Լրահոս
Հասարակական
12:53
26.04.22
180

Մենք հայրենիքը հանձնելու մանդատ չենք տվել այս իշխանությանը․ դիմադրության պայքարին միացած ուսուցիչ

Ինչպես տեղեկացրել էինք, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը դուրս էր եկել Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից: Նա միացել է դիմադրության պայքարին և Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան:

«Ես իմ քայլով ուզում եմ ցույց տալ Արցախին, որ իրենք մենակ չեն, մենք հայրենիքը հանձնելու մանդատ չենք տվել այս իշխանությանը, դրա մասին պետք է հիշեցնել»,- ասել է մանկավարժը: