Լրահոս
Հասարակական
11:30
26.04.22
323

Իշխանությունները ստում են, մեր պայքարի հետևանքով նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության. Արթուր Վանեցյան

Img default alt hy

Երեկվա օրը շատ լավ եմ գնահատում, մարդկանց մասնակցության թիվը բավականին մեծ էր, ազգը արթնացել է և մարդիկ գիտակցել էն, որ պետք է քշել այս իշխանություններին, լրագողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով երեկ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժին, Վանեցյանը նշել է, որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը և հորդորեց ոստիկանությանը մնալ իրենց լիազորությունների շրջանակներում։

«Իշխանությունները ստում են հերթական անգամ և մեր պայքարի հետևանքով նոր պատերազմի թեզը առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության։

Պատերազմը հիմա էլ շարունակվում է, երեկ չէ առաջին օրը ունեցանք ևս մեկ գերի, ինչ է սա, եթե ոչ պատերազմ։ Իշխանությունները հերթական անգամ մանիպուլացնում են ժողովրդին, որ լինելու է պատերազմ, պատերազմ չի լինելու, լինելու դեպքում՝ մենք ունակ ենք կանխել այն»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Վերջինս ընդգծել է, որ իրենց պայքարին միացել են բազմաթիվ այլ խմբեր, ինչը վկայում է, որ սա պայքար չէ հանուն իշխանության։