Լրահոս
Հասարակական
12:03
26.04.22
2 444

Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է. առկա է որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն

Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

«Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում:

Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճոկով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ», - հայտնել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։