Լրահոս
Քաղաքական
11:54
26.04.22
348

Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է, թող ականջներին օղ անեն․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և մի խումբ այլ ընդդիմադիրներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից  մեկնարկել են ընդդիմության նախաձեռնած քայլերթը դեպի Երևան։

Հարցին, թե ինչո՞ւ են քայլերթը մեկնարկել հենց Տիգրանաշենից, Աննա Գրիգորյանն ասել է․

«Նիկոլ Փաշինյանը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։

Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»։

Քայլերթի մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը ընդգծել է, որ Տիգրանաշենից սկսելը խորհրդանշական իմաստ ունի։

«Այս հողը, որ վրա կանգնած ենք, Նիկոլ Փաշինյանը և իր խունտան համարում են ադրբեջանական, եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու։

Քայլեթը մեկնարկելու ենք հենց այստեղից և պնդելու ենք, որ այս տարածքները, Նիկոլը և Ալիևը սա համարում են ադրբեջանական, հայկական են և մնալու են հայկական»,- նշել է Գերասիմ Վարդանյանը։