Լրահոս
Քաղաքական
10:57
26.04.22
335

Հույս ունեմ՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության. անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Արթուր Վանեցյան

Img default alt hy

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շատ լավ է գնահատում պայքարի երկրորդ փուլը։

Ըստ նրա՝ հստակ է մի բան՝ ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ «պետք է քշել այս իշխանություններին»։

«Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, հուսամ՝ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառոմներ, ժամը 18։00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, որից հետո կորոշենք՝ ինչ ենք անելու», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության նախագահը հույս ունի, որ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը։

«Երեկ որոշակի կոպտություն է եղել, ինձ պատմեցին, որ եղել է ուժի կիրառում, հույս ունեմ՝ ոստիկանությունը չի գնա սրացման, որովհետև անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը», - նշել է ընդդիմադիր գործիչը։

Վանեցյանն ասել է՝ իրենք իշխանության համար չեն պայքարում. այս պայքարը չունի ընդգծված առաջնորդ. սա պայքար է հանուն Արցախի ու Հայաստանի։