Լրահոս

2022-04-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հույս ունեմ՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության. անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Արթուր Վանեցյան
    ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շատ լավ է գնահատում պայքարի երկրորդ փուլը։ Ըստ նրա՝ հստակ է մի բան՝ ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ «պետք է քշել այս իշխանություններին»։ «Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, հուսամ՝ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառոմներ, ժամը 18։00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, որից հետո կորոշենք՝ ինչ ենք անելու», - լրագրողներին ասաց Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենը հույս ունի՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը։ «Երեկ որոշակի կոպտություն է եղել, ինձ պատմեցին, որ եղել է ուժի կիրառում, հույս ունեմ՝ ոստիկանությունը չի գնա սրացման, որովհետև անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը», - նշեց ընդդիմադիր գործիչը։ Վանեցյանն ասաց, թե իրենք իշխանության համար չեն պայքարում. այս պայքարը չունի ընդգծված առաջնորդ. սա պայքար է հանուն Արցախի ու Հայաստանի։
    10:57
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
    Ապրիլի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Կատարվել է 2644 թեստավորում, առողջացել՝ 17 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 838 դեպք, որոնցից 410 588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1945 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 039 934 թեստավորում։
    10:54
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2018-ին իշխանափոխություն էին անում, որ կործանեն մեր հայրենիքը, 2022-ին իշխանափոխություն ենք անում, որ կանխենք կործանումը. Բաբայան
    Հայտնվել են մարդիկ, որոնք հռետորական հարց են հնչեցենում, թե ի՞նչ տարբերություն, 2018-ին էլ էին նույն ճանապարհով իշխանափոխություն անում, գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: «Թեև հռետորական հարցերը պատասխաններ չեն ենթադրում, բակց երկու կարևոր տարբերության մասին ուզում եմ խոսել. 1) 2018-ին իշխանափոխություն էին անում, որ կործանեն մեր հայրենիքը, 2022-ին իշխանափոխություն ենք անում, որ կանխենք կործանումը, պահպանենք ու շենացնենք մեր հայրենիքը: 2) 2018-ին թուրքական պատվերով իշխանափոխություն արեցին, 2022-ին հայերն իրենց հոգու պարտքի կատարմամբ կհեռացնեն 2018-ի պատվերը կատարողներին: Սա ամենահայկական ու կյանքի պայքար է, որ ավարտին ենք հասցնելու»։
    10:53
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են նոր պատերազմի․ Տիգրան Աբրահամյան
    Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլ նոր պատերազմի։ Մեր պայքարն ու իշխանության փոփոխությունը կանխելու կամ նվազագույնին է հասցնելու պատերազմի հավանականությունը և մեր ժողովրդի համար բնականոն զարգացման հնարավորություն ստեղծելու։
    10:45
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել: Խոսենք փաստերով. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու եւ միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.500.000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք: Սա ամենը չէ. մոտ երկու ամիս առաջ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների եւ խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը, եւս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Նշենք, որ քրեակատարողական ծառայության Բերդի պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, որին մինչ օրս ո՛չ ԱԱԾ-Ն, ո՛չ էլ դատախազությունը չեն կարողանում կալանավորել, թեեւ նախաքննական մարմինը ձգտում է: Ավելին՝ Արտակ Սարգսյանին իրավապահների այս բացահայտումից հետո նոր պաշտոն են տալիս՝ նշանակելով դատապարտյալների հիվանդանոցի շտաբի պետ:
    10:30
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Շարունակաբար թուլացնում են մեր հասարակության զգոնությունը. այս իշխանությունն իր գործելաոճով սպառնալիք է». «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը, ըստ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, այս տարի տարբերվում էր այն իրողությամբ, որ այժմ մեզ համար մարտահրավերները ոչ միայն արտաքին, այլև ներքին են: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով նախօրեի իրադարձություններին, ուղերձներին ու ազդակներին, Ռուբեն Մել քոնյանը մի շարք հանգամանքներ է առանձնացրել: «Թուրքիան միշտ էլ թշնամական քաղաքականություն է վարել: Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլերի» նշանով ողջույնի ժեստը միշտ էլ եղել է Թուրքիայի քաղաքական մտածողության հիմքում, ինչն ընկալվել է և միշտ համարժեք պատասխան է տրվել Հայաստանի Հանրապետության կողմից: Որպես պետություն՝ մենք թուրքական խաղաղասիրության կամ թուրքական փոփոխված քաղաքականության մասին երբեք իլ յուզիաներ չենք ունեցել: Բայց հիմա փոխվել է հենց հետևյալը. ճակատագրի հեգնանքով իշխանություն դարձած հատկապես որոշ կերպարներ շարունակաբար և սիստեմատիկ կերպով թուլացնում են մեր հասարակության զգոնությունը ու թե՛ Ազգային ժողովի, թե՛ այլ տարբեր ամբիոններից խոսում են թվացյալ մի «խաղաղասեր» Թուրքիայի մասին, որն իրականում գոյություն չունի: Բացի այդ, նաև քննադատում են հայ հասարակության մեջ մնացած արժանապատվության այն կարևոր հիմքերը, որոնց վրա պետք է վեր հառնի պետականությունը: Ովքեր խոսում են թուրքական թշնամանքի մասին, նրանց թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ Հայաստանի ԱԺ որոշ մարդիկ ռևանշիստներ են անվանում ու նրանց քայլերը համարում են թշնամական: ԱԺ ամբիոնից նաև խոսում են թուրքատյացության մասին, մինչդեռ այդ նույն ուժը շատ մեղմ, շատ զուսպ գնահատական է տալիս Չավուշօղլուի բացահայտ ռասիստական ողջույնի ոճին և հայտարարությանը: Ոմանք էլ պարզապես խուսափում են Չավուշօղլուի ժեստին անդրադառնալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ երկու պատասխանատուի մեկնաբանություն է լսել երեկ, որոնք խայտառակություն է համարում: «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ասում է՝ այդ ազգայնական ժեստը չի նպաստի ժողովուրդների միջև երկխոսությանը: Սա նույնն է, որ ասեն՝ Հիտլերի ժեստը չի նպաստի հրեա և գերմանացի ժողովուրդների երկխոսությանը: Այդպես չեն գնահատում ու այդպես չեն արձագանքում բացահայտ ազգայնամոլական ժեստիկուլ յացիային: Նման արձագանքն ուղղակի խայտառակություն է: Բացի այդ, մեկ այլ կուսակցության լիդեր, որը, պարզվեց, այս իշխանության հետ շատ սերտ կապ ունի և հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ասաց՝ լուսանկարներ չեմ մեկնաբանում: Եթե նորից Հիտլերի հետ զուգահեռ տանենք, նույնն է, թե ասեն՝ Հիտլերի ողջույնով նկարները չեն մեկնաբանում: Մարդիկ, ովքեր կենդանի Հիտլերին չեն տեսել, հետաքրքիր է, այդ դեպքում ի՞նչն են մեկնաբանում, ինչպե՞ս են Հիտլերին ռասիստ անվանում: Իհարկե, հենվելով լուսանկարների ու մնացած փաստերի վրա: Այնպես որ, նման խուսափող, խուսանավող մեկնաբանությունները բացարձակ վստահություն չեն ներշնչում: Մեծ հաշվով, հիմա Հայաստանն ու հայ հասարակությունը կանգնած են արտաքին ու ներքին մարտահրավերների առջև. ընդ որում՝ ներքին մարտահրավերները միտված են մեր զգոնությունը թուլացնելուն: Միտված են նաև մեր արժանապատիվ պահվածքը անհասկանալի խաղաղասիրական կեղծ իդեաներով տարվող պահվածքի վերածելուն»,-նկատեց Ռ. Մելքոնյանը: Վերոնշյալը դիտարկելով նաև մինչ այդ նկատելի պահվածքին, երբ, օրինակ՝ Ալիևի բազմաթիվ հոխորտանքներ ՀՀ-ից այդպես էլ պաշտոնական մակարդակով համարժեք արձագանք չէին ստանում, նա հավելեց. «Այս իշխանությունը, որն իր քաղաքական իմիջի մասն էր համարում «դուխով» ձևակերպումը, արտաքին քաղաքական ոլորտում ճիշտ հակառակ ոճի քայլեր է անում: Այսինքն, «դուխով» են միայն ներքին տարբեր շրջանակներում ու իրենց քաղաքական ախոյանների հետ բանավիճելիս: Մինչդեռ իրական և արտաքին թշնամու հետ կապված հարաբերություններում այդ նույն կատաղի ատելությամբ, փրփուրները բերանին հայտարարություն անողները դառնում են շատ մեղմ, շատ գրագետ և զգուշավոր բառեր կիրառողներ:Խոսքը մեկ կամ երկու պատահական դեպքերի մասին չէ, երբ, օրինակ՝ չեն արձագանքել Ալիևին, Չավուշօղլուին կամ մեկ ուրիշին: Դեպքերը շատ են: Կարծում եմ՝ այս իշխանության պարագայում սա օրինաչափություն է, ինչը ցույց է տալիս նրանց քաղաքական մտածողությունն ու ոճը: Ու եթե սա ևս կապենք մեր վերոնշյալ դիտարկումների հետ՝ հատկապես առկա մարտահրավերի համատեքստում, ապա պետք է ֆիքսենք, որ այս իշխանությունն իր գործելաոճով, իր հռետորաբանության ոճով սպառնալիք է Հայաստան պետությանը և հայկական հասարակությանը»: Անդրադառնալով առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները սկսելու մասին հավաստիացումներին՝ Ռուբեն Մելքոնյանը նախ շեշտեց. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պայմանավորել նախապայմաններով: Այն հայտարարությունները, ըստ որոնց, հայ-թուրքական հարաբերությունները դեպի առանց նախապայմանների փուլ են գնում ու ընթանում են «առանց նախապայմանների» տրամաբանությամբ, ուղղակի կեղծիք են ու չեն համապատասխանում իրականությանը: Բազմիցս առիթ եմ ունեցել մանրակրկիտ ցույց տալու, բացատրելու, որ թուրքական հայտնի նախապայմանները, որոնք կային 1990-ականների սկզբից, նույնությամբ շարունակում են մնալ նաև այսօր: Եթե Թուրքիան հայտարարում է, թե իբրև առանց նախապայմանների է առաջ շարժվում, դա Թուրքիայի կեղծիքն է՝ ուղղված Հայաստանին ու միջազգային հանրությանը: Մնում է հարցնել, թե Հայաստանի իշխանություններն ո՞ւմ են խաբում՝ ասելով, թե գնում են հարաբերությունների՝ առանց նախապայմանների: Իրենք իրե՞նց են խաբում, իրենց հասարակությա՞նը, թե՞ միջազգային հանրությանն են խաբում: Ո՞ւմ է ուղղված Հայաստանի իշխանությունների այդ կոչը: Պարզապես պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է հայտնի նախապայմաններով: Ի՞նչ է նշանակում Թուրքիայի այն հայտարարությունը, թե «մենք ամեն ինչ կոորդինացնում ենք Ադրբեջանի հետ, և հենց Ադրբեջանի հետ Հայաստանը պայմանավորվածության հասնի, մենք էլ կակտիվացնենք ՀՀ-ի հետ հարաբերությունները»: Սա չի՞ նշանակում նախապայման, չի՞ նշանակում, որ մինչև Ադրբեջանի ցանկությամբ Արցախը չճանաչենք նրանց տարածքային ամբողջականության մաս, Թուրքիան մեզ հետ հարաբերությունների չի գնալու: Հենց միայն սա արդյո՞ք հայտնի նախապայման չէ: Որքա՞ն կարելի է ջայլամային քաղաքականություն վարել ու չտեսնել այն, ինչ ակնհայտ է»: Այս համատեքստում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում հայկական պահանջատիրությանը, թուրքագետը շեշտեց, որ իրականում պահանջատիրություն ասվածը բարդ է՝ ձևակերպումները տարբեր տարիներին դեռ լիովին հստակեցված չեն եղել. «Այդուհանդերձ, այն, որ Հայաստանն ունի պահանջատիրության իրավունք թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով, անսակարկելի է: Այն, որ Հայաստանն ընտրել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, ինչը գտավ համահայկական ընդունելություն, բացառությամբ որոշ նեղ մարգինալ շրջանակների, դա ևս ակնհայտ է: Բայց հիմա ողբերգությունն այն է, որ այդ որոշ նեղ մարգինալ շրջանակները, որոնց համար պահանջատիրության գաղափարը խորթ է, ավելին՝ սարսափեցնող է, դարձել են այս իշխանության գաղափարախոսները, հոգևոր ուսուցիչները: Եվ հենց այդ գաղափարներն են դրված իշխանության հայտարարությունների ու մոտեցումների հիմքում, որտեղ շատ հաճախ գերիշխում է կեղծ ու չակերտավոր խաղաղասիրությունը, իսկ պահանջատիրությունը մղվում է հետին պլան կամ ուղղակի անտեսվում է: Հնչող տեսակետների, իշխանության քայլերի տեսությունը ժիրայր Լիպարիտյանի հայտնի աշխատություններում եմ տեսնում: Հիմա նրա թեզերն են առաջնորդում այս իշխանությանը. նրա թեզերում պահանջատիրություն գաղափարն անգամ գոյություն չունի: Այնպես որ, ամեն ինչ այս իշխանության պարագայում շատ օրինաչափ է, և զարմանալ պետք չէ: Ակնկալել, որ այս իշխանությունը կարող է խոսել պահանջատիրության մասին՝ անիրական է: Նախօրեի ուղերձներն էլ այդ օրինաչափ տրամաբանության մեջ էին: Պետք չէ ակնկալել մի բան այս իշխանություններից, ինչը լիովին խորթ է նրանց գաղափարական ընկալումներին»: Թուրքագետը պատահական չի համարում նաև այն կարգախոսը, որը տարածվել էր այս տարի՝ Ապրիլի 24-ին: Խոսքը «Հիշում եմ և խոնարհվում եմ» կարգախոսի մասին է. «Դա բոլոր՝ իմիջային, գաղափարական, փաստագրական, պատմագիտական և բարոյական իմաստներով սխալ ու խայտառակ լոզունգ է: Նախնիներիդ առջև, իհարկե, կարող ես խոնարհվել, բայց հիշում եմ ձևակերպման մեջ արդեն իսկ քո հիշողությունն է, քո խոնարհումն է նախնիների հիշատակի առջև: Իսկ հաջորդ ձևակերպումը պետք է լինի այն, թե հիշելուց ու նախնիների առջև խոնարհվելուց հետո ինչ ես պահանջում, ինչը բացակայում է: Չեմ կարծում, որ սա պատահական է, որովհետև «պահանջում եմ» բառի վրա դեռ 2018-ից անընդհատ «պատահական» հարձակումներ են լինում, անընդհատ իբր տեխնիկական վրիպակներ են լինում, իբր մոռանում են գրել: Սա շատ հետաքրքիր լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս որոշ շրջանակների իրական մտածողությունը»:
    10:22
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են հանրության մեջ «ներարկել», թե այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները, հանրահավաքները կարող են պատերազմի պատճառ դառնալ: Մինչդեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: – Սրանք ներպետական խնդիրներ են, իսկ եթե կան որոշակի նկրտումներ ունեցող հարեւաններ կամ պետություններ` ոչ հարեւան, որոնք ունեն իրենց ծրագրերը, թե պետության ներսում ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, իրենց համար նշանակություն չունի: Ընդամենը կարող է նպաստավոր պայմանների պահը համընկնել դրա հետԼ Բայց ասել, որ դա հակառակորդի, թշնամու ջրաղացին ջուր լցնելու միտում ունի, միանշանակ այդպես չէ»:
    10:19
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մակունցը խուսափել է ապրիլքսանչորսյան միջոցառումներից․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վաշինգտոնում հայկական համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Նախ, առավոտյան Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիներում սգո պատարագ է մատուցվել, անցկացվել են մի շարք համայնքային միջոցառումներ: Մակունցը որեւէ տեղ չի եղել` ո՛չ պատարագին, ո՛չ էլ անգամ հայ փոքրիկների կազմակերպած՝ ցեղասպանության վերաբերյալ թատերական ներկայացմանը: Մակունցի խուսափելն ապրիլքսանչորսյան միջոցառումներից Վաշինգտոնում ընկալվում է որպես պահանջատիրությունից եւ ընդհանրապես ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից Հայաստանի իշխանությունների խուսափում, ինչը, համայնքի ընկալմամբ, հանցագործության պես մի բան է: Մակունցն ապրիլի 24-ը նշել է միայն մի փոքր խումբ յուրայինների հետ, որոնց թվում` դեսպանության աշխատակիցներ ու նրանց ընտանիքի անդամներ, ծաղիկներ դնելով դեսպանության դարպասների ներսում տեղադրված խաչքարի մոտ: Հայ համայնքում ասում են` դեսպանություն-համայնք կապը երբեւէ նման ողբալի վիճակում չի եղել: Մակունցն ամերիկահայ համայնքը բաժանել է սեւ ու սպիտակի եւ շփվում է բացառապես մի փոքր խումբ յուրայինների հետ»:
    10:13
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեր վարչապետն ասել է՝ համաձայն է Ադրբեջանի առաջարկներին, դուք հակառակ ելույթ եք ունենում․ Սեիդովը՝ ԵԽԽՎ հայ պատվիրակներին
    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր բանավեճ է ծավալվել հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև։ Բանավեճը ծագել է այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում հայտարարեց, թե Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և 2022-ի փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին հոգեբանական ճնշումների է ենթարկում, ստեղծում հումանիտար ճգնաժամ և խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և հիմնարար մարդկանց ազատությունները։ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարության պահանջում միջանկյալ միջոց է կիրառել՝ Ադրբեջանին կոչ անելով զերծ մնալ գործողություններից, որոնք խախտում են քաղաքացիական բնակչության իրավունքները և հարգել իրենց պարտավորությունները։ Էդուարդ Աղաջանյանից հետո ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը հիշեցրել է, որ ապրիլի 24-ին, երբ ողջ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակցող խաղաղ ցուցարարներին։ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։ «Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջազգային հանրությունը ստիպված էր նոր եզրույթ հորինել՝ նման ոճրագործությունը բնութագրելու համար. մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Չնայած այն հանգամանքին, որ այսօր՝ 107 տարի անց, այս հարցը դեռևս բավականին զգայուն է բոլորիս համար, Հայաստանի Հանրապետությունը անկախության հենց սկզբից հայտարարել է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման քաղաքականության մասին։ Մենք անընդմեջ գնում ենք այս ճանապարհով և վերահաստատում երկկողմ հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Բայց մեր գործընկերներն այս գործընթացում արդյոք նույնքան անկե՞ղծ են, որքան մենք։ Ես կցանկանայի ձեզ ինչ-որ բան ցույց տալ. սա թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստն է: Այդ կազմակերպությունը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, ազգային այլ փոքրամասնությունների դեմ: Ես սա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին այս նշանը ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման բան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մարդ, որն այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։ Հարկ է նաև նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը»,– ասել է նա։ Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ Հայաստանը նվիրված է եվրոպական արժեքներին և շարունակում է անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար՝ հույս ունենալով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան փոխադարձորեն բացելու սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ՝ նպաստելով մեր տարածաշրջանում ապաէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը: Վլադիմիր Վարդանյանից հետո ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, որը հայ պատվիրակներին մեղադրել է թեմայից շեղվելու մեջ՝ նշելով, թե ամեն ինչ սևով են ներկայացնում, նա նաև հարցադրում է արել, թե ինչու հայ պատվիրակները չեն հայտարարում, որ Չավուշօղլուն հարձակման է ենթարկվել։ «Ինչո՞ւ չեք հայտարարում, որ Երևանի կենտրոնում տեղադրված է ֆաշիստ Նժդեհի արձանը, կամ, որ մեկ միլիոն փախստականներ չեն կարողանում վերադառնալ մեր ազատագրված հողեր, քանի որ դրանք հայերի կողմից ականապատվել են»,– ասել է նա, ապա հիշեցրել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ՝ Շառլ Միշելի հովանու ներքո։ «Իմ ուղեղում կոգնետիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք համաձայնել ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, որոնք մենք փոխանցել ենք հայ գործընկերներին, և հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ են ունենում, ելույթ են ունենում ընդդեմ հայերի պետական շահերի, որոնք խաղաղության են ձգտում տարածաշրջանում»,– ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն արել է և անելու ամեն ինչ խաղաղության հաստատման համար։ Ադրբեջանցի պատվիրակից հետո ելույթով է հանդես եկել թուրք պատվիրակ Կամիլ Այդինը, որը նշել է, թե նստաշրջանի թեման ռուսական ագրեսիան է Ուկրաինայում, սակայն գործընկերները շեղվում են օրակարգից։ Նա նաև նշել է, թե Վլադմիր Վարդանյանն անհիմն մեղադրանք է հնչեցրել Չավուշօղլու հասցեին՝ կապված «Գործ գայլերի» նշանի հետ։ Թուրք պատվիրակը նշել է, թե այդ նշանն օգտագործում են բոլոր թուրք քաղաքական գործիչները։
    10:09
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Խաբող»․ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ արագաչափի վրա
    Դիմադրության շարժման երթ, Կոմիտասի պողտա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    10:01
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանի սպառողական շուկայում 3 ամիսների ընթացքում արձանագրվել է 7.8 տոկոս գնաճ․ թանկացել է ամեն ինչ
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6 տոկոսով. սա այս տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Սրան զուգահեռ արձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 5.4 տոկոսի չափով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 6.2 տոկոսով: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները ավելացել են 7.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում Վիճակագրական կոմիտեն 3 ամիսների ընթացքում արձանագրել է 7.8 տոկոս գնաճ: Վերջին ամիսներին մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Արտահանման ծավալները, եթե դիտարկենք հունվար-մարտ ամիսների կտրվածքով, աճել են 26.9 տոկոսով, բայց մեկ ամսվա ընթացքում պատկերը տխուր է. արձանագրված անկումը կազմել է 12.2 տոկոս, ինչը, մասնագետների կարծիքով, խիստ մտահոգիչ է: Մյուս կողմից՝ ներմուծման ծավալներն են աճել, հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 45.6 տոկոսով են աճել: Բայց մարտին, փետրվարի համեմատ, ներմուծման ծավալները պակասել են 9.8 տոկոսով»:
    09:57
    26.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Պայքարի կուլմինացիան նախատեսվում է մայիսի 1-ին: «Փաստ» Փաշինյանի լարվածությունն ու անհանգստությունները էլ ավելի են մեծացել: «Հրապարակ» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 23-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: «Հրապարակ» Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: «Փաստ» Խոշոր չարաշահումներ. հնարավոր են աղմկոտ ձերբակալություններ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:
    09:54
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում առաջարկել են Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով
    Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունը առաջարկել է ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Հայոց ցեղասպանության պարագլուխներից Թալեաթ փաշայի անունով: Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։ «Եթե ձեր արձագանքն անկեղծ է, սպասում ենք մեր առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։
    09:43
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան
    ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 25֊ի լիագումար նիստում․ «Պարոն նախագահ, Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ։ Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է ՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը։ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա'մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա'մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում: Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։ Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։ Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։ Պարոն նախագահ, Ես հավատում եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։ Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը ։ Եվ վերջապես, պարոն նախագահ, նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության» ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»։
    09:35
    26.04.22
    Ավելին
2022-04-25
  • Միջազգային
    Մակրոնը վերընտրվել է. ցնծություն և բողոք՝ Ֆրանսիայում, ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել
    Էմանուել Մակրոնը նորից նախագահ է: Նա Ֆրանսիայի վերջին 3 նախագահներից առաջինն է, որ 5-ամյա ղեկավարումից հետո վերընտրվել է ընտրությունների երկրորդ փուլում:
    22:24
    25.04.22
    Ավելին
  • Իրավական
    Իշխանականը «ծանր վիրավորվել է», բայց դատախազը դատարան չի գնացել
    Նախկին իշխանությունների նախկին մտերիմ, հիմա՝ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին «անասուն» ասելու գործով այսօր առաջին դատական նիստն է եղել: Վահե Բալբաբյանին մեղադրում են իշխանական պատգամավորին «ծանր վիրավորանք» հասցնելու համար: Բայց բողոքողը ոչ թե ՔՊ-ականն է, այլ դատախազը: Նա այսօրվա դատական նիստին չի ներկայացել:
    22:07
    25.04.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ գրասենյակի առաջ քաղաքացիներին «ասֆալտին են փռել». 11 մարդ բերման է ենթարկվել
    Այսօր իրավիճակը լարվել էր նաև Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկում: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շենքի մոտ բողոքի դուրս եկածների նկատմամբ, մասնակիցների խոսքով, ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել: 11 մարդ է բերման ենթարկվել: Հանրապետական կուսակցության երիտասարդներն են ակցիա իրականացրել: Գրասենյակի մոտ կուտակված մեծ թվով կարմիրբերետավորները ասֆալտին փռելով են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
    22:06
    25.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ուրիշ ճար չկա, մնացել ա այս ճանապարհը». Իջևանի հոգևոր հովիվը բարի ճանապարհ է մաղթել քաղաքացիներին
    Տավուշից Երևան երթին միացել է նաև «Իլհամիկ» անունով հայտնի ավանակի տերը: Հիշում եք Սեւադա Ղուկասյանը իր ավանակով անցած տարի Երևան՝ Ազգային ժողովի մոտ էր եկել, իր խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին հետ՝ Իջևան տանելու համար:
    21:32
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2-ամյա աղջիկն ընկել է Դեբեդ գետը. վտանգելով կյանքը՝ 32-ամյա երիտասարդը նրան փրկել է
    Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անմիջապես շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության 2 կարգախումբ՝ 6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտնում է գետ և երեխային դուրս բերում ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ հրաշք են գործում տեղի բժիշկները: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում, իսկ տեղի փրկարարներին երեխայի գետն ընկնելու մասին հայտնել է նրա մայրը:
    21:32
    25.04.22
    Ավելին