Լրահոս
Իրավական
11:34
26.04.22
177

Երևանում ծեծի հետևանքով 62–ամյա տղամարդ է մահացել․ հարազատները փորձել են թաքցնել իրականությունը ոստիկանությունից

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Shamshyan.com»-ը գրում է, որ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 23։30-ին բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու, որի հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 62-ամյա Արմեն Մ-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ:

Հարազատները ոստիկաններին հայտնում են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Ոստիկանության ծառայողները պարզում են, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։

Պարզվում է՝ ապրիլի 24-ին, ժամը 20։20-ի սահմաններում Խաղաղ Դոնի թիվ 31/10 հասցեի մոտ Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Հակոբ Գ-ն, նրա որդին՝ 24-ամյա Խաչատուր Գ-ն վիճաբանել են Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ ու նրան թողել անօգնական:

Ծեծի ենթարկողները հեռացել են, իսկ որոշ ժամանակ անց Արմեն Մ-ն մահացել է։