Լրահոս

2022-04-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Արսեն Բաբայանը տեղեկացնում է՝ քաղաքացիներին բերման են ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ
    Ըստ ստացված վերջին տվյալների Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ Մարտին Բադալյանը (Քանաքեռ-Զեյթունի ՈՍ բաժին), Արթուր Հարությունյանը և Տիգրան Ղարիբյանը (Կենտրոնի ՈՍ բաժին): Ձերբակալության կադրերը վկայում են, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները այդ անձանց ձերբակալելու իրավաչափ հիմք չունեին, իսկ ապօրինի ձերբակալությունը կատարում են ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Մասնավորապես, իրազեկման ակցիայի մեքենայի վարորդին, ով որևէ դիմադրություն ցույց չտվեց, մեքենայից իջեցնելուց կոշտ ֆիզիկական բռնություն կիրառելով տապալեցին հատակին: Եթե ունենք ՄԻՊ, ապա հրավիրում վերջինիս ուշադրությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փաստաբանները իրենց նախաձեռնությամբ արդեն ուղեևորվել են ոստիկանության բաժիններ:
    15:05
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները ակցիայի մասնակցիներին բերման են ենթարկել
    Կոմիտասի պողոտայում իրազեկման ակցիա իրականացնող «Դիմադրության» շարժման անդամներին ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին, ինչից հետո փորձեցին անվադողերը հեռացնել ճանապարհից, որոնցով երիտասարդները փակել էին փողոցը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։
    14:51
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վայոց Ձորում հայտնաբերվել են մասունքներ․ կասկածներ կան, որ անհետ կորած 83–ամյա տղամարդու մասունքներն են
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ոստիկանության Մեղրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանի Ձոր գյուղից քիչ հեռու՝ սարի լանջին, ոռոգման համար նախատեսված առվակը ստուգելու նպատակով այցելել է նշված վայր և առվակի մեջ հայտնաբերել է մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ, և քրքրված հագուստ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ունեն կասկածներ, որ հայտնաբերված մասունքները 2021 օգոստոսի 21-ին որպես անհայտ կորած որոնվող Սյունիքի մարզի բնակիչ՝ 83-ամյա Լյուդվիգ Ս-ի մարմնի մասունքներն են։ Նրա անհայտ կորելու փաստով 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ մասունքների դատաբժշկական։
    14:47
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները փորձում են անօրեն մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն. Գեղամ Մանուկյան
    Ոստիկանները փորձում են անօրեն մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն (Գյուլբենկյան 38), այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Շտապում ենք այնտեղ՝ մեր կենտրոնն ու երիտասարդներին պաշտպանելու։ Առանց նիկոլ Հայաստան», - գրել է պատգամավորը։
    14:43
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երիտասարդներն անվադողերով կաթվածահար են արել Կոմիտաս պողոտայի երթևեկությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    ՀՅԴ մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացնում Կոմիտասի պողոտայում։ Նրանք անվադողեր են շարել փողոցում՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
    14:34
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանների կողմից օրինական պահանջ չէր հնչել, որ մի հատ էլ չկատարվեր․ Արամ Վարդևանյան
    Անհասկանալի են հիմքերը, թե ինչու են երիտասարդներին բերման ենթարկվել։ Ձևակերպում են, որ օրինական պահանջ չի կատարվել, բայց այնտեղ օրինական պահանջ չէր հնչել, որ մի հատ էլ կատարվեր կամ չկատարվեր։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ լրագրողներին ասաց Հայաստն Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Կառավարության մոտ ակցիայի ժամանակ երիտասարդների բերման ենթարկվելուն։ «Թույլ չենք տալու, որ որևէ անձ որը իր բողոքն է արտահայտում հանուն Հայաստանի, հանուն Արցախի, լինի միայնակ ոստիկանությունում, շատ արագ արձագանքելու ենք։ Իրավաչափ գործողությունները նման ոչ իրավաչափ ձևով կասեցնելը անիմաստ գործողություն է, ես չգիտեմ ոստիկանները դրանով ում են ինչ ծառայություն մատուցում»,-ասաց Վարդևանյանը։
    14:27
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժամանակն է մի կողմ թողնել ներքին բոլոր հակասությունները. ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոչը սպաներին
    Պարոնայք ենթասպաներ, սպաներ, գեներալներ, մեզ համակիր քաղաքացիներ, երկրի ներսում սրվում է ներքաղաքական պայքարն իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայենակիցներն իրավամբ տագնապում են, որ իշխանությունները զոհելով մեր ազգային շահերը` գործում են ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի: Այս մասին կոչ-հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գնալով խորանում են իշխանության ու հասարակության միջև անջրպետը, անվստահության մթնոլորտը` ակնհայտորեն հանգեցնելով ժողովրդական հուզումների և բախումների: Պահը վտանգավոր է, բայց և միաժամանակ պատասխանատու մեր ինքնությունը և ազգային հետաքրքրությունները պաշտպանելու, երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու առումով: Այս պայմաններում խիստ կարևորում ենք մեր գործընկեր ենթասպաների, սպաների, գեներալների, համակիր քաղաքացիական անձանց հետ խորհրդակցական բնույթի հանդիպումներ, քննարկումներ ծավալելը միասնական դիրքորոշում ձևավորելու և համատեղ գործելու նպատակով: Լռելը և կողմ քաշված իրադարձություններին հետևելը հարիր չեն հայրենասեր մարդուն, առավել ևս երկրի անվտանգության համար տարիներ շարունակ ծառայած զինվորականին: Ժամանակն է մի կողմ թողնել ներքին բոլոր հակասությունները և տարաձայնությունները, գործել մոբիլիզացված ու միասնական ուժերով: Այսկերպ մենք կարող ենք նպաստել իրավիճակի ճիշտ հանգուցալուծմանը: Ուստի կոչ ենք անում առաջիկա մեկ-երկու օրում անձնապես գալ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն /Փ. Բուզանդի 3, հեռ.`055-411-577, 098-62-80-20, ժամը` 10:00-20:00/ կամ կապ հաստատել մեր Facebook-յան էջով, հնարավոր զարգացումների և լուծման շուրջ ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու առաջարկները»:
    14:19
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամեն ինչը ճիշտ է և օրինական․ Լևոն Երանոսյանը՝ փողոց փակելու, անհնազանդության ակցիաների մասին
    Ամեն ինչը ճիշտ է և օրինական. այս մասին լրագրողներին ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ մոտեցում ունի ընդդիմության կողմից փողոց փակելու անհնազանդության ակցիաների վերաբերյալ։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է միանալ պայքարին և ճանապարհ փակել, Երանոսյանը ասաց․ «Ես միացած եմ առաջին օրվանից մինչև հիմա, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Երանոսյանը։
    14:16
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր առաջ թուրքն է, իսկ ինձ համար լավ թուրքը մեռած թուրքն է. Ներսես Պողոսյան
    Ո՞ւմ է հետաքրքիր` ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից այլ առաջարկ ստացել եմ, թե ոչ, իմ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ավանի փոխթաղապետի պաշտոնից և հիմա հանգստանում եմ, այլ առաջարկ ստացել եմ, չեմ ստացել՝ Աստված առաջ, ես հիմա էլ եմ քաղաքականության մեջ։ Այս մասին Tert.am-ին ասաց Ավանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ այս ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի կողմից ստացե՞լ է այլ առաջարկ, թե՞ ոչ։ «Եթե ես մարդկանց հետ ճանապարհ եմ գնում, ուրեմն գնում եմ մինչև վերջ, ՔՊ-ն իմ թիմն է ու ես ընկերներիս չեմ դավաճանել։ Ստացել եմ առաջարկ, թե չէ, իմ անձնական է, «պիպետկից պրծանք, հիմա էլ սա»,- ասաց նա։ Հարցին՝ հնարավոր է միանա ընդդիմության կողմից հանուն Արցախի կազմակերպված ցույցերին և փողոցային պայքարին, Պողոսյանը ասաց․ «Ես երբեք իմ ժողովրդին դեմ չեմ գնացել։ Ընդդիմությունը լավ է անում, բարի, թող ցույցեր անի, բայց թող ազնիվ նկատառումներով անի։ Ընդդիմության մեջ ունեմ ընկեր, ով ամեն օր միտինգ է անում, բայց խրամատի մեջ մենք իրար ենք գրկել, պահել ենք Արցախը։ Հիմա Արցախը կերել են, Արցախի համար միտինգ են անո՞ւմ։ Ես ցույցերին գնացող ժողովրդին բան չեմ ասում, բայց լիդերները թող իրենց անցյալը հիշեն։ Հիմա կասեն՝ այն ժամանակ «կանսերվի բանկաներ» էին , բայց հողեր չունեինք կորցրած, դե պատերազմ չկար, դրա համար էլ չունեինք։ 2016թ․-ին, երբ Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնացել էր բանակցությունների, ես բոլորի ասում էի՝ չփորձվեք հանկարծ մեկդ Սերժ Սարգսյանին վատ բան ասել, թուրքի հետ է բանակցում, հիմա Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից առաջ կանգնում, միտինգ են անում։ Մեր առաջ թուրքն է, իսկ ինձ համար լավ թուրքը մեռած թուրքն է»,- ասաց Ներսես Պողոսյանը։ Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 8-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։ Ավելի վաղ ոստիկանները Ներսես Պողոսյանի գրպանում կաթուցիչ էին հայտնաբերել, իսկ նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: Այս դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
    14:10
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոտոցիկլետներով ակցիա՝ Երևանում
    Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ–ական երիտասարդները, ՀՅԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում։ Մոտոցիկլետներով ակցիա են իրականցնում Արթուր Վանեցյանի աջակից երիտասարդները՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։
    13:49
    26.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տավուշում քայլերթի մասնակիցները մայիսի 1-ին Երևանում կլինեն
    Քայլարշավի մասնակիցներն այսօր երթը շարունակել են Հովք գյուղից, մինչև երեկո պետք է հասնեն Դիլիջան: Ճանապարհին տասնյակ քաղաքացիներ կանգնում, ողջունում են նրանց:
    13:41
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բողոքի ակցիա. Երիտասարդները փակել են Հաղթանակի կամուրջը
    Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երիտասարդները շարունակում են իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաներ իրականացնել։ Այս պահին քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը։ Մինչ այդ երիտասարդների մեկ այլ խումբ փակել էր Կոմիտասի պողոտ
    13:36
    26.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Նիկոլն ու իր խունտան Տիգրանաշենը համարում են ադրբեջանական. Գերասիմ Վարդանյան
    Տիգրանաշենից դեպի Երևան եկող ևս մեկ երթ է շարժվել: Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից են մեկնարկում ընդդիմադիրների երթերը` Իջևան, Տիգրանաշեն, Բաշ Ապարան ու Սարդարապատ:
    13:33
    26.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տիգրանաշենից քաղաքացիները երթով Երևան են գալիս
    Տիգրանաշենից դեպի Երևան եկող ևս մեկ երթ է շարժվել: Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից են մեկնարկում ընդդիմադիրների երթերը` Իջևան, Տիգրանաշեն, Բաշ Ապարան ու Սարդարապատ:
    13:29
    26.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Արցախի 100 մետրանոց դրոշը՝ բուհերի բակերում. «Երիտասարդի ձայնը» Կառավարության մոտ է հասել
    Այս պահին թեժ է Կառավարության մոտ: «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության իրազեկման ակցիան հասել է գործադիրի մոտ: Առավոտից շրջել են Երևանի համալսարաններում, Արցախի 100 մետրանոց դրոշը բացել:
    13:23
    26.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.04.22
    13:19
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պահին մարդկանց ոգևորելու և մարդկանց ուշադրությունը գրավելու խնդիր կա. Սոս Հակոբյան
    «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ակնկալիքները ակցիաներին մարդկանց մասնակցությունից կարծես թե արդարացված են։ «Մեր ակնկալիքները մինչ այժմ, ես կարծում եմ, հիմնականում արդարացված են, այսինքն արդարացված են։ Մարդիկ երեկ վճռական էին շատ՝ պայքարին տրամադրված և շատ մեծ ոգևորություն ու հավատ կա, որ այս անգամ հաղթանակը լինելու է և վերջապես մարդիկ ազատվելու են այս աղետ բերող իշխանություններից ու հնարավորություն ստանալու նորմալ, երկարաժամկետ, հասկանալի ապագա կառուցող պետություն ունենալու»,-ասաց Հակոբյանը։ Մեր հարցին, որ ակցիաներից հետո քննարկումներ ծավալվեցին, որ ոստիկանության ուժերը չեն բավարարի հակազդել ընդդիմության ապակենտրոն ակցիաներին, եթե ավելի մեծ ու շատ դիմադրության օջախներ ծագեն, Սոս Հակոբյանն ասաց. «Ի սկզբանե ապակենտրոն պայքարը, մենք ասել ենք, միտված է արդյունավետությանը, որն իրենից ենթադրում է, որ քաղաքի տարբեր հատվածներում նույն քանակի ուժեր ոստիկանությունը երբեք ի վիճակի չի եղել ու ի վիճակի չի լինի կենտրոնացնել։ Իրենք ունենալու են նաև կոորդինացիայի և կառավարման խնդիրներ և մեկ ակցիայի խափանումը նաև չի խափանելու մյուս ակցիայի միաժամանակ իրականացումը։ Այսինքն նաև ռիսկերի բաշխում է տեղի ունենալու, հետևաբար սա տակտիկական արդյունավետության տեսանկյունից կարծում եմ, որ շատ ավելի էֆֆեկտիվ և լավ է։ Հատկապես որ այս պահին մարդկանց ոգևորելու և մարդկանց ուշադրությունը գրավելու խնդիր կա՝ մարդկանց մասնակցային պրոցեսը ակցիային լինելը մեծացնելու»,-եզրափակեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը։
    13:08
    26.04.22
    Ավելին