Լրահոս
2022-04-25
-
Ժամկետային զինծառայող 19-ամյա Էդուարդ Մարտիրոսովն ադրբեջանական կողմում էԱպրիլի 23-ին ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը, դեռևս չպարզված հանգամանքներում, հայտնվել է ադրբեջանական կողմում: Ըստ պաշտպանության նախարարության՝ նրա հետ կապը կորել է զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին:Ավելին21:2825.04.22 -
Հասարակական«Հայաստանի արքայադուստրը»․ Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակելՎարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, լուսանկարներ է հրապարակել։ Նկարների մեկնաբանություններում օգտատերեերից մեկը նրան անվանել է «Հայաստանի արքայադուստրը»։Ավելին20:4025.04.22 -
ՀայաստանԸնդդիմությունն իրազեկման ակցիա է սկսել Երևանի Սուրբ Խաչ եկեղեցու մոտիցԱվելին20:2325.04.22 -
ԵրևանԵրևանն Արցախի եռագույնով է ներկվել. կաթվածահար փողոցներ, ապակենտրոն պայքարԱյսօր մոտ կես ժամ դաշնակցական երիտասարդները փակ են պահել Կոմիտասի պողոտան: Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակցի, ավելի ուշ՝ ազատ արձակել: Մայրաքաղաքի տարբեր հասցեներում են ապակենտրոն գործողություններ կազմակերպվել: Արցախի դրոշներ են հայտնվել արձանների վրա, համալսարանների բակերում:Ավելին20:2125.04.22 -
ՀայաստանԵրեխան ընկել է Դեբեդ գետը. ԱԻՆԱպրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։Ավելին20:1025.04.22 -
ՀասարակականԶոհվածի հայրը հացադուլ է հայտարարել, սպառնում է ինքնահրկիզվել. պայքարի «երկրորդ փուլ»Քիչ անց Ազատության հրապարակում անակնկալ միջոցառում է լինելու: 10 օր առաջ հրապարակում նստացույց-հավաք սկսած Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է լռության օրվա ավարտի ու նոր ակցիաներ սկսելու մասին: Պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ կինքնահրկիզվի՝ եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանը չձերբակալվի: Նա հացադուլ է սկսել:Ավելին20:0725.04.22 -
ՄիջազգայինՏասն օրում հարյուրավոր մարդիկ են հուղարկավորվել. Մանգուշի գերեզմանատունըՄարիուպոլից 15 կիլոմետր հյուսիս-արևելք նոր գերեզմանատուն է հիմնվել, որտեղ վերջին 10 օրում հարյուրավոր նոր գերեզմաններ են ավելացել: Այդտեղ թաղված են նաև ուկրաինացի զինվորականներ: Գերեզմանների գլխին կանգնեցված ցուցատախտակների վրա՝ մահացածի անուն ազգանունից բացի նաև համարներ կան:Ավելին20:0525.04.22 -
ԵրևանՆորաշենում նոր շենք են կառուցում. հարևան բնակիչները բողոքում են՝ իրենց տներին շատ մոտ էԱջափնյակ թաղամասի երկու բազմահարկ շենքերի արանքում նոր շենք է կառուցվում: Բնակիչները վրդոված են՝ նոր շինությունը ընդամենը 1,5 մետր է հեռու իրենց տներից: Ասում են, արևի երես չենք տեսնի, բացի այդ, նոր շենքից պարզ երևում են իրենց սենյակները: Կառուցախպատողը վստահեցնում է՝ շինթույլտվություն ունի:Ավելին20:0025.04.22 -
ՀասարակականԶոհվածի հայրը հացադուլ է հայտարարել, սպառնում է ինքնահրկիզվել. պայքարի «երկրորդ փուլ»Քիչ անց Ազատության հրապարակում անակնկալ միջոցառում է լինելու: 10 օր առաջ հրապարակում նստացույց-հավաք սկսած Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է լռության օրվա ավարտի ու նոր ակցիաներ սկսելու մասին: Պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ կինքնահրկիզվի՝ եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանը չձերբակալվի: Նա հացադուլ է սկսել:Ավելին19:4525.04.22 -
ՀասարակականՏասն օրում հարյուրավոր մարդիկ են հուղարկավորվել. Մանգուշի գերեզմանատունըՄարիուպոլից 15 կիլոմետր հյուսիս-արևելք նոր գերեզմանատուն է հիմնվել, որտեղ վերջին 10 օրում հարյուրավոր նոր գերեզմաններ են ավելացել: Այդտեղ թաղված են նաև ուկրաինացի զինվորականներ: Գերեզմանների գլխին կանգնեցված ցուցատախտակների վրա՝ մահացածի անուն ազգանունից բացի նաև համարներ կան:Ավելին19:3025.04.22 -
ՀասարակականՎերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի. Արցախի նախկին ՄԻՊԻ տարբերություն նախորդ շարժման՝ պայքարի այս շարժումը կարևոր մի առանձահատկութուն ունի. այն ապակենտրոն է՝ բառիս դրական իմաստով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այսինքն՝ պայքարում ներգրավված են տարբեր մեծ և փոքր խմբեր՝ սկսած ավելի քան 130 տարվա ավանդույթներ ունեցով ՀՅԴ-ից, վերջացրած ուժային կառույցներում աշխատելու մեծ փորձ ունեցող անդամներով համալրված «Հայրենիք» կուսակցությունով, ՀՀԿ-ով, 5165 շարժումով և շատ այլ խմբերով։ Այս բոլոր ուժերն ապակենտրոն ձևով իրենց ներդրումն են ունենում Ազատության հրապարակում օրեր առաջ մեկնարկած և այժմ նոր թափ հավաքող շարժման մեջ։ Կարծում եմ՝ վերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը։ Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ Հայաստանում ձևավորվածներկա իրավիճակը շատ հստակ է, և պայքարի նոր շարժման անհաջողությունը կնշանակի Հայաստանի թրքացում։ Հետևաբար, ըստ իրավապաշտպանի, շարժման բոլոր մասնակիցներն անձնական պատասխանատվոթյուն են զգում նախնիների, գալիք սերունդների, սեփական խղճի և ինքնության առջև։ «Այստեղ ամենաբարձր նպատակներն են դրված»,- իր խոսքն ամփոփեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։Ավելին18:2925.04.22 -
ՀասարակականՈստիկանները քարշ տալով բերման ենթարկեցին ՔՊ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող երիտասարդներին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ երիտասարդներ: Գրասենյակի մոտ տեղակայված ոստիկանական ուժերի և երիտասարդների միջև սկսվեց քաշքշուկ: Ոստիկանները ակցիայի մի շարք մասնակիցների, որոշներին՝ քարշ տալով, բերման ենթարկեցին:Ավելին18:2525.04.22 -
ՀասարակականԱրցախի ԱԺ-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահությունը ամբողջությամբ սպառված է«Մենք ծնվել ենք մի ժառանգությամբ, որի անունն է Հայաստան և Արցախ, այն մեր հարստությունն է և արժանապատվությունը, մեր պետականաշինարարության սյուները, սրանք ֆունդամենտալ արժեքներ են, որոնք ենթադրում են պաշտպանություն, այլապես վտանգված է մեր ազգային ինքնության դիլեյման»,֊ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին օրերս ի պաշտպանություն Արցախի հացադուլ իրականացրած, 44֊օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը։ Նվեր Կիրակոսյանն իր խոսքում նշեց. «Խոսելով ֆունդամենտալ արժեքների մասին մենք չենք կարող դրանք սակարկել, առևտրայնացնել, այլապես դա նման կլինի մի իրավիճակի երբ քեզ ստացած հայրական ժառանգությունը ծախես ու գնաս վարձով ապրելու»։ «Կա էական տարբերություն ընդդիմության և ընդդիմադրության միջև։ Հիմքում իշխանության հարցն է։ Մենք՝ Անկախության սերնդի ներկայացուցիչներս հանդես ենք գալիս որպես ճնշման խումբ, որովհետև իշխանությունները գալիս և գնում են, իսկ պահանջը պետք է մնա նույնը՝ Արցախը Ադրբեջանի կազմում կարգավիճակով չի լինելու։ Սա է անկախության սերնդի օրակարգը։ Իշխանությունը զուտ գործիք է այս օրակարգի համատեքստում, սա հայրենիքի օրակարգն է, իսկ հայրենիքից խոսելը զուտ քաղաքականությամբ զբաղվել չէ։ Ուստի, հանձնարարական Անկախության սերնդի կրտիկական զանգվածին։ Գործել «Արցախը Ադրբեջանի կազմում չլինի, ով ուզում է լինի» խոսույթով, որը մեկ խոսակցական լեզու է, որով ավելի հեշտ կստացվի միմիանց հետ հաղորդակցվելը և իրար ճիշտ հասկանալը։ Սա է մեր սկզբունքը, սա աշխատացնելը՝ մեր առաքելությունը։ Իսկ խոսույթի տրամաբանությամբ գործելը կրիտիկական զանգվածի պարտքը»,֊ նշում են նրանք։ Նրանք նաև նշեցին, որ Արցախի ազգային ժողովի արած հայտարարությունից հետո, ներկայիս իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է. «Ցանկացած վստահեցում, որ մեր առաջ քաշած անկախության սերնդի օրակարգը սպասարկվում է կամ սպասարկվելու է իրենց կողմից՝ ենթակա է մեր կասկածին»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a189d64a981a1760a7910cd449febe08 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին18:1825.04.22 -
ՀասարակականԱրարքները միասնական չեն, բայց գոնե նպատակը միասնական է. Կարին ՏոնոյանՀասունացել է այն պահը, որ բոլորս հասկանում ենք՝ Նիկոլը պետք է հեռացվի, բայց բավականին մեծ խնդիր է, թե համախմբումն ինչպես պետք է լինի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն՝ անդրադառնալով ընդդիմության կողմից պայքարի նոր փուլ սկսելուն։ Տոնոյանը նշում է, որ այսօր հիմնականում պայքարում են այն ուժերը, որոնց Փաշինյանը կոչել էր նախկիններ և որոնց նկատմամբ ժողովուրդը չունի մեծ հավատ։ «Նորաստեղծ ցանկացած խմբի էլ կապում են այդ ուժերի հետ։ Դրա համար մենք հենց դադարեցրինք կուսակցական գործունեությունը և վերածվեցինք նորից անհատների շարժման։ Իմ կարծիքով՝ Հայաստանում և առհասարակ աշխարհում այդ կուսակցական համակարգը իրեն սպառել է և կառավարման ճգնաժամ է ամբողջ աշխարհում։ Պետք է նոր համակարգ ստեղծել։ Ի վերջո՝ մենք գիտենք, որ Նիկոլը պտուղ է, որի ծառը գուցե այդքան թունավոր չի եղել, բայց համեյան դեպս՝ այդ պտուղը ծնել է համակարգ։ Հայաստանում այսօր պետք է սկսել կառավարման նոր համակարգ և մանրակրկիտ պետք է աշխատել դրա վրա։ Ես երբեմն մտածում եմ նույնիսկ, որ հայի առաքելությունը նրանում է, որ ինչպես տարբեր աշխարհակարգերի կործանման ժամանակ հայն ու Հայաստանն են փրկել մարդկությանը, հիմա էլ պետք է կոնտրոնանանք ավելի շատ մեր մտավոր ներուժի վրա և կառավարման նոր համակարգ ստեղծենք»,- ասաց Տոնոյանը։ «5165» շարժման առաջնորդի նշում է, որ նոր կառավարման համակարգի հիմքում պետք է լինի առաջնահերթ բարոյականությունը, արդարությունը և պաշտամունքը հայրենիքի նկատմամբ։ ««Իշխանություն» բառը պետք է արգելվի Հայաստանում որոշ ժամանակ։ Ես այս համոզմունքին եմ, որովհետև տեսնում եմ՝ հիմա շատ դժվար է, ժողովուրդն ինքը վարկաբեկում է ցանկացած բան, որը կապված է կուսակցությունների կամ նոր իշխանության հետ։ Մենք ոչ միայն խնդիր ունենք, որ իշխանության գլխին Նիկոլ Փաշինյանն է, այլև լրջագույն խնդիր ունենք երկրում արդարությամբ և բարոյականությամբ նոր համակարգ ստեղծելու։ Շատ դժվար է դա լինելու, բայց պետք է հասկանանք, որ դժվար իրավիճակում, դու դժվար գործ պետք է սկսես անել, որպեսզի մաքրես։ Կարճաժամկետ միջոցների կիրառումից բացի՝ պետք է մտածենք նաև բոլորովին այլ, նոր կառավարման համակարգի մասին»,- նշում է գործիչը։ Չնայած համախմբան կոչերին՝ այսօր Հայաստանում ընդդիմությունը, կարծես, պառակտված է գործում. «5165» շարժումը ինքնուրույն ակցիաներ է անում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում է իր բողոքն արտահայտում, իսկ «Հայաստան» դաշինքը որոշել է քայլերթ անել և փողոցներ փակել։ Խոսելով այս իրավիճակի մասին՝ Տոնոյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու կետում բոլորը նույն նպատակին են ծառայում։ «Արարքները միասնական չեն, բայց գոնե նպատակը միասնական է։ Բայց այն պահից, երբ Նիկոլը կհեռացվի, նորից քաղաքականությունը իր բոլոր խարդավանքներով սկսելու է բուռն գործունեություն։ Նիկոլին հեռացնելու մեջ ավելի շատ ազգային նպատակ կա, բայց Նիկոլին հեռացնելու պահից անմիջապես սկսվելու է իշխանության բաժանում և այլն։ Պետք է ներկայացվի ժողովրդի կողմից վստահելի անձանցով կառավարման խորհուրդ, ոչ թե քաղաքական ուժերի։ Մենք դադարեցրինք մեր կուսակցականությունը, որովհետև այս պահին քաղաքական ուժ լինելը ավելի շատ վատ ներգործություն է ունենում, քան պարզապես մարդ լինելը։ Մենք բոլորին արել ենք այդ առաջարկը՝ քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ եթե իրենք իրոք ուզում են երկիրը հանել այս վիճակից, ոչ թե ծառայեն միայն իրենց ներխմբային շահերին, ապա պետք է իրենք իրենց ձեռքով իշխանության բերեն մարդկանց, որոնց ժողովուրդը վստահում է։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվելու՝ մենք նորից շրջանը կրկնելու ենք»,- ասաց Տոնոյանը։ Հարցին՝ ինչպես են արձագանքել քաղաքական ուժերն իրենց կողմից արված առաջարկին, Տոնոյանը պատասխանեց. «Մեզ մոտ ամենավատն այն է, որ նոր ստեղծված ուժերին մարդիկ ոչ թե մտքի կամ գաղափարի խորությամբ և հզորությամբ են վերաբերմունք ցույց տալիս, այլ իրենց ուժի հնությամբ ու մեծությամբ։ Այսօր քաղաքական ուժերն ունեն իրենց ռեսուրսը և բոլորս լավ գիտենք՝ այդ ռեսուրսը ինչպես են ձեռք բերել, բայց քանի որ իրենք ունեն այդ ռեսուրսը, կարող են իրենց թույլ տալ չլսել քո ձայնը։ Համենայն դեպս մենք առաջարկ ստացել ենք, որ այո, ճիշտ եք, եկեք անցնենք ցանցային պայքարի, բայց կոնկրետ առաջարկ, որ պետք է միայն վստահելի մարդիկ լինեն կառավարման համակարգում և նրանք, ովքեր Նիկոլին հեռացնում են, չպիտի լինեն այդ համակարգում, ինչպես նաև՝ նրանք, ովքեր այդ համակարգում լինելու են, չպետք է մասնակցեն հաջորդ ընտրություններում, որպեսզի ցանկացած շահ սահմանափակվի»։ Դիտարկմանը, որ ներկայումս ընդդիմությունը կրկնում է այն, ինչ արել է ներկայիս իշխանությունը 2018 թվականին, և դա նպաստում է հասարակության կողմից թերահավատությամբ այդ նախաձեռնությանը մոտենալուն, Տոնոյանը արձագանքեց, որ 2018-ին իշխանափոխություն էր, սա էլ է իշխանափոխություն։ «Եթե որևէ մարդ գիտի այլ ճանապարհ իշխանությունից հեռացնելու ինչ-որ մարդու՝ թող գա ասի՝ էդպես անենք։ Այս պահին մենք էլ մեր խմբով փնտրում ենք ելքը, բայց այս պահին բոլորը մերժում են, որ փողոցով չի կարող լինել իշխանափոխություն, բայց այլ տարբերակներ չեն առաջարկում։ Այս պահին պետք է Նիկոլի հեռացման հարցը լուծել։ Եթե այդ փուլում անձամբ ես՝ որպես հասարակական գործիչ, կվարկաբեկվեմ, գրողը տանի, թող ես վարկաբեկվեմ հանուն Հայաստանի փրկության»,- ասաց Տոնոյանը։Ավելին18:1425.04.22 -
ՄիջազգայինԹուրքիայի Բուրսա քաղաքի բնակելի թաղամասի վրա ինքնաթիռ է ընկելԹուրքիայի Բուրսա քաղաքի բնակելի թաղամասի վրա ինքնաթիռ է ընկել։ Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություն չկաԱվելին18:0825.04.22 -
ՀայաստանՉեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը կանխելու համար. Սյունիքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով: Արտադրական տարածքի պատերը, առաստաղը սևացած են եղել, չեն եղել օժանդակ և կենցաղային տարածքներ, խաչվել են հումքի, պատրաստի արտադրանքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիները, ինչը նպաստում է խաչաձև աղտոտմանը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձը չի անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ, չի ունեցել սանիտարական գրքույկ: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:Ավելին18:0225.04.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում, մենք կանգնելու ենք ավելի լայնամասշտաբ պատերազմի առջև. Ագնեսա ԽամոյանPressTime.am-ը Թորոսյանի մեղադրանքների մասին զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ։ «Ես շատ ուղիղ կպատասխանեմ Ձեր հարցադրմանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, մենք կանգնելու ենք նոր պատերազմի առաջ։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը հավասարազոր է նոր պատերազմի և նոր անկայունությունների»,-ասաց Խամոյանը։ Խամոյանն ասում է, որ Փաշինյանը խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ինքը գալիս է և բերելու է խաղաղություն, բայց տեսանք ճիշտ հակառակը։ «Իր գալով մենք ունեցանք տարածքային նոր կորուստներ, ունեցանք նոր զոհեր, դեռևս չեն վերադարձել մեր գերիները, և լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած ոչ միայն Արցախը, այլև՝ ՀՀ-ն։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է հոխորտում թշնամին և ամեն օր տեսնում ենք, թե այդ պայմաններում ինչպես է խաղաղություն մուրում Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում ստանում ենք նոր անկայունություն, նոր պատերազմի ռիսկ, նոր զոհեր և տարածքային նոր կորուստներ։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում, մենք կանգնելու ենք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմի առջև»,-նշեց նա։ Պատգամավորի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե ինչ նկատի ունի Թորոսյանը, երբ ասում է, որ Հայաստանն ու Արցախը միայն խաղաղության ժամանակ կարող են հայկական մնալ։ «Այս իշխանությունը՝ իրենց քաղաքական ղեկավարի, քաղաքական հոր գլխավորությամբ Արցախի վերաբերյալ շատ տարատեսակ, իրար հակասող հայտարարություններ են արել։ Սկսած նրանից, որ 2019 թվականին «Արցախը Հայաստան էր և վերջ», ավարտած նրանով, որ 2021 թվականին «Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»։ Այս տարաբնույթ հայտարարությունները փաստում են այն մասին, որ այս իշխանությունները որևէ սկզբունք չունեն։ Ունեն մեկ սրբություն՝ ամեն գնով իշխանության մնալ»,-ասաց Խամոյանը։ Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն, որ Ալիևը Փաշինյանին է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ, իսկ Փաշինյանի թիմն՝ ընդդիմությանը, Խամոյանը պատասխանեց․ «Ես, իհարկե, ցանկություն չունեմ մեկնաբանելու Իլհամ Ալիևի խոսքերը, բայց մեկ բան չնշել չեմ կարող։ Դուք հիշում եք՝ երբ Արցախի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, այդ ժամանակ ամբողջ ընդդիմադիր դաշտը, իրական ընդդիմադիր դաշտը, (խոսքս, կոֆե խմող և հետո հայտարարող, որ Արցախի հարցում անհանգստանալու որևէ բան չկա, ընդդիմության մասին չէ) և հասարակական շրջանակները, նաև լրատվական դաշտն ահազանգում էր, որ սա բանակցային պրոցեսի վրա վատ անդրադարձ է ունենալու։ Շատ կարճ ժամանակ անց համանախագահող երկրների արտգործնախարարները, այդ թվում՝ Սերգեյ Լավրովը, մեղադրեցին հայկական կողմին ոչ կառուցողական լինելու մեջ»,-ասաց Խամոյանը։ Պատգամավորի խոսքերով, այդ պահից այլևս ակնհայտ էր, որ բանակցությունները մտել են շատ վտանգավոր փուլ։․ «Մինչ այդ էլ էր հանրությունից թաքցվում, թե բանակցային պրոցեսում ինչպիսի գործընթացներ են գնում։ Դրանից հետո իշխանություններն ավելի ամուր փակեցին բանակցային պրոցեսի դռներն ու հանրությունից թաքցնում էին, թե ինչ գործընթացներ են տանում։ Դեռ այդ ժամանակ, այդ թվում նաև ես՝ որպես լրագրող, նաև իմ գործընկերներն ու քաղաքական դաշտի ակտիվ դերակատարները բազմիցս ահազանգել ենք, որ սա վատ տեղ է տանելու։ Ես չեմ ուզում հիմա մեկնաբանելով հաստատել Իլհամ Ալիևի խոսքերը, ամենևին նման ցանկություն չունեմ, դա Նիկոլ Փաշինյանի գործն է, ինքն է սիրում մեկնաբանել և որակումներ տալ՝ իհարկե կիրթ և կառուցողական։ Կարող եմ ասել, որ իսկապես մենք այս իշխանությունների օրոք՝ սկած 2018 թվականից, մտել ենք բարդ պրոցեսների մեջ Արցախի և բանակցությունների հարցում, ցավոք դրա արձանագրումը եղավ սեպտեմբերի 27-ի պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա»,-եզրափակեց Ագնեսա Խամոյանը։Ավելին17:5025.04.22 -
ՏարածաշրջանՀետախուզվում են ադրբեջանցիներ, այդ թվում` 2 գեներալ-մայոր. «Aravot.am»«Aravot.am»-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին հայտարարվել է հետախուզում Ադրբեջանի հանրապետության մի խումբ քաղաքացիների, այդ թվում` զինվորական բարձրագույն կոչում ունեցողների նկատմամբ` տարբեր հոդվածներով: Դրանք վերաբերվում են զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքների նորմերի լուրջ խախտումներին, խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին, վերաբերվում են նաեւ պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելուն: Մասնավորապես՝ հետախուզում է հայտարարվել Զաֆար Յուսուբովի նկատմամբ ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Հետախուզում է հայտարարվել գեներալ-մայոր Թոֆիգ Վագիֆ Օղլու Հուսեինովի նկատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Հետախուզում է հայտարարվել Քերիմ Թոֆիկ Օղլու Վալիևին կատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, հետախուզվում է նաեւ Հիլալ Ալիմուրադ Օղլու Նաջաֆովը` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Շահին Իսկանդար Օղլու Մամմադովի նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում` ՀՀ քր. օր. 384-րդ հոդվածի 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Զահիդ Իբրահիմ Օղլու Հուսեյնովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Ռամիզ Ֆիրուդդին Օղլու Թահիրովին նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, իսկ Հիքմաթ Իզզաթ Օղլու Միրզաևի նկատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 387 հոդ. 1-ին մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 390-րդ հոդ. 4-րդ մասի 4-րդ կետի և 395 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Գեներալ-մայոր Իլգար Զաքիր Օղլու Լյաթիֆովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384 հոդ. 2-րդ մասի, 387-րդ հոդ. 1-ին մասի, 390 հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 395 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Վերջինս սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, ունի գեներալ-մայորի բարձրագույն զինվորական կոչում: Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ լեզգի Թեհրան Ջավիդ Օղլու Մանսիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 390 հոդ. 1-ին մասի, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 391 հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, իսկ ադրբեջանցի Անվար Զաքարիյյա Օղլու Էֆենդիևի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետով և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Այազ Բինյաթ Օղլու Հասանովը հետախուզվում է ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետով և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Մայիս Շուքյուր Օղլու Բարխուդարովի (լուսանկարում) նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 387-րդ հոդ. 1-ին մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 395-րդ հոդ. 1-ին մասի մեղադրանքով:Ավելին17:4425.04.22