշել այս իշխանություններին։ Այս մասին լրագողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից հայտարարել էր Ազատության հրապարակում բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Անդրադառնալով երեկ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժին, Վանեցյանը ասաց, որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը և հորդորեց ոստիկանությանը մնալ իրենց լիազորությունների շրջանակներում։ «Իշխանությունները ստում են հերթական անգամ և մեր պայքարի հետևանքով նոր պատերազմի թեզը առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության։ Պատերազմը հիմա էլ շարունակվում է, երեկ չէ առաջին օրը ունեցանք ևս մեկ գերի, ինչ է սա, եթե ոչ պատերազմ։ Իշխանությունները հերթական անգամ մանիպուլացնում են ժողովրդին, որ լինելու է պատերազմ, պատերազմ չի լինելու, լինելու դեպքում՝ մենք ունակ ենք կանխել այն»,- ասաց Արթուր Վանեցյանը։ Վերջինս ընդգծեց, որ իրենց պայքարին միացել են բազմաթիվ այլ խմբեր, ինչը վկայում է, որ սա պայքար չէ հանուն իշխանության։ Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել է ընդդիմության պայքարի երկրորդ՝ ակտիվ փուլը, ինչի մասին դեռ օրեր առաջ հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
    11:30
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2-ամյա աղջկան մայրն էր գցել գետը․ ոստիկանություն
    Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
    11:25
    26.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է. Նոր Կյանք գյուղի ուսուցչուհին աշխատանքից ազատման դիմում է գրել և միանում է ընդդիմության երթին
    Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ Հռիփսիմե Արշակյանն ազատվել է աշխատանքից. միանում է ընդդիմությանն ու դուրս գալիս պայքարի։ «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու ի՛մ իրավունքի։ Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, ովքեր պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ հայրենի հողից մինչև հայրենակիցներ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։ Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։ Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։ Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ», - նշել է Արշակյանը։
    11:15
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2021-ին ՊՆ-ում թանկ ու անորակ վրաններ են գնվել, մեղադրանք է առաջադրվել 5 անձի․ Դատախազություն
    2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները և մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատախազությունից: Դրա արդյունքում 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղարդանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
    11:11
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժամը 18:30-ին հանդիպում ենք Սասունցի Դավթի արձանի մոտ. Իշխան Սաղաթելյան
    ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր պայքարի ընթացքը: Ինչպես պայմանավորվել ենք, այսօր` ժամը 18:30-ին, հանդիպում ենք Սասունցի Դավթի արձանի մոտ»։
    11:02
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա կաթողիկոսը երգում է «Հայե՜ր, միացե՛ք» երգը. ամբողջ դահլիճը ձայնակցում է
    Արամ Ա կաթողիկոսը երգում է «Հայե՜ր, միացե՛ք» երգը
    10:59
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հույս ունեմ՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության. անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Արթուր Վանեցյան
    ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շատ լավ է գնահատում պայքարի երկրորդ փուլը։ Ըստ նրա՝ հստակ է մի բան՝ ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ «պետք է քշել այս իշխանություններին»։ «Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, հուսամ՝ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառոմներ, ժամը 18։00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, որից հետո կորոշենք՝ ինչ ենք անելու», - լրագրողներին ասաց Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենը հույս ունի՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը։ «Երեկ որոշակի կոպտություն է եղել, ինձ պատմեցին, որ եղել է ուժի կիրառում, հույս ունեմ՝ ոստիկանությունը չի գնա սրացման, որովհետև անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը», - նշեց ընդդիմադիր գործիչը։ Վանեցյանն ասաց, թե իրենք իշխանության համար չեն պայքարում. այս պայքարը չունի ընդգծված առաջնորդ. սա պայքար է հանուն Արցախի ու Հայաստանի։
    10:57
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
    Ապրիլի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Կատարվել է 2644 թեստավորում, առողջացել՝ 17 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 838 դեպք, որոնցից 410 588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1945 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 039 934 թեստավորում։
    10:54
    26.04.22
    Ավելին